Posted in English

Three questions

Assignments for 02.11.2021
Home Reading Three questions

Unknown words

undertake-ձեռնարկել
proclaimed-հռչակված
draw up-պլանավորել
thus-այսպիսով
proper-պատշաճ
declare-հայտարարել
absorb-կլանել
idle-պարապ
wise-իմաստում
whether-արդյոք
therefore-հետևաբար
priest-քահանա
occupation-զբաղմունք
warfare-պատերազմ
hermit-ճգնավոր
renowned-հռչակավոր
cell-խուց
dismount- ձիուց իջնել
digg-փորել
frail-տկար
spat-թքել
spade-բահ
awhile-որոշ ժամանակ
fainting-ուշագնացություն
moan-հառաչել
feebly-թույլ
wound-վերք
bandage-վիրակապ
handkerchief-թաշկինակ
soak-թրջել
revive-վերածնվել, վերակենդանանալ
crouche down-կռանալ
threshold-շեմ
gaze-հայացք
seized-առգրավված
ambush-դարան, որոգայթ
property-գույք
porch-պատշգամբ
repent-զղջալ


Posted in Թուրքերեն

Selamlaşma-Tanışma

Görüşmek üzere-Yine görüşürüz.-բարով տեսանք

Kusura bakmak-Affedersiniz-Özür dilerim-ներողություն խնդրել

Allah’a ısmarladık-Güle güle-ցտեսություն

Rica ederim-կրկին համեցեք

Önemli değil-ոչ մի խնդիր

Lütfen bana yardım eder misiniz?-Դուք ինձնից օգնությու՞ն եք խնդրում։

Hayırlı işler!-հաջողություն գործերիդ

Başınız sağ olsun!-ցավակցություններս

Tebrik ederim!-շնորհավորում եմ

Geçmiş Olsun!-շուտ լավացիր

Bol şanslar!-հաջողություն քեզ

Doğum Gününüz Kutlu Olsun!-Ծննդյան տոնդ շնորհավոր

Bayramınız Kutlu Olsun!-Ձեր տոնը շնորհավոր

Yeni yılınız kutlu olsun!-Նոր տարիդ շնորհավոր

Afiyet olsun!-բարի ախորժակ

Sağlık olsun!-առողջություն քեզ

Güle güle kullanın!-բարով մաշեք

Hayırlı olsun!-շնորհավոր (ինչ-որ բան գնելիս)

Mutlu bayramlar!-ուրախ տոներ

İyi eğlenceler!-բարի ժամանց

Başarılar!-հաջողություն եմ մաղթում

Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով․ Օր 3-րդ

Արդեն երեք օր է, ինչ ԵՊՀ-ի տարբեր մասնաշենքերում տեղի են ունենում Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի նիստերը։ Դեկտեմբերի 1-ի հերթական նիստը տեղի ունեցավ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում։ Ինչ գիտաժողովը սկսվել էր, ես նախորդ նիստերին չէի կարողացել մասնակցել, բայց այսօր հնարավորություն ունեցա մասնակցելու և պետք է նշեմ, որ տպավորություններս աննկարագրելի են։

Նախ մի փոքր խոսեմ գիտաժողովից և կիսվեմ իմ տպավորություններով։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս գիտաժողովը, ովքե՞ր են կազմակերպիչները և ինչի՞ մասին է այն։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համագործակցության շրջանակում: Գիտաժողովին պատիվ ունենք մասնակցելու նաև մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի պատմության ընտրությամբ դասընթացի խումբը և Ավագ դպրոցի ու Քոլեջի այլ հետաքրքված սովորողներ՝ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի գլխավորությամբ։ Մինչ գիտաժողովի մեկնարկը, բավականին ծավալուն նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել, նաև մշակել ենք մեր մասնակցության նախագիծ-ժամանակացույցը, որով էլ առաջնորդվում ենք։ Գիտաժողովի նիստերի ընթացքում Արևելագիտության ֆակուլտետի մագիստրոսները և ասպիրանտները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները, որոնք կոչվում են զեկուցումներ, որից հետո տեղի է ունենում հարց-պատասխան, իսկ վերջում ընդհանուր ամփոփում։ Այսպիսի գիտաժողովի երբեք չէի մասնակցել և գիտաժողովի ֆորմատն ինձ շատ դուր եկավ։ Իսկ հիմա պատմեմ մեր այսօրվա նիստի մասին․․․

Օր 3-րդ․ դեկտեմբերի 1
Երևանի պետական համալսարան

Ժամը՝ 12։30-15։30
Թեման՝ Արևելագիտություն
Վայրը՝ Արևելագիտության ֆակուլտետ, 331 սենյակ

Մասնակիցներ՝
1․ Արթենի Ջանիկյան-10-րդ դասարան
2․ Ելենա Միսակյան-10-րդ դասարան
3․ Միլենա Քամալյան-10-րդ դասարան
4. Էլեն Ասատրյան-Քոլեջի 1-ին կուրս
5. Սոնա Սուքիասյան-Քոլեջի 1-ին կուրս
6. Միլենա Ալեքսանյան-Քոլեջի 1-ին կուրս
7. Նարե Սայադյան-Քոլեջի 1-ին կուրս
8․ Լուսինե Պետոյան-Քոլեջի 1-ին կուրս

Այսօրվա խմբի ղեկավարը պարոն Տիգրանյանն էր։ Նրա հետ շարժվեցինք դեպի Երևանի պետական համալսարան։ Քանի որ շուտ էինք հասել, բավականին ազատ ժամանակ ունեինք, ուստի որոշեցինք շենքում շրջել-ծանոթանալ։ Քանի որ ես էլ ապագա թուրքագետ եմ, պատկերացրեք, թե որքան հետաքրքիր էր ինձ համար այս ամենը։ Ես ծանոթանում էի այն վայրի հետ, որտեղ մոտ ապագայում սովորելու եմ։ Շրջայց-ծանոթությունից հետո գնացինք լսարան, որտեղ սկսվեց նիստը։ Այսօրվա թեման Արևելագիտությունն էր։ Նիստը բացեց Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթև Դունամալյանը։ Նա իր բացման խոսքում շատ ջերմ ողջունեց բոլոր ներկաներին։ Տաթևի խոսքից հետո սկսեցին  ներկայանալ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները։ Նիստի ընթացում լսեցինք 11 զեկույց, որոնցից երեքն ինձ համար առավել հետաքրքիր էին։ 
Հիմա փորձեմ հակիրճ ներկայացնել ինձ ամենաշատը հետաքրքրած զեկույցները․․․

1․ Խեթական թագուհիները քաղաքական և դիվանագիտական կյանքում

Այս զեկուցման ընթացքում զեկուցողը ներկայացրեց խեթական, նաև եգիպտական թագուհիների, որոնք իրենց դերն են ունեցել քաղաքական և դիվանագիտական կյանքում։ Պարզվում է, որ թագավորներից զատ, թագուհիները նույնպես քաղաքական գործողություններ վարելու իրավունք են ունեցել։ Նրանք կարող էին կառավարել, երբ արքան ռազմի դաշտում էր կամ ուներ որևէ հիվանդություն, որի պատճառով չէր կարող կառավարել։ Թագուհիները նաև տիտղոսներ են ունեցել, որոնցից ամենագլխավորը «Մեծ թագուհի» տիտղոսն էր, և այն շնորհվում էր արքայի գլխավոր կնոջը։ Թագուհիների քաղաքական և դիվանագիտական գործողությունների մասին է վկայում մի կնիք, որը մենք տեխնիկական խնդիրների պատճառով չկարողացանք տեսնել, բայց շատ կցանկանայի տեսնել։ Զեկույցը բավականին հետաքրքիր անցավ և վերջում եղավ հարց-պատասխան, որն էլ ավելի ամրապնդեց մեր գիտելիքները։

2․ Հիջաբի մշակույթը Իրանում

Այս զեկուցումն ամենածավալունն էր և ամենահետաքրքիրներից մեկը։ Ի դեպ, նշեմ, որ այս զեկույցը ներկայացնում  էր Տաթև Դունամալյանը։ Ես այս թեմայի շուրջ դպրոցում իրականացրել էի հետազոտական աշխատանք, որի արդյունքում բավականին տեղեկացված էի, սակայն ևս մեկ անգամ այս թեմայի շուրջ քննարկումը հաստատ ավելորդ չէր, ավելի ամրապնդեց իմ իմացածը։ Տաթևը իր խոսքը սկսեց հիջաբի մասին պատմությամբ։ Նա նշեց, որ բոլորը հիջաբն ասոցացնում են իսլամի հետ, բայց հիջաբի մասին խոսվում է նաև քրիստոնեություն և հուդայականություն կրոնական ուսմունքներում։ Զեկույցի ընթացքում նաև բացահայտեցինք, որ երբ Իրանում հիջաբ կրելու պարտադրանքը հանվել է, իրանցի կանայք բողոքներ են ներկայացրել, ցույցեր են արել և ասել, որ չեն ցանկանում հիջաբները հանել։ Իսկ հիմա, երբ հիջաբ կրելը պարտադիր է, կանայք ցույցեր են անում և ձգտում հիջաբի հանմանը։ Ներկայիս դրությամբ երիտասարդությունը կողմ է հիջաբ չկրելուն, բայց տարիքով բարձր կանայք կողմ են կրելուն և հիջաբ չկրելը համարում են խայտառակություն։

3․ Կորոնավիրուսի համավարակը Թուրքիայում, համաճարակի դրսևորումները թուրքական երգերում և թյուրքյուներում

Սա վերջին զեկույցն էր, որն ինձ շատ էր դուր եկել։ Զեկուցողը մեզ պատմեց Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումների մասին։ Նշեմ, որ այս զեկույցն ամենահետաքրքիրն էր։ Զեկուցողը պատմեց, թե ինչեր են կատարվել Թուրքիայում համաճարակի ժամանակ։ Նա ասաց, որ այդ ընթացքում փակվել են երկրում ժամանցի վայրերը՝ ռեստորաններ, փաբեր, սրճարաններ, բայց ողջ ընթացքում մզկիթները գործել են։ Զարմանալին այն էր, որ երբ խոսք է գնացել մզկիթների գործելու մասին, մզկիթին ծառայողներն ասել են, որ համավարակը տարածվում է խմիչքների պատճառով, դրա համար պետք է փակվեն փաբերը, ակումբները, իսկ մզկիթում նման բաներ չկան և Ալլահը պաշտպանում է մզկիթ գնացողներին։ Բացի այս տեղեկությունը, նաև հետաքրքիր և մի փոքր էլ ծիծաղելի էր մյուս տեղեկությունը։ Ինչպես մեր ժողովրդի մեծամասնությունը, այնպես էլ թուրքերի մեծամասնությունը կարծում էին, որ կորոնավիրուսը ինչ-որ գաղտնի կազմակերպությունների կողմից ստեղծված վիրուս է, և դրա դեմ նրանք կարող են պայքարել իրենց ավանդական դեղամիջոցներով։ Եվ այդպես, մի մարդ իր համար դեղամիջոց էր պատրաստել, որն իրականում վիրուսի դեմ ոչ մի բան էլ չէր անում, և վաճառել էր մարդկանց, իսկ մարդիկ գնել էին, հավատալով, թե դա իրենց կօգնի։ Այս մասին խոսելուց հետո, անցանք երգերին։ Թուրք երիտասարդները համաճարակին նվիրված երգեր էին հորինել։ Նրանք վերցրել էին հայտնի երգեր, բայց երգի բառերի փոխարեն դրել էին իրենց հորինած բառերը։ Այդ երգերից մեկը ստեղծվել էր հայտնի Bella Ciao երգով։ Այս զեկուցման ընթացքում մի շարք նոր տեղեկություններ ստացա, որը, վստահ եմ, ինձ շատ է պետք գալու։

Դե ինչ․․․Այսքանով եզրափակեմ միջազգային գիտաժողովի երրորդ օրը։ Առջևում դեռ երկու օր ունենք և վստահ եմ, որ այդ երկու օրերն էլ են նույն ոգևորությամբ և հետաքրքրությամբ անցնելու։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այսօրվա նիստին մասնակցելու, որի շնորհիվ նոր ձեռքբերումեր ունեցա։

Սիրով՝ Միլենա Քամալյան և նախագծային խումբ

Նկարաշար գիտաժողովից․․․

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

29․11․2021

  1. Լրացրու բաց թողած տառերը եւ կետադրիր։ 
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։
  3. Գտիր բաղադրյալ ստորոգյալները։

Արվարձան էր
Սպա էր
Հելլենուհի էր
Անակնկալ էր

  1. Ձեւաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրված նախադասության բոլոր բառերը։ 

Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։

Աշխարհակալ-որակական ածական

Նապոլեոնի-հատուկ գոյական, անձնանիշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

Ճանապարհը-հասարակ, իրանիշ, գոյական, եզակի թիվ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ

Փակելու-անորոշ դերբայ, սեռական հոլով, պարզ, ներգործական սեռ

Համար-կապ, հետադրություն

Կռվի-հասարակ գոյական, իրանիշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

Ելած- անդեմ բայ, հարակատար դերբայ, չեզոք, սոսկածանցավոր

Թուրք- որակական ածական

Ենիչերիները- հասարակ գոյական, անձնանիշ, հոգնակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

Ջարդվել էին-դիմավոր բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական, կրավորական սեռ

Եվ-համադասական շաղկապ

Նրանց-անձնական դերանուն, հոգնակի, 3-րդ դեմք, սեռական հոլով

փախուստի-հասարակ գոյական, իրանիշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

ժամանակ-կապ, հետադրություն

Ադամը-հատուկ, անձնանիշ, գոյական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

Թուրքի-հասարակ գոյական, անձնանիշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

Հարեմից-հասարակ գոյական, իրանիշ, եզակի, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

Մի-անորոշ դերանուն

Հարճ-հասարակ գոյական, անձնանիշ, եզակի, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Փախցրել էր-սահամանակ եղանակ, վաղակատար անցյալ, եզակի, 3-րդ դեմք, պատճառական, ներգործական սեռ

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր՝ իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։

Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։