Posted in Ֆիլմադարան, Արվեստ

Սատանան կրում է Պրադա

Վերջերս դիտեցի «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը և շատ տպավորված եմ։ Բավականին հետաքրքիր և, ինչու ոչ, ուսուցողական ֆիլմ էր։ Ֆիլմը Անդրեա անունով մի աղջկա մասին է, ով երազելով լրագրող դառնալու մասին՝ համալսարանն ավարտելուց հետո, ստանում է Նյու Յորքի խոշորագույն նորաձևության ամսագրերից մեկի գլխավոր խմբագրի՝ Միրանդա Պրիստլիի օգնականի պաշտոնը։ Նյու Յորքի կանայք պատրաստ էին միմյանց սպանել այդ աշխատանքի համար, բայց ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչքան դժվար աշխատանք է իրենց սպասվելու։ Անդրեան մեծ դժվարությամբ, բայց հարմարվում է աշխատանքին։ Միրանդա Պրիստլիի ուշադրությունն ու հարգանքը ստանալու համար՝ Անդրեան թե՛ ներքուստ և թե՛ արտաքնապես սկսում է փոխվել։ Փոխում է ոճը, սկսում է նորաոճ հագուստ կրել, իր ամբողջ ժամանակը հատկացնում է Միրանդային, որ Միրանդան փոխի իր անհարգալից վերաբերմունքը Անդրեայի նկատմամբ։ Սակայն գալիս է մի պահ, երբ Անդրեան հասկանում է, որ այս ամենը կարծես ձևականություն լինի։

Continue reading “Սատանան կրում է Պրադա”
Posted in Ֆիլմադարան

Բժիշկ Դուլիթլը․ Ֆիլմադարան

Դուլիթլ«Բժիշկ Դուլիթլը»

Այսօր ցանկանում եմ ձեզ պատմել մի ֆիլմի մասին, որը դիտել եմ 1 շաբաթ առաջ։ Խոսքը «Բժիշկ Դուլիթլը» ֆիլմի մասին է։ Ինձ շատ դուր եկավ այս ֆիլմը, քանի որ շատ հետաքրքիր էր և ծիծաղելի։ Նաև այն իր մեջ կրում էր ուսուցողական բնույթ։ Ֆիլմը սովորեցնում էր չհանձնվել, ինչ էլ որ պատահի, և ամենակարևոր բանը, որ սովորեցի այս ֆիլմից այն է, որ որևէ մեկի կամ որևէ բանի կորստից հետո, երբեք պետք չէ մեկուսանալ աշխարհից, այլ պետք է շարունակես կյանքդ վայելել և հաճույք ստանաս կյանքիցդ։ Ֆիլմը կատակերգություն, արկածային և ընտանեկան ժանրից է։ Գլխավոր դերում Ռոբերտ Դաունի կրտսերն է ՝ Բժիշկ Դուլիթլի կերպարով։ Ֆիլմում նաև նկարահանվել են Անտոնիո Բանդերասը, Մայքլ Շինը, Հարի Քոլեթը, Ջիմ Բրոդբենտը և այլ դերասաններ։ Ֆիլմն անասնաբույժ Ջոն Դուլիթլի մասին է, ով կնոջ ՝ Լիլիի մահից հետո, մեկուսացել էր իր փոքրիկ ամրոցում, և կենդանիներից բացի, ուրիշ ոչ ոքի հետ չէր շփվում։ Դուլիթլը հասկանում էր կենդանիների լեզուն, և շատ հանգիստ կարողանում էր շփվել նրանց հետ։ Մի անգամ Անգլիայի թագուհու աղջիկը և մի գյուղացի տղա գնում են Դուլիթլի ամրոց, որպիսի Դուլիթլը օգնի նրանց։ Երբ Դուլիթլը նրանց տեսնում է, միանգամից հրաժարվում է օգնել, ասելով որ իրեն ընդհանրապես չի հետաքրքում, թե ինչ է պատահել։ Բայց կենդանիները նրան համոզում են ամեն կերպով, և Դուլիթլը համաձայնվում է։ Համաձայնվելուց հետո սկսում է Դուլիթլի, գյուղացի տղայի և կենդանիների արկածային ճամփորդությունը։ Ես չեմ պատմի, թե ինչ է լինում հետո, որպիսի դուք ինքներդ դիտեք։ Միայն կարող եմ ասել այն, որ ձեզ շատ դուր կգա այս ֆիլմը, և հաստատ չեք փոշմանի, որ դիտել եք։ Այն իրոք շատ հետաքրքիր է և ծիծաղելի։