Posted in Գրականություն

Ինչ-որ կարևոր բանը

Մեր կյանքում շատ են կատարվում կարևոր իրադարձություններ, բայց գալիս է մի պահ, երբ այդ կարևոր իրադարձությունը կորցնում է իր կարևորությունը, քանի որ էլ ավելի կարևոր բան է տեղի ունենում։ Ժամանակի ընթացքում մենք սկսում ենք մոռանալ շատ կարևոր իրադարձություններ, քանի որ նոր իրադարձություններն ենք կարևորում։ Էլ հետաքրքիր չեն անցյալում եղած իրադարձությունները, արդեն ապագայում կատարվելիքների մասին ենք մտածում։ Որքան էլ մեր կյանքում ամեն ինչ մեր ուզածով է շարժվում, լինում են նաև անակնկալ իրադարձություններ։ Անկանխատեսելի գալիս են ու մտնում մեր կյանք։ Առանց դուռը թակելու, առանց թույլտվության գալիս են ու դառնում մեր կյանքի մի մասնիկը։ Չես էլ հասցնում հասկանալ, թե ինչ կատարվեց, մեկ էլ հոպ, մի նոր կարևոր իրադարձություն։ Միշտ պետք է պատրաստ լինենք նորությունների և կտրուկ փոփոխությունների, ամեն ինչ արագ ընկալենք, բայց և ճիշտ։ Այս ամենն անելու հետ մեկտեղ, չպետք է մնանք միամիտ և հեշտ հավատացող։ Երբեք և ոչ մի դեպքում չհավատաք ոչ ոքի խոսքերին, եթե 100 տոկոսով համոզված չեք, որ դա ճիշտ է։ Եթե բոլորը հեշտ ու արագ հավատան ամեն խոսքի, ապա աշխարհում խաբեբաներն այնքան կշատանան, որ չենք կարողանա հաշվել։

Posted in Գրականություն

Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում․ Գաբրիել Գարսիա Մարկես

03․12․2021

  1. Սեփական օրակարգերի ընթերցում, համեմատում, քննարկում։
  2. «Կարդում ենք համաշխարհային գրականություն»՝
    Ընթերցանություն. Գաբրիել Գարսիա Մարկես. «Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում»։
  • Ինչ է կանխազգացումը։ Ազդո՞ւմ է կանխատեսումը մեր վարքի վրա։

Կանխազգացում զգացողություն է, որը տեղի է ունենում բոլորի մոտ և կապված է ապագայի հետ։ Կանխազգացումները լինում են վատ և լավ, որոնք կախված են մարդուց և իր մտածելակերպից։ Կանխատեսումները միանշանակ կարող են ազդել մարդկանց վրա։ Եթե մարդիկ հավատում են կանխազգացումներին և միայն դրանցով են առաջնորդվում, աստիճանաբար փոխվում են։ Անընդհատ կանխազգացումներով ապրելը, անընդհատ մի բանի սպասելը կարող է հանգեցնել խանգարվածությունների և մարդը կարող է դառնալ հոգեկան հիվանդ։

  • Ազդո՞ւմ է կնոջ կանխազգացումը գյուղի մարդկանց վարքի վրա։

Ազդում է, այն էլ ինչպես է ազդում։ Չմոռանանք, որ մենք խոսում ենք գյուղում ապրողների մասին, իսկ նրանք լուր են տարածում մեկը մյուսով և լուրի ճշգրիտ լինել, չլինելուն ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Նրանց համար կարևորը լուրն է։ Կարևորը բոլորը իմացան, որ գյուղում ինչ-որ կարևոր բան է լինելու, բայց թե ի՞նչ, և հստա՞կ է դա, թե ոչ, հետաքրքիր չէ ոչ ոքին։ Փոքր թյուրիմածությունից, դարձրին մի մեծ պատմություն և գյուղն ավիրեցին։

  • Այն, ինչ տեղի ունեցավ, կարո՞ղ էր տեղի չունենալ։ Կյանքում հենց այդպե՞ս են վատ բաները լինում։

Իհարկե կարող էր։ Եթե մարդիկ մի փոքր խելացի լինեին և միանգամից այդ հիմար կանխազգուշացմանը ուշադրություն չդարձնեին, ոչինչ էլ տեղի չէր ունենա։ Չեմ կարծում, որ իրական կյանքում շատ են նման դեպքերը, բայց այս ձևով էլ հնարավոր է, որ վատ բաներ լինեն։ Մարդիկ սկսում են իրենց անիմաստ վատը ներշնչել, և իրոք մի վատ բան լինում է։

  • Այս պատմվածքում ինչն է հնարավոր, ինչը՝ չափազանցված։

Պատմվածքն իրականում շատ չափազանցված էր, բայց այդպես էր արված, որ ավելի հասկանալի և պատկերավոր լիներ։ Հնարավոր էր, որ կնոջ կանխազգացումը ճիշտ լիներ և գյուղում ինչ-որ կարևոր բան տեղի ունենար, բայց հնարավոր չէր, որ ողջ գյուղը հավատար մի անծանոթ կնոջ կանխազգացման, որի մասին ոչինչ չգիտեին։ Գոնե մեկ կամ երկու հոգի կլինեին, որ այդ հիմարությանը չէին հավատա։

  • Ասելիքը ո՞րն է։ Ընդհանրացում արա՝ հանրությանը բնութագրելով։

Պատմվածքի ողջ ասելիքն այն էր, որ երբեք պետք չէ հավատալ ամեն պատահած մարդու ասածին, քանի որ դու գաղափար չունես, դա որքանո՞վ է ճիշտ։ Եթե բոլորը հեշտ ու արագ հավատան ամեն լսած լուրին, ապա աշխարհը շատ հեշտ կլինի կառավարելը։ Պատմվածքի հանրությունն անխելք էր, քանի որ միանգամից հավատացին մի կանխազգացման, որի մասին ոչինչ չգիտեին։

  • Ծանոթացիր «Մոգական ռեալիզմ» ժանրին։
  • Շարադրանք գրիր՝ «Ինչ-որ կարևոր բանը…»՝ հիմք ունենալով կարդացած պատմվածքն ու մոգական ռեալիզմի մասին ստացածդ տեղեկությունը։

Ինչ-որ կարևոր բանը