Posted in Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ահա և վերջ։ Առաջին ուսումնական շրջանը մոտեցավ իր ավարտին։ Այս ուսումնական շրջանի ընթացքում ունեցել եմ մի շարք նոր ձեռքբերումներ, ձեռք եմ բերել նոր ընկերներ։ Սկսել եմ էլ ավելի լավ սովորել և հիմնականում կենտրոնացված եմ այն առարկաների վրա, որոնք իմ ապագա մասնագիտությանն անհրաժեշտ են։ Քանի որ մենք այս տարի տեղափոխվեցինք 10-րդ դասարան, հնարավորություն ստացանք ընտրելու 3 առարկա, որոնցով շատ ենք հետաքրքրված, և որոնք մեզ հետագայում անհրաժեշտ են լինելու։ Որպես ապագա թուրքագետ, ես ընտրել եմ թուրքերեն, պատմություն և անգլերեն առարկաները։ Իմ ձեռքբերումները հիմնականում կապված են այս առարկաների հետ, այդ իսկ պատճառով անդրադառնալու եմ հիմանականում այս առարկաներին։ Այս ուսումնական շրջանի ընթացքում իրականացրել եմ մի շարք նախագծեր, մասնակցել եմ քննարկումների, կլոր սեղանների և ձեռք եմ բերել նոր գիտելիքներ։ Թուրքերեն առարկայից ամենահաջողված նախագծերն են՝ «Թուրքական պատմական հեռուստասերիալները եվ ֆիլմերը որպես պաշտոնական քարոզչության միջոց», «Hemşen. Համշենի նախագիծ», «Թուրքերեն-հայերեն փոխառություններ»։ Ընտրությամբ պատմություն առարկայի շրջանակներում ոչ միայն նախագծեր ենք կատարել, այլև մասնակցել ենք մի շարք քննակումների, կլոր սեղաններ, անգամ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը մասնակցել ենք «Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին», որը կազմակերպել էին Երևանի պետական և Հայկական պետական մանկավարժական համալսարանները։ Քանի որ ես արդեն ընտրությամբ պատմություն առարկայից հաշվետվություն կազմել եմ, հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ և ուսումնասիրել իմ մյուս աշխատանքներն այս առարկայից։ Անգլերեն առարկայից նույնպես կատարել ենք հետաքրքիր նախագծեր, նաև նախագծի շրջանակներում մասնակցել ենք քայլքի։ Անգլերենի հաջողված նախագծեր եմ համարում «Radio programme. AM radio», «Typical dish. Shawarma», «Festivals around the world. La tomatina», «Unusual hotels. Giraffe Manor» նախագծերը։ Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ սկսել եմ ավելի լավ սովորել անգլերեն և փորձում եմ խոսակցականս ավելի զարգացնել։ Այսքանը իմ սիրելի առարկաների մասին, իսկ հիմա մի փոքր էլ ամփոփեմ մնացած առարկաները։ Պետք է նշեմ, որ այս ուսումնական շրջանում սկսել եմ մաթեմատիկա ավելի լավ հասկանալ։ Քանի որ հայոց լեզվի և գրակնության հետ երբեք խնդիր չեմ ունեցել, կարող եմ միայն նշել, որ բոլոր դասերին պատրաստ եմ եղել և միշտ ակտիվ։ Գրականություն առարկայից շատ հետաքրքիր նախագիծ ենք իրականացրել, որը ցանկանում ենք ամփոփել ներկայացմամբ։ Արևմտահայ գրող Զահրատի բանաստեղծությունները պետք է ներկայացնենք ներկայացման տեսքով։ Կատարածս աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հասարակագիտության դասաժամերին բազմաթիվ թեմաներ ենք քննարկում, սակայն ամենահետաքրքիրը հոգեբանությանը վերաբերվող թեմաներն են։ Հոգեբանություն ուսումնասիրելով ինձ համար բացահայտել եմ մի նոր աշխարհ, և սկսել եմ ամեն ինչին այլ կերպ նայել։ Այս տարի մենք նոր առարկա ենք անցնում՝ էկոլոգիա։ Սկզբում կարծում էի, որ այդքան էլ հետաքրքիր առարկա չի լինի, բայց չարաչար սխալվում էի։ Իրականում էկոլոգիան շատ հետաքրքիր առարկա է։ Այս առարկայից շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել։ Օրինակ՝ «Ջուրը մեր կյանքում», «Մալապասի պատնեշը», «Նավթի, բնական գազի և ածուխի համեմատումը» և այլ նախագծեր։ Ցանկանում եմ ամփոփումս ավարտել Ավագ դպրոցի համար շատ կարևոր մի իրադարձության մասին պատմելով։ Դեկտեմբերի 17-ին Մայր դպրոցի մարմարյա սրահում տեղի ունեցավ Ավագ դպրոցի ավարտական Մեդիաուրբաթը։ Սա իմ առաջին Մեդիաուրբաթը չէր, բայց սա առաջին Մեդիաուրբաթն էր, որին մասնակցում էի որպես Ավագ դպրոցի սովորող։ Մեր Մեդիաուրբաթն ուղղակի հրաշալի անցավ։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր կազմակերպված։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք ընտանեկան և ջերմ միջավայրում։ Դե, երևի այսքանով ավարտեմ ամփոփումս, քանի որ եթե սկսեմ ամեն ինչի մասին մանրամասն պատմել, անվերջ կարող եմ պատմել։ Շատ մեծ սպասելիքներ ունեմ մյուս ուսումնական շրջանի հետ կապված, և հուսով եմ, որ սպասելիքներս կիրականանան։

Posted in Հայոց լեզու, Թարգմանական աշխատանքներ

Այն ամենը, ինչ ուզում եմ Սուրբ Ծննդի համար, դու ես

All I want for Christmas is you

I don’t want a lot for Christmas
There is just one thing I need
I don’t care about the presents underneath the Christmas tree
I just want you for my own
More than you could ever know
Make my wish come true
All I want for Christmas is you
Yeah

I don’t want a lot for Christmas
There is just one thing I need (and I)
Don’t care about the presents underneath the Christmas tree
I don’t need to hang my stocking there upon the fireplace
Santa Claus won’t make me happy with a toy on Christmas Day

Continue reading “Այն ամենը, ինչ ուզում եմ Սուրբ Ծննդի համար, դու ես”
Posted in English

The original voice of Siri

1. Susan got her first job as a voice actress…

  • a. through a friend.
  • b. after an audition.
  • c. by accident.

2. After that first job as a voice actress…

  • a. she has perfected her accent.
  • b. she has always worked as a voice actress.
  • c. she has worked as a voice coach.

3. Tillie the All-Time Teller was…

  • a. a character in a cartoon.
  • b. the voice that Susan recorded for a bank.
  • c. a popular children’s song.

4. Susan found out that she was Siri…

  • a. when a friend called her.
  • b. through a colleague.
  • c. through a friend’s iPhone.

5. How did Susan feel when she learned that she was Siri?

  • a. She had some doubts.
  • b. She was incredibly excited.
  • c. She was angry.

6. For Susan, …

  • a. it’s cool to be on people’s phones.
  • b. being Siri has damaged her professional career.
  • c. it wasn’t easy to accept that she was Siri.

7. Susan says that…

  • a. Siri has been more negative than positive.
  • b. her role as Siri has made her lose many jobs.
  • c. she gets a lot of work thanks to Siri.
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Պատմության ընտրությամբ դասընթացի` առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Քանի որ 10-րդ դասարանում  հնարավորություն ունեի ընտրելու այնպիսի առարկաներ, որոնք ինձ համար կարևոր են և հետագայում պետք են գալու ինձ, ես որոշեցի ընտրել խորացված պատմություն։ Նախ ընտրեցի ոչ միայն այն պատճառով, որ ինձ հետագայում պետք է գալու այս առարկան, այլ նաև այն պատճառով, որ սիրում եմ պատմություն առարկան և հետաքրքրված եմ դրանով։ Առաջին ուսումնական շրջանի ընթացքում կատարել ենք մի շարք նախագծեր, ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ, մասնակցել ենք կլոր սեղանների, որոնք բավականին հետաքրքիր և պրոդուկտիվ են անցել։ Վերջերս մասնակցություն ունեցանք Երևանի պետական համալսարանի և Մանկավարժական համալսարանի կազմակերպած «Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին», որի ընթացքում մի շարք նոր գիտելիքներ ստացանք, կրթական նոր փորձ ձեռք բերեցինք, նաև ծանոթացանք Երևանի պետական համալսարանին։ Այս ուսումնական շրջանը համարում եմ հաջողված, քանի որ այս ընթացքում ակտիվ և հետաքրքիր ուսումնական գործունեություն ենք ծավալել։

Ստորև  ներկայացնում եմ այս ուսումնական շրջանի ընթացքում իմ կատարած աշխատանքները՝

Երիտասարդ պատմաբանների գիտաժողովի ամփոփում

Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով․ Օր 3-րդ

Հիջաբ․ Հիջաբի մշակույթը Իրանում

Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

Ազգային փոքրամասնություններ․ Հայաստանաբնակ քրդերը

Վանո Սիրադեղյան 75․ նախապատրաստական աշխատանք

Հանդիպում արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ

Նախապատրաստական աշխատանք հանդիպումից առաջ

Հանդիպում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ

Պատմական աղբյուրների ուսումնասիրություն

Ինչո՞ւ ենք մենք ուսումնասիրում պատմությունը

Posted in Պատմություն

Պապ թագավոր

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Պապ թագավոր»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Գնահատե՛ք Պապ թագավորի բարեփոխումները։ Ի՞նչ արդյունքներ տվեցին այս բարեփոխումները։

Պապ թագավորն իրականում շատ կարևոր բարեփոխումներ արեց։ Նրա և Մուշեղ սպարապետի շնորհիվ պետության անվտանգությունն ու ռազմատնտեսական հզորությունը ամրապնդվեց։ Բանակի թիվը հասցվեց մոտ հարյուր հազարի, եկեղեցական հողատիրությունը սահմանափակվեց, կուսանոցներն ու այրիների ապաստանները փակվեցին, և այրիներն ու կույսերն իրավունք ստացան ամուսնանալու, որպեսզի երկրի բնակչությունը և հայոց բանակն ավելի աճի և ծաղկի։ Պապի վարած անկախ քաղաքականության շնորհիվ Հայաստանից վտարվեցին պարսից զորքերը։ Կարծում եմ Պապի բարեփոխումները բավականին լավ ազդեցություն ունեցան Հայաստանի վրա։

  • Ի՞նչ տեղի կունենար, եթե Մուշեղ սպարապետը հետ չվերադարձներ Շապուհի կանանոցը։

Եթե Մուշեղ սպարապետը չվերադարձներ Շապուհի կանանոցը, կարծում եմ Շապուհը նոր զորք կհավաքեր և կրկին կհարձակվեր Հայաստանի վրա։ Սակայն, եթե նայենք այլ տեսանկյունից, ապա Մուշեղը կանանոցը չվերադարձնելով կարող էր Շապուհին իր բռում պահել, եթե այդ կանայք Շապուհի համար իրոք կարևոր էին։ Նա Շապուհին կկարողանար վերահսկել և նրան սպառնալ կանանոցով, բայց սա ըստ իս այդքան էլ հավանական տարբերակ չէ, քանի որ չեմ կարծում, որ Մուշեղ սպարապետը կարող էր կանանց կյանքեր վտանգել։ Իսկ մյուս տարբերակն այն է, որ եթե Մուշեղը Շապուհին չվերադարձներ կանանոցը, ապա Պապը չէր զայրանա Մուշեղի վրա և որևէ խռովություն նրանց միջև չէր լինի։

  • Ինչու՞ դավադրաբար սպանեցին Պապ թագավորին։

Պապ թագավորին դավադրաբար սպանեցին, քանի որ նա Վաղես կայսրին պահանջ էր ներկայացրել վերադարձնել Կեսարիայի 10 քաղաքները և Ուռհան (Եդեսիա), բացի այդ սպառնացել էր, որ եթե չվերադարձնի այդ տարածքները, իրենց միջև թշնամություն կծագի։ Այս սպառնալիքն իհարկե Վաղեսին բացարձակապես դուր չեկավ, և նա էլ որոշեց դավադրաբար Պապին սպանել և ասպարեզից դուրս հանել։ Ճիշտ է, առաջին դավադրությունը չստացվեց, բայց երկրորդ անգամ՝ 374 թվականին, Պապին սպանեցին խնջույքի ժամանակ։

Դասարանական աշխատանքի թեմա՝ «Պապ թագավոր»

Posted in Հասարակագիտություն 10

Պատիժ

Պատիժ: Ընդունելի և անընդունելի պատժի տեսակները

Պատիժը կիրառվող միջոց է այն մարդու նկատմամբ, ով կատարել է որևէ վատ արարք, հանցանք կամ զանցանք։ Պատիժը կարող է օգտագործվել անհատի մեջ վարքի և սոցիալական վարքագծի սոցիալապես ընդունելի մոդել ձևավորելու համար: Ծնողները կամ ծնողներին փոխարինողները, ինչպես նաև մանկավարժներն ու ուսուցիչները պատժում են երեխաներին սխալ վարքագծի համար: Աշխատակիցները պատժվում են իրենց գործատուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից աշխատավայրում անօրինական վարքագծի համար: Հանցագործությունների համար նախատեսված է քրեական պատիժ, որը կիրառվում է դատարանի դատավճռով։ Միևնույն ժամանակ, տարբեր իրավիճակներում պատժի բնույթը կարող է շատ տարբեր լինել՝ բանավոր դիտողությունից և նախազգուշացումից մինչև այնպիսի պատիժ, որն արմատապես ազդում է մարդու կյանքի վրա կամ նույնիսկ մահապատժի արդյունքում նրան ամբողջությամբ զրկում է կյանքից:

Քրեական պատիժ

Քրեական պատիժը պետական ​​հարկադրանքի միջոց է, որը կիրառվում է պետության կողմից հանցագործության մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և բաղկացած է նրա իրավական կարգավիճակի որոշակի նեղացումից, նրան հատուկ իրավունքներով և պարտականություններով օժտելով։ Այսօր աշխարհում կա պատժի 4 գերակշռող տեսակ՝ տուգանք, աշխատանքային (պարտադիր կամ ուղղիչ), ազատազրկում որոշակի ժամկետով կամ ցմահ, մահապատիժ։ Որոշ երկրներում կան ազդեցությունների այլ տեսակներ, որոնք անցյալ դարերում տարածված են եղել ողջ աշխարհում՝ ձեռք կտրել, ծանր աշխատանք և այլն։