Posted in Էկոլոգիա

Ամազոնի աղտոտվածությունը

Why the Amazon River Can't Be Crossed By Bridge | Condé Nast Traveler

Ամազոնը մոլորակի ամենամեծ և կենսաբազմազան գետն է: Գետը և նրա վտակները կարևոր ճանապարհ են Միացյալ Նահանգների մայրցամաքային տարածքի համար և գործում են որպես սննդի և ապրուստի հիմնական աղբյուր միլիոնավոր մարդկանց համար: Այնուամենայնիվ, չնայած իր հսկայականությանը և կարևորությանը, Ամազոնը կանգնած է վտանգների հեղեղի առջև. ավազանի վրայով ամբարտակների կառուցումը խանգարում է ձկների միգրացիային և սննդանյութերի ցիկլին, լայնածավալ անտառահատումները ոչնչացնում են բնակավայրերը, հանքարդյունաբերության և ագրոբիզնեսի աղտոտումը ազդում է ջրերի վրա: էկոհամակարգերը, գերձկնորսությունը նվազեցնում է որոշ տեսակների վերականգնման հնարավորությունները, և երաշտի ու ջրհեղեղների ցիկլերը դառնում են ավելի ընդգծված: Կլիմայի փոփոխության հետևանքները կարող են սրել այդ ազդեցություններից մի քանիսը` բարձրացնելով ջերմաստիճանը, երաշտի սրությունը և հրդեհների հաճախականությունը: Հզոր Ամազոնը գնալով ավելի խոցելի է թվում:

Continue reading “Ամազոնի աղտոտվածությունը”
Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

14․12․2021

Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածները, որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը․

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ:

հարազատներ ունեցող-ենթակայական դերբայ, պաշտոն-որոշիչ

2. Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ:

հարթակից հոխորտացող-ստորոգելի

3. Քո որոնածը ես չեմ, անշուշտ:

քո որոնածը-հարակատար դերբայ, պաշտոն-ուղիղ խնդիր

4. Այս իշխանիկն էլ ահա կցանականա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար:

պաշտոն ստանալու համար-անորոշ դերբայ, պաշտոն-նպատակի պարագա

5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները:

սփռոց հիշեցնող-ենթակայական դերբայ, պաշտոն-որոշիչ

6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը:

լույս աշխարհ գալը-անորոշ դերբայ, պաշտոն-ուղիղ խնդիր

7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու:

օրվա նորություններն իմանալու-անորոշ բերբայ, պաշտոն-նպատակի պարագա

8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած:

քարացումից ասես կենդանացած-հարակատար դերբայ, պաշտոն-որոշիչ

9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա:

դնելով այդ դժվարին ուղու վրա-անորոշ դերբայ, պաշտոն-պատճառի պարագա

10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից:

աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից-անորոշ դերբայ, պաշտոն-հանգման խնդիր

Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Երիտասարդ պատմաբանների գիտաժողովի ամփոփում

Ինչպես արդեն տեղյակ եք մեր նախորդ պատումներից, նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը ԵՊՀ-ում և Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Երիտասարադ պատմաբանների միջազգային գիտաժողով, որին մենք ևս՝ պատմության ընտրության խմբի սովորողներս մասնակցություն ունեցանք։ Ես մասնակցել եմ գիտաժողովի երկու  նիստերին, բայց մնացած նիստերից նույնպես գաղափար և պատկերացում ունեմ, քանի որ նախապես ծանոթացել եմ գիտաժողովի ծրագրին և մասնակցության նախագծին, զեկուցվող թեմաներին, իմ ընկերների պատումներին, իսկ հիմա ցանկանում եմ ներկայանալ ընդհանուր ամփոփմամբ։ Գիտաժողովի նիստերը տեղի ունեցան Հայաստանի երեք կարևոր գիտական կենտրոններում՝ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում, ԳԱԱ-ի շենքում և Մանկավարժական համալսարանում։ Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ-ի, ԳԱԱ-ի արևելագիտության ֆակուլտետի և ՀՊՄՀ-ի մագիստրանտ և ասպիրանտ ուսանողները, դասախոսներ, ինչպես նաև մենք՝ սեբաստացիներս։ Գիտաժողովի հինգ օրերի ընթացքում ներկայացվել են տարբեր պատմագիտական թեմաներով զեկուցումներ, քննարկվել են բազմաթիվ պատմագիտական թեմաներ։ Ամեն նիստ ուներ գլխավոր թեմա, որն էլ իր հերթին ներառում էր բազում այլ ենթաթեմաներ։ Զեկուցողներից յուրաքանչյուրն առանձնացրել էր մեկ թեմա և այդ թեմայի շուրջ հետազոտական աշխատանք կատարել, որը գիտաժողովի ընթացքում ներկայացվում էր լսարանին։ Զեկուցողների զեկույցներից հետո լինում էր հարց և պատասխանի փուլ, որի ընթացքում ներկաները հարցեր էին ուղղում զեկուցողին, որի շնորհիվ մեր նոր ստացած գիտելիքներն ավելի էին ամրապնդվում։ Վստահաբար կարող եմ ասել, որ գիտաժողովն արդյունավետ անցավ։ Այս գիտաժողովի արդյունքում լցվեցինք նոր գիտելիքի պաշարով, ծանոթացանք նոր միջավայրի, նոր մարդկանց հետ և նոր ուսումնական աշխատանքի փորձ ձեռք բերեցինք։ Նաև շատ հետաքրքիր էր ծանոթանալ մի վայրի հետ, որտեղ երկու տարի հետո սովորելու ենք արդեն որպես ուսանող։ Այս գիտաժողովը հնարավորություն տվեց բացահայտելու այն ուսումնական հաստատությունը, որտեղ հետագայում սովորելու եմ ես։ Քանի որ ես մասնակցել եմ երկու նիստի, ցանկանում եմ ամփոփել հիմնականում այդ երկու օրերը։ Առաջին նիստն ամբողջությամբ վերաբերվում էր արևելագիտությանը։ Քանի որ ես էլ ապագա արևելագետ-թուրքագետ եմ, այս նիստն ինձ շատ էր հետաքրքրել։ Նիստի ընթացքում Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները ներկայացրեցին իրենց աշխատանքները Արևելքի երկրների վերաբերյալ։ Ինձ համար թերևս ամենահետաքրքիրը Հիջաբի մշակույթն էր Իրանում, Խեթական թագուհիների պատմությունը և կորոնավիրուսի համաճարակի դրսևորումը Թուրքիայում։ Այս նիստի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Երկրորդ նիստը վերաբերվում էր համաշխարհային պատմությանը։ Այս նիստից ամենահետաքրքիր թեման էր՝ «Վրացիները Օսմանյան արքունիքում»։ Ընդհանուր առմամբ բոլոր նիստերն էլ շատ հետաքրքիր և ծավալուն ընթացք ունեցան։ Յուրաքանչյուր նիստ ուներ իր ուրույն նշանակությունը։ Այսպիսի համագործակցությամբ կարողացանք նոր փորձ ձեռք բերել, նոր կապեր հաստատել, նոր պայմանավորվածություններ ունենալ, որոնք պատրաստվում ենք իրականացնել հունվարյան ճամբարի շրջանում։ Ուրախ կլինեմ, եթե նմանատիպ գիտաժողովները շարունակական բնույթ ունենան, նաև կցանկանամ, որ իրենք էլ հյուրընկալվեն մեր կրթահամալիրում։