Posted in Էկոլոգիա

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ուշադրություն․ 8 ժամով ջուր չի լինելու

Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է: Քաղցրահամ ջրային պաշարների  հիմնական աղբյուրներն են գետերը, լճերը և ճահիճները: Քաղցրահամ  ջրային պաշարների շուրջ մեկ երրորդը կենտրոնացած է Հարավային Ամերիկայում, չորրորդ մասը՝ Ասիայում, իսկ հետխորհրդային երկրները կազմում են մի փոքր ավելի՝ 20%-ը: Եվ միայն մոտ 2%-ը կենտրոնացած է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Երկրագնդի բնակչության թիվն օրեցօր աճում է, և դրան զուգահեռ աճում է ջրի պահանջարկը: Օրինակ՝ Եվրոպան կազմում է աշխարհի բնակչության 20% -ը, մինչդեռ ջրային պաշարներն ընդամենը 7% են:

Քաղցրահամ ջրի սակավությանը նպաստել են ոչ միայն բնական գործոններն, այլև մարդու գործունեությունը, որը հանգեցրել է ոչ միայն ջրային պաշարների կրճատմանն, այլև որակի վատթարացմանը: Որքան շատ է աղտոտված շրջակա միջավայրն, նույնքան աղտոտված են ջրային պաշարները: Էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են՝ ջրային գործոնի առկայությունն ուղղակիորեն կապված է նաև կենդանական աշխարհի շատ տեսակների գոյության հետ:

Ներկայիս դրությամբ աշխարհում չկա այնպիսի երկիր, որ չունենա քաղցրահամ ջրի պաշարների քանակի նվազում: Կարծում եմ լավ կլինի պարզապես օգտվել ջրի հատկություններից: Օրինակ՝ ինքնամաքրումը: Երբ ջուրը բնության մեջ շրջապտույտ է կատարում, նաև ինքնամաքրվում է ու ինչ-որ աշխատանքներից հետո պիտանի կլինի օգտագործման: Նաև պետք է քչացվեն ջրի միջոցով աշխատող էլեկտրակայանների կառուցումն ու շահագործումը: Պետք է էներգիա ստանալ ոչ թե միայն ջրի միջոցով, նաև այլ միջոցներով՝ արևից, քամուց, էներգիակիրներից, սակայն դրանք էլ են սպառվում: Ինչևէ, եթե ամեն մարդ խնայի ջուրը ինչ-որ չափով, վերջում ամեն մեկի խնայած մի փոքր ջրի քանակությունը միացնելով իրար կստացվի ահռելի քանակություն, որն էլ կգումարվի քաղցրահամ ջրի պաշարներին ու պիտանի կլինի օգտագործման։ Մենք չենք կարող առանց ջրի նույնիսկ 3 օր ապրել, այնպես որ այս պահից սկսած պետք է սկսենք խնայել և ճիշտ օգտագործել ջուրը:

Աղբյուրը

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment