Posted in Գրականություն

Մահացած մարդը․ Լեոպոլդո Լուգոնես

15․12․2021

«Կարդում ենք համաշխարհային գրականություն»

Կարդա՛ Լեոպոլդո Լուգոնեսի «Մահացած մարդը» պատմվածքը։

  • Որակի՛ր «խենթի» պահանջը՝ ճանաչել իրեն մահացած։ Դիտարկի՛ր այդ պահանջը սոցիալական ընկալման համատեքստում։

Երբ առաջին անգամ ընթերցեցի այս պատմվածքը, մտածեցի, որ խենթն իրեն մահացած համարելով նկատի ուներ հոգով մահացած։ Այսինքն նա հոգով կոտրվել էր և իրեն համարում էր ոչ պիտանի և մահացած։ Սակայն, երբ ընթերցեցի նաև սոցիալական ընկալման մասին, հասկացա, որ նա ամենևին էլ դա նկատի չուներ։ Ինքն իրեն մահացած էր համարում, սակայն մյուսները նրան մահացած չէին համարում։ Նա մահացավ այն ժամանակ, երբ իրեն իրոք մահացած մարդու տեղ դրեցին։ Այսինքն մահացավ այն ժամանակ, երբ իրեն ընկալեցին որպես մահացած։ Նրա մահը կախված էր հասարակության կարծիքից, և երբ նրանք խենթին համարեին մահացած, այդ ժամանակ էլ նա կմահանար։

Միանշանակ կարող եմ ասել, որ ուրիշների կարծիքն ազդում է անհատի վրա։ Նրանց մտածելակերպը, վարքը, վարվելակերպը, մի խոսքով ամեն ինչ փոխվում է, հատկապես, երբ մարդը մի փոքր հոգեպես թույլ է լինում և հեշտ է տրվում մնացածի կարծիքներին։ Նրանք իրենց ճիշտը փնտրում են ուրիշների ճշտի մեջ, և ուշադրություն չեն դարձնում իրենց ճշտին։ Նրանք ցանկանում են լինել բոլորի կողմից նկատելի և իրենց համար շատ մեծ նշանակություն ունի հասարակության կարծիքը։

  • Մեկնաբանի՛ր «Ոչնչի ծարավը սարսափելի բան է» արտահայտությունը։

Այս արտահայտությամբ այդ մարդը նկարագրու էր իր զգացողությունները։ Կարծում եմ, սա կապված է իր ներքին աշխարհի հետ։ Նա իրեն մահացած էր համարում, ինչը չէին անում մյուսները։ Այն փաստը, որ իրեն ոչ ոք չէր հասկանում և իր տառապանքները չէր կարողանում մեկնաբանել, իր համար անտանելի մի բան էր։ Հենց սա է այդ ոչնչի ծարավը։ Նրան ոչ ոք չէր հասկանում, ոչինչ չէին ասում, ինքն իրեն ոչինչ էր համարում։ Նա դեռ ֆիզիկապես ողջ էր, բայց իրեն մեռած էր համարում, քանի որ ոչինչ էր իրեն զգում։

  • Առանձնացրո՛ւ քո կարծիքով ամենաառանցքային հատվածը, հիմնավորիր ընտրությունդ։

– Հանգուցյա՜լ, – կմկմացին գրեթե միաժամանակ: Նրանք հավատացել էին իրականությանը:

Այս հատվածն իմ կարծիքով ամենաառանցքայինն էր և ամենատպավորիչը։ Սա այն հատվածն էր, երբ մարդիկ իրոք այդ մարդուն համարեցին հանգուցյալ, այլ ոչ թե ձևականորեն ասացին հանգուցյալ և անցան առաջ։ Նրանք իրոք այդ մարդուն տեսան հանգուցյալի կերպարանքով և այդ մարդն էլ իրոք մահացավ, երբ հասարակությունից գոնե երկու հոգի իրեն հանգուցյալ համարեցին։

  • Գրավոր ընդհանրացրու տպավորություններդ պատմվածքից։

Պատմվածքը շատ հետաքրքիր էր և ուսուցողական, սակայն պետք է ամենաքիչը 2 անգամ կարդաս, որ իմաստն ամբողջովին հասկանաս։ Պատմվածքում ներկայացված էր մարդ և հասարակություն հարաբերությունները։ Շատ գեղեցիկ ներկայացված էր, թե հասարակության կարծիքն ինչպես կարող է ազդել անհատի վրա։ Նաև ցանկանում եմ նշել այն, որ շատ լավ ընտրություն էր մահացած մարդ և հասարակություն ընտրությունը։ Բավականին հետաքրքիր էր ստացվել այդ համադրումը։

Posted in Էկոլոգիա

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ուշադրություն․ 8 ժամով ջուր չի լինելու

Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է: Քաղցրահամ ջրային պաշարների  հիմնական աղբյուրներն են գետերը, լճերը և ճահիճները: Քաղցրահամ  ջրային պաշարների շուրջ մեկ երրորդը կենտրոնացած է Հարավային Ամերիկայում, չորրորդ մասը՝ Ասիայում, իսկ հետխորհրդային երկրները կազմում են մի փոքր ավելի՝ 20%-ը: Եվ միայն մոտ 2%-ը կենտրոնացած է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Երկրագնդի բնակչության թիվն օրեցօր աճում է, և դրան զուգահեռ աճում է ջրի պահանջարկը: Օրինակ՝ Եվրոպան կազմում է աշխարհի բնակչության 20% -ը, մինչդեռ ջրային պաշարներն ընդամենը 7% են:

Continue reading “Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը”
Posted in Հասարակագիտություն 10

Խրախուսանք

Best Educational Gifts For Kids This Christmas (2018) - Ash Tutors

Խրախուսանքն այն է, երբ ինչ-որ մեկին իր կատարած լավ արարքի կամ ուղղակի որպես լավ մարդ լինելու համար գովում են։ Խրախուսելով դու մարդուն ցույց ես տալիս, որ նա շատ գնահատելի գործ է կատարել, որ արժանի է լավ խոսքերի։ Նաև կարելի է խրախուսել նյութական կերպով, բայց դա այդքան էլ խորհուրդ չեմ տալիս։ Խրախուսելով մարդուն ոգևորում ես, ցույց ես տալիս, որ նա կարևոր մի բան է արել և իր կատարած աշխատանքը հենց այնպես չի եղել, այլ գնահատվել է ուրիշների կողմից։ Որքան էլ խրախուսանքը դրական գործողություն է, սակայն երբեք պետք չէ բնականոն վարքի և գործողությունների համար գերագնահատել։ Շատ դեպքերում մարդիկ ձեր լավ խոսքերից, խրախուսանքից և վերաբերմունքից երես են առնում, և հետո դառնում են անկառավարելի։ Բացի այդ, մարդուն խրախուսելուց նաև սովորեցրեք շնորհակալ լինել իր հանդեպ ուշադրության համար։

Posted in Թուրքերեն

Egersizler

Aşağıdaki cümleleri örneklerdeki gibi tamamlayalım.

  1. Siz bu odayı hemen temizleyin.—Դուք այս սենյակն անմիջապես մաքրեք:
  2. Sekreter dosyayı bugün göndersin mi?—Քարտուղարն այսօր փաստաթղթերն ուղարկի՞։
  3. Sen derse geç kalma.—Դու դասերից մի ուշացիր։
  4. Arkadaşlarınızla kavga et.—Ընկերներիդ հետ պայքարիր։
  5. Lütfen tuvaletleri temiz kullanın.—Խնդրում ենք, զուգարանները մաքուր օգտագործեք։
  6. Partiye mutlaka Ayşe de gelsin.—Թող Այշեն էլ երեկույթին պարտադիր գա։
  7. Annenize yalan söyleme.—Մայրիկիդ մի ստիր։
  8. Yağmur yağıyor. O dışarı şemsiyesiz çıkmasın.—Անձրև է տեղում։ Նա առանց անձրևանոցի թող դուրս չգա։
  9. Bilgisayarda oyun oynamayın, ödevlerinizi yapın.—Համակարգչով մի խաղացեք, դասերն արեք։
  10. Çok yorgunlar. Bu kafede biraz dinlensinler?-Շատ հոգնած են։ Այս սրճարանում մի քիչ հանգստանա՞ն։

Aşağıdaki boşluklara verilen fillerin emir kiplerini yerleşti relim. beslenmek | spor yapmak | yemek | gitmek | içmek | ayırmak | ziyaret etmek | uyumak

  1. Bol bol spor yapın.—Շատ սպորտով զբաղվեք։
  2. Altı ayda bir doktora gidin.—Վեց ամիսը մեկ բժշկի այցելեք։
  3. Ailenize ve dostlarınıza zaman ayırın.—Ընտանիքին և մոտ ընկերներին ժամանակ տրամադրեք։
  4. Haftada bir kez balık yiyin.—Շաբաթվա մեջ մեկ անգամ ձուկ կերեք։
  5. Akrabalarınızı ziyaret edin.—Բարեկամներին այցելեք։
  6. Dengeli beslenin, bol bol su için.——Չափավոր սնվեք, շատ ջուր խմեք։
  7. Her gün en az altı saat uyuyun.—Ամեն օր ամենաքիչը վեց ժամ քնեք։