Posted in Ձմեռային ճամբար2019

❄Առաջին ձյուն❄

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։Ընդհանուր պարապմունքից հետո մենք բարձրացանք դասարան,և ընկեր Սեդայի ջոկատի հետ խաղ խաղացինք։Խաղի ընթացքում թիմակիցը պետք է բացատրի բառը իր թիմին և թիմակիցները պետք է գուշակեն։Խաղ խաղալուց հետո Միջին դպրոցի բոլոր աշակերտները իրենց ջոկատավարների հետ իջան բակ,քանի որ այսօր Ձմեռային մարզական խաղերի բացումն էր։Բոլորս շատ ուրախ էինք և միասին ձնագնդիկ էինք խաղում:Մենք մի լավ խաղացինք և բարձրացանք դասարան։Կատարեցինք նախագծային աշխատանք և թարգմանություն։Աշխատանքն ավարտելուց հետո մենք գնացինք ընդմիջման,որից հետո գնացինք ֆիզկուլտուրայի։Մեր օրն այսպես ավարտվեց💕

Posted in Ձմեռային ճամբար2019

Подвал

В подвале хранился весь готовой запас крестьянина, собранный им урожай: фрукты, овощи, зерно, вино, сыр, масло, мясо. Здесь подвешивалась маслобойня, долго качая которую получали домашнее масло.  В больших глиняных кувшинах и хурджинах хранили зерно. Так как в подвале висели самые различные фрукты и их запас заполнял весь подвал, там укладывали спать самых почетных гостей.

 

Posted in Ձմեռային ճամբար2019

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Картинки по запросу խաչատուր աբովյանի տուն թանգարան

 

Տուն-թանգարան Խաչատուր Աբովյանի.JPG      Картинки по запросу խաչատուր աբովյանի տուն թանգարանКартинки по запросу խաչատուր աբովյանի տուն թանգարան   Похожее изображение

  Похожее изображение 

 Картинки по запросу խաչատուր աբովյանի տուն թանգարան

Օրը սկսեցինք սովորականի պես։Մենք առավոտյան մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին և ընկեր Ստելլայի ջոկատի հետ գնացինք  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան,որը գտնվում էր Քանաքեռում։Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, գործում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ 1938 թվականի ապրիլի 25-ին ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում վերակառուցվեց և վերածվեց տուն-թանգարանի։ Թանգարանը սկսեց գործել 1939 թվականի նոյեմբերից։ Աբովյանի նախնիներն այս տանը բնակություն են հաստատել Կովկասի լեռնականների հետապնդումներից խուսափելու ճանապարհին։ Աբովյանների տոհմն ի վիճակի է եղել այս տանը հաստատվել Խաչատուր Աբովյանի պապի՝ Պարոն Ապովի շնորհիվ։ Պարոն Ապովն է եղել այն մարդը, ով շուրջ 200 տարի առաջ, քարը քարին դնելով, իր ընտանիքի համար տանիք է ապահովել և կառուցել հարթ տանիքով, միահարկ այս տունը։ Տան պատերի ներսում տարբեր մեծության խորշեր են բացված, որ ծառայել են լույսի ճրագներ ու կենցաղային տարբեր իրեր տեղադրելու համար։ Վերակառուցման ընթացքում ամրացվել են պատերը, վերանորոգվել պատշգամբի փայտե ճաղերն ու բազրիքները, պատուհանների փեղկերը, դռներն ու թոնիրը։ Տունը կահավորվել է Ապովենց հետնորդների մոտ պահպանված և այն ժամանակներին բնորոշ կենցաղային իրերով։ Պարոն Ապովի ավագ որդու՝ Հարությունի ընտանիքը երկար է հաստատված մնում Քանաքեռում, մինչդեռ կրտսեր որդու՝ Ավետիսի ընտանիքն այդքան հաջողակ չի գտնվում և ընտանիքից միայն Խաչատուրն է ողջ մնում։Տունն իր հյուրընկալ հարկի տակ բազմաթիվ հոգևորականների և մտավորակկանների է ընդունել։ Այցելուների թիվն, անշուշտ, աճել է Խաչատուր Աբովյանի հռչակի տարածումից հետո։ Նշված այցելուների թվում են եղել Ֆրիդրիխ Պարրոտը, Ֆրիդրիխ Բոդենշտեդտը, Կառլ Կոխը, Հերման Արիխը, Ավգուստ Հաքստհաուզենը և այլք։ Հայ մեծանուն գործիչներից այցելուների թվում են եղել Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանը, Պատկանյան եղբայրները, Կոմիտասը, Մառը, Լեոն, Հովհաննես Թումանյանը, Ասքանազ Մռավյանը, Աղասի Խանջյանը և ուրիշներ։

Թանգարանի ստեղծման օրվանից, այնտեղ ցուցադրված են Աբովյանի ձեռագրերը, որոնք թանգարանին են հանձնել գրողի ժառանգները։ Ձեռագրերը, սակայն, ժառանգների միակ ներդրումը չեն ցուցահանդեսի կազմավորման գործում։ Նրանք թանգարանին են հանձնել նաև Խաչատուր Աբովյանի միակ դիմանկարը, որը նկարել էր մերձբալթյան նկարիչ Մայդելը։ Այս նյութերը թանգարանին հանձնելու պարտավորությունն իրենց վրա վերցրել էին Աբովյանի թոռներ Լեոն, Վիկտորյա, Շուշանիկ Աբովյանները և նրանց ավագ եղբայրը՝ Կոնստանտինի զավակ Վարդան Աբովյանը։Թանգարանն իր գոյության 4 տասնամյակից ավելի տարիների ընթացքում հանդիսացել է մեծն գռողին հիշելու և պատվելու լավագույն վայրը։ Թանգարանը բազմիցս վերանորոգելու նպատակն է եղել Ապովենց տանն իր նախկին տեսքը հաղորդելը և ցուցահանդեսում Աբովյանին լավագույն ձևով ներկայացնելը։Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա՝ գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ և հետագա տարիների հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր և այլն։ Ներկայացված են գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր։ Հիշատակության են արժանի գրողի որդու՝ Վարդանի ջութակը, հայ անվանի նկարիչներ Գևորգ ԲաշինջաղյանիԵրվանդ ՔոչարիԷդուարդ Իսաբեկյանի և այլոց կտավները, հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ։

Ցուցադրված են «Վերք Հայաստանի» վեպի առաջին և հետագա հրատարակությունները, նմուշներ գրողի ձեռագրերից, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, հոդվածներ և Խաչատուր Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ։

 

Posted in Ձմեռային ճամբար2019

Օրվա լուսաբանում.

Այսօր մեր ճամբարային երրորդ օրն է։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:Ընդհանուր պարապմունքին երգեցինք եկեղեցական և Սուրբ ծննդյան երգեր,և պարեցինք հայկական ժողովրդական պարեր։Ընդհանուր պարապմունքն ավարտելուց հետո բարձրացանք դասասենյակ։Մենք դիտեցինք  Одна сотая секунды ֆիլմը և քննարկեցինք մի հարց,թե որքան մեծ կարևորություն ունի մեկ րոպեն մարդու կյանքում։Ֆիլմը դիտելուց հետո խաղացինք մաֆիա և կարմիրները հաղթեցին։Խաղն ավարտելուց հետո մենք գնացինք ընտրությամբ գործունեության։Ես գնացի գորգագործության։Գորգագործության դասին մենք կարպետներ գործեցինք,որից հետո գնացինք ընդմիջման։Ընդմիջման ավարտից հետո մենք գնացինք դասարան։Մեզ մոտ նախագծային աշխատանք էր։Կարդացինք  Викинги идут գիրքը և քննարկեցինք այն։Օրը ավարտեցինք ուրախ և զվարճալի տպավորություններով:

Posted in Ձմեռային ճամբար2019

Մեր նախագծային օրը

Առավոտյան մենք մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին,որից հետո բարձրացանք դասարան։ Դասարանում քննարկեցինք Դիջիթեքի անվանակարգերը։Հետո մենք ընկեր Սեդայի ջոկատի հետ խաղացինք մի խաղ, որի անվանումն էր <<քառասունոտնուկ>>։Մենք դիտեցինք   <<Страна игрушек >>ֆիլմը և կիսվեցինք մեր տպավորություններով։Մենք գնացինք ընդմիջման,որից հետո մեզ սպասում են մարզական խաղեր։

 

Posted in Ձմեռային ճամբար2019

Չարը և բարին․Որն է ուժեղ

Այսօր մենք դիտեցինք մի ֆիլմ,որը պատմում էր երկու տղաների մասին։Ֆիլմի գլխավոր հերոսները երկու տղաներն էին։Նրանցից մեկը գերմանացի էր,մյուսը հրեա։Այս ֆիլմը պատմում է II Համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված մի իրադարձության մասին։Գերմանացի տղան և հրեա տղան շփվում էին իրար հետ,միասին դաշնամուր էին նվագում։Նրանք չգիտեին,որ գերմանացիները հրեաներին ոչնչացնում են։Հրեաների ընտանիքին տանելու էին <<Խաղալիքների աշխարհ>>։ Գերմանացի տղան նույնպես ցանկանում էր գնալ հրեա ընկերոջ հետ,բայց մայրը նրան արգելեց,քանի որ գիտեր հրեաներին պետք է տանեին վառելու։Գերմանացի տղայի մայրը ասաց,որ կորցրել է տղային և գնաց հրեա տղային փրկելու։Նա գտավ տղայի ընտանիքին։Հրեայի մայրը և հայրը իրենց որդուն վստահեցին գերմանացի կնոջը,որպեսզի իրենց տղան ողջ մնա։Գերմանացի կինը հրեա տղային սիրում էր իր որդու պես։