Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

02․10․2021
Ներքևում տրված բառերը անհրաժեշտ փոփոխություններով տեղադրիր նախաժասությունների մեջ։ Նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։

51․ Իբրև թագավոր՝ նա արդարամիտ էր, հավասարակշռված․ ո՛չ լավագույնին էր նախանձում, ո՛չ էլ արհամարրում էր նվաստներին, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

Նա – ենթակա
Արդարամիտ էր – բաղադրյալ ստորոգյալ
Իբրև թագավոր – ձևի մակբայ
Հավասարակշռված – որոշիչ
Ոչ նախանձում էր – ստորոգյալ
Ոչ արհամարհում էր – ստորոգյալ
Լավագույնին – հանգման խնդիր
Նվաստին – հանգման խնդիր
Ձգտում էր – ստորոգյալ
Միշտ – ժամանակի պարագա
Բոլորի վրա – վերաբերության խնդիր
Տարածել – ստորոգյալ
Իր – հատկացուցիչ
Խնամքն ու հովանավարությունը – ուղիղ խնդիր

52․ Երբ ծովափին հանգստացող այդ կինը սիրո խոստովանության բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտս ձուլվեց ծովին։

Կինը – ենթակա
Ասաց – ստորոգյալ
Այդ – որոշիչ
Հանգստացող – որոշիչ
Ծովափին – տեղի պարագա
Երբ – ժամանակի մակբայ
Սիրո խոստովանության – հատկացուցիչ
Բառեր – ուղիղ խնդիր
Աշխարհը – ենթակա
Դարձավ – ստորոգյալ
Լայնարձակ – որոշիչ
Մի – որոշիչ
Ծով – ուղիղ խնդիր
Սիրտս – ենթակա
Ձուլվեց – ստորոգյալ
Ծովին – հանգման խնդիր

53․ Թեպետ մենք փոքր ազգ ենք՝ շատ սահմանափակ թվով և շատ անգամ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ հիշատակության արժանի շատ գործեր են կատարվել։

Մենք – ենթակա
Ազգ ենք – բաղադրյալ ստորոգյալ
Փոքր – որոշիչ
Նվաճվել ենք – ստորոգյալ
Շատ անգամ – չափի մակբայ
Մենք – ենթակա
Կատարել ենք – ստորոգյալ
Գործեր – ուղիղ խնդիր
Շատ – որոշիչ
Աշխարհում էլ – տեղի պարագա
Հիշատակության – հատկացուցիչ
Արժանի – որոշիչ

54․ Երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալչում են ամպի ծվենները, և երևում են ամրոցի աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։

Քամին – ենթակա
Ցրում է – ստորոգյալ
Ամպերը – ուղիղ խնդիր
Երբ – ժամանակի պարագա
Հալվում են – ստորոգյալ
Ծվենները – ենթակա
Ամպի – հատկացուցիչ
Ձորերում – տեղի պարագա
Երևում են – ստորոգյալ
Գլուխը – ենթակա
Ամրոցի – հատկացուցիչ
Աշտարակի – հատկացուցիչ
Խոնարհված – որոշիչ
Կիսով չափ – որոշիչ
Հողի մեջ – տեղի պարագա
Խրված – որոշիչ
Պարիսպները – ուղիղ խնդիր

55․ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման իջավ․ նրա ձեռքերը սեղմեցին ծանր մահակը, որը նա անսպասելի թափով ոստնեց թիկունքիս։

Մարդը – ենթակա
Ոստնեց – ստորոգյալ
Արջի նման – որոշիչ
Գազազած – որոշիչ
Հաջորդ վայրկյանին – ժամանակի պարագա
Ձեռքերը – ենթակա
Սեղմեցին – ստորոգյալ
Նրա – հատկացուցիչ
Ծանր – որոշիչ
Մահակը – ուղիղ խնդիր
Որը – ենթակա
Անասելի – որոշիչ
Թափով – միջոցի խնդիր
Իջավ – ստորոգյալ
Թիկունքիս – հանգման խնդիր

56․ Այդ մի՞տքն էր նրան զայրացրել, թե՞ հոգնությունը, բայց տղամարդու դեմքը մռայլ էր, նա գազազած էր, ինչպես իրիկնապահին որսի դուրս եկած սոված արջը։

Միտքը – ենթակա
Զայրացրել – ստորոգյալ
Հոգնությունը – ենթակա
Այդ – որոշիչ
Դեմքը – ենթակա
Մռայլ էր – բաղադրյալ ստորոգյալ
Տղամարդու – հատկացուցիչ
Նա – ենթակա
Գազազած էր – ստորոգյալ
Որսի – հատկացուցիչ
Դուրս եկած – որոշիչ
Սոված – որոշիչ
Արջը – ուղիղ խնդիր
Իրիկնապահին – ժամանակի պարագա

57․ Նա հասավ առաջին վրանին․ ոտքով զարկեց շանը, որը, պոչը շարժելով, առաջ էր վազել ՝ տիրոջը դիմավորելու․ ապա գոտու տակից հանեց մանգաղը։

Նա – ենթակա
Հասավ – ստորոգյալ
Վրանին – հանգման խնդիր
Առաջին – որոշիչ
Ոտքով – միջոցի խնդիր
Զարկեց – ստորոգյալ
Շանը – ուղիղ խնդիր
Պոչը – ուղիղ խնդիր
Շարժելով – որոշիչ
Վազել էր – ստորոգյալ
Առաջ – տեղի պարագա
Տիրոջը – ուղիղ խնդիր
Դիմավորելու – նպատակի պարագա
Գոտու տակից – տեղի պարագա
Հանեց – ստորոգյալ
Մանգաղը – ուղիղ խնդիր

58․ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը․ կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նրա հետ փորփրում գլխով անցածը։

Կանչում է – ստորոգյալ
Աքլորը – ենթակա
Գյուղում – տեղի պարագա
Շոգ – որոշիչ
Կեսօրին – ժամանակի պարագա
Կանչի հետ – հատկացուցիչ
Պառավ – ենթակա
Շինական – որոշիչ
Հորանջում է – ստորոգյալ
Տան – հատկացուցիչ
Ստվերում – տեղի պարագա
Ձեռնափայտով – միջոցի խնդիր
Ավազի վրա – տեղի պարագա
Նշաններ – ուղիղ խնդիր
Գծում – ստորոգյալ
Նրա հետ – հատկացուցիչ
Փորփրում – ստորոգյալ
Գլխով անցածը – ուղիղ խնդիր

3․ Բառարանների օգնությամբ գտիր հետեւյալ բառերի բացատրությունները։ Պատրաստվիր «Այլ կերպ» խաղին․ լաջվարդ, սերել, ծավի, բիլ, զգլխիչ, խոտոր, աստանդական, նժդեհ, ագի, անքթիթ, մեծատուն, գծուծ, բիրտ, աչառուանդուլ, զարտուղի, անագորույն, երկբայել, մամլել, տարտամ, կորովի։

Լաջվարդ-ընտիր կապույտ ներկ, որ ստացվում է գոճազմից
Սերել-սերունդ արտադրել
Ծավի-բաց կապույտ, ծովագույն, երկնագույն
Բիլ-երկնագույն
Զգլխիչ-գրավիչ, հրապուրիչ

Խոտոր-ծուռ
Աստանդական-թափառական
Նժդեհ-պանդուխտ, իր երկրից՝ հայրենիքից հեռացած մարդ
Ագի-պոչ
Անքթիթ-անթարթ
Մեծատուն-հարուստ
Գծուծ-ժլատ, ագահ
Բիրտ-կոշտ, կոպիտ
Աչառու-կողմնակալ
Անդուլ-անդադար
Զարտուղի-ծուռ, շեղակի
Անագորույն-անգութ, դաժան
Երկբայել-տարակուսել, երկմտել
Մամլել-ճզմել, ճմլել
Տարտամ-դանդաղ
Կորովի-հզոր, զորավոր

Posted in Գրականություն

Խուլիո Կորտասար և Ժան Պիեռ Ռոնե

01․12․2021

  1. Արեւմտահայերեն բանաստեղծությունների կրկնում։
  2. Կարդում ենք համաշխարհային գրականություն․

Ընթերցանություն

Խուլիո Կորտասար. «Ժամանակագրություն Կեսարի համար»։

Ժան Պիեռ Ռոնե «Քրիստոսի մտերմիկությունը»

Համեմատի՛ր երկու ստեղծագործություններում եղած ժամանակագրությունները։

Առաջին ստեղծագործությունը մի կայսեր մասին էր, որն ինքն իր հետ խոսում էր։ Նա խոսում էր իր հետագա անելիքների մասին, որոնք ապագայում պիտի կատարի։ Բացի այդ, նա սիրում էր, երբ իրեն փառաբանում և գովաբանում էին։

Երկրորդ ստեղծագործությունը մի մարդու մասին է, որը ցուցադրական բաներ չի սիրում և իր օրակարգում շատ կարևոր խորհուրդներ են ներառված։

Կազմիր քո կյանքի ժամանակագրությունը։ Համեմատիր կարդացածիդ հետ, նշիր տարբերությունները։

Նախ հասկանանք, թե ի՞նչ է ժամանակագրությունը։ Ժամանակագրությունը դեպքերի թվարկումը և նկարագրություն է՝ ժամանակի հաջորդականությամբ։ Ինձ մոտ նույնպես ամեն ինչ իր ժամանակին կատարվում է։ Մենք ծնվում ենք, մեծանում, սովորում, աշխատում, ծերանում, իսկ մի օր էլ մահանում։ Առաջին ստեղծագործությունում էլ է այսպես հերթականությամբ թվարկվում։

Գրառում արա կարդացածդ ստեղծագործությունների մասին՝

1․ ինչի մասին են․

Այս ստեղծագործությունները 2 իրարից տարբերվող մարդկանց մասին են։ Նրանցից մեկը սիրում է, երբ իրեն գովաբանում, փառաբանում են, իսկ մյուսը չի սիրում ցուցադրական բաներ և չի սիրում, երբ իր մասին ինչ-որ բաներ են տարածում։ Սա նրանց ապրելաձևերի մասին է։

2․ որ առասպելների հետ ընդհանրություն ունեն․

3․ ինչ են սովորեցնում, ինչ ակնարկ ունեն իրենց մեջ․

Այս ստեղծագործությունները կարդալով, հասկացա, որ վստահ լինելն ու հավատը ինքդ քո հանդեպ ամենակարևոր բաներն են։ Միշտ պետք է վստահ լինես, հավատաս քեզ և քո ուժերին։ Եթե դու քեզ հավատաս, մնացածների կարծիքը էլ հետաքրքիր չի լինի։

4․ մեկնաբանիր ամեն ստեղծագործության կառուցվածքը, բառապաշարը։

Առաջին ստեղծագործությունում շատ են օգտագործվում փոխաբերական իմաստներ, բայց ի տարբերություն երկրորդ ստեղծագործության, ամեն ինչ ավելի պարզ է արտահատված։ Երկրորդ ստեղծագործության տեքստն անհասկանալի էր ինձ համար, բայց օրակարգը շատ լավն էր և լավ խորհուրդներ էր տալիս։