Posted in Պատմություն

Պապ թագավոր

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Պապ թագավոր»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Գնահատե՛ք Պապ թագավորի բարեփոխումները։ Ի՞նչ արդյունքներ տվեցին այս բարեփոխումները։

Պապ թագավորն իրականում շատ կարևոր բարեփոխումներ արեց։ Նրա և Մուշեղ սպարապետի շնորհիվ պետության անվտանգությունն ու ռազմատնտեսական հզորությունը ամրապնդվեց։ Բանակի թիվը հասցվեց մոտ հարյուր հազարի, եկեղեցական հողատիրությունը սահմանափակվեց, կուսանոցներն ու այրիների ապաստանները փակվեցին, և այրիներն ու կույսերն իրավունք ստացան ամուսնանալու, որպեսզի երկրի բնակչությունը և հայոց բանակն ավելի աճի և ծաղկի։ Պապի վարած անկախ քաղաքականության շնորհիվ Հայաստանից վտարվեցին պարսից զորքերը։ Կարծում եմ Պապի բարեփոխումները բավականին լավ ազդեցություն ունեցան Հայաստանի վրա։

  • Ի՞նչ տեղի կունենար, եթե Մուշեղ սպարապետը հետ չվերադարձներ Շապուհի կանանոցը։

Եթե Մուշեղ սպարապետը չվերադարձներ Շապուհի կանանոցը, կարծում եմ Շապուհը նոր զորք կհավաքեր և կրկին կհարձակվեր Հայաստանի վրա։ Սակայն, եթե նայենք այլ տեսանկյունից, ապա Մուշեղը կանանոցը չվերադարձնելով կարող էր Շապուհին իր բռում պահել, եթե այդ կանայք Շապուհի համար իրոք կարևոր էին։ Նա Շապուհին կկարողանար վերահսկել և նրան սպառնալ կանանոցով, բայց սա ըստ իս այդքան էլ հավանական տարբերակ չէ, քանի որ չեմ կարծում, որ Մուշեղ սպարապետը կարող էր կանանց կյանքեր վտանգել։ Իսկ մյուս տարբերակն այն է, որ եթե Մուշեղը Շապուհին չվերադարձներ կանանոցը, ապա Պապը չէր զայրանա Մուշեղի վրա և որևէ խռովություն նրանց միջև չէր լինի։

  • Ինչու՞ դավադրաբար սպանեցին Պապ թագավորին։

Պապ թագավորին դավադրաբար սպանեցին, քանի որ նա Վաղես կայսրին պահանջ էր ներկայացրել վերադարձնել Կեսարիայի 10 քաղաքները և Ուռհան (Եդեսիա), բացի այդ սպառնացել էր, որ եթե չվերադարձնի այդ տարածքները, իրենց միջև թշնամություն կծագի։ Այս սպառնալիքն իհարկե Վաղեսին բացարձակապես դուր չեկավ, և նա էլ որոշեց դավադրաբար Պապին սպանել և ասպարեզից դուրս հանել։ Ճիշտ է, առաջին դավադրությունը չստացվեց, բայց երկրորդ անգամ՝ 374 թվականին, Պապին սպանեցին խնջույքի ժամանակ։

Դասարանական աշխատանքի թեմա՝ «Պապ թագավոր»