Posted in Գրականություն

Մահացած մարդը․ Լեոպոլդո Լուգոնես

15․12․2021

«Կարդում ենք համաշխարհային գրականություն»

Կարդա՛ Լեոպոլդո Լուգոնեսի «Մահացած մարդը» պատմվածքը։

  • Որակի՛ր «խենթի» պահանջը՝ ճանաչել իրեն մահացած։ Դիտարկի՛ր այդ պահանջը սոցիալական ընկալման համատեքստում։

Երբ առաջին անգամ ընթերցեցի այս պատմվածքը, մտածեցի, որ խենթն իրեն մահացած համարելով նկատի ուներ հոգով մահացած։ Այսինքն նա հոգով կոտրվել էր և իրեն համարում էր ոչ պիտանի և մահացած։ Սակայն, երբ ընթերցեցի նաև սոցիալական ընկալման մասին, հասկացա, որ նա ամենևին էլ դա նկատի չուներ։ Ինքն իրեն մահացած էր համարում, սակայն մյուսները նրան մահացած չէին համարում։ Նա մահացավ այն ժամանակ, երբ իրեն իրոք մահացած մարդու տեղ դրեցին։ Այսինքն մահացավ այն ժամանակ, երբ իրեն ընկալեցին որպես մահացած։ Նրա մահը կախված էր հասարակության կարծիքից, և երբ նրանք խենթին համարեին մահացած, այդ ժամանակ էլ նա կմահանար։

Միանշանակ կարող եմ ասել, որ ուրիշների կարծիքն ազդում է անհատի վրա։ Նրանց մտածելակերպը, վարքը, վարվելակերպը, մի խոսքով ամեն ինչ փոխվում է, հատկապես, երբ մարդը մի փոքր հոգեպես թույլ է լինում և հեշտ է տրվում մնացածի կարծիքներին։ Նրանք իրենց ճիշտը փնտրում են ուրիշների ճշտի մեջ, և ուշադրություն չեն դարձնում իրենց ճշտին։ Նրանք ցանկանում են լինել բոլորի կողմից նկատելի և իրենց համար շատ մեծ նշանակություն ունի հասարակության կարծիքը։

  • Մեկնաբանի՛ր «Ոչնչի ծարավը սարսափելի բան է» արտահայտությունը։

Այս արտահայտությամբ այդ մարդը նկարագրու էր իր զգացողությունները։ Կարծում եմ, սա կապված է իր ներքին աշխարհի հետ։ Նա իրեն մահացած էր համարում, ինչը չէին անում մյուսները։ Այն փաստը, որ իրեն ոչ ոք չէր հասկանում և իր տառապանքները չէր կարողանում մեկնաբանել, իր համար անտանելի մի բան էր։ Հենց սա է այդ ոչնչի ծարավը։ Նրան ոչ ոք չէր հասկանում, ոչինչ չէին ասում, ինքն իրեն ոչինչ էր համարում։ Նա դեռ ֆիզիկապես ողջ էր, բայց իրեն մեռած էր համարում, քանի որ ոչինչ էր իրեն զգում։

  • Առանձնացրո՛ւ քո կարծիքով ամենաառանցքային հատվածը, հիմնավորիր ընտրությունդ։

– Հանգուցյա՜լ, – կմկմացին գրեթե միաժամանակ: Նրանք հավատացել էին իրականությանը:

Այս հատվածն իմ կարծիքով ամենաառանցքայինն էր և ամենատպավորիչը։ Սա այն հատվածն էր, երբ մարդիկ իրոք այդ մարդուն համարեցին հանգուցյալ, այլ ոչ թե ձևականորեն ասացին հանգուցյալ և անցան առաջ։ Նրանք իրոք այդ մարդուն տեսան հանգուցյալի կերպարանքով և այդ մարդն էլ իրոք մահացավ, երբ հասարակությունից գոնե երկու հոգի իրեն հանգուցյալ համարեցին։

  • Գրավոր ընդհանրացրու տպավորություններդ պատմվածքից։

Պատմվածքը շատ հետաքրքիր էր և ուսուցողական, սակայն պետք է ամենաքիչը 2 անգամ կարդաս, որ իմաստն ամբողջովին հասկանաս։ Պատմվածքում ներկայացված էր մարդ և հասարակություն հարաբերությունները։ Շատ գեղեցիկ ներկայացված էր, թե հասարակության կարծիքն ինչպես կարող է ազդել անհատի վրա։ Նաև ցանկանում եմ նշել այն, որ շատ լավ ընտրություն էր մահացած մարդ և հասարակություն ընտրությունը։ Բավականին հետաքրքիր էր ստացվել այդ համադրումը։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment