Posted in Հասարակագիտություն 10

Լիդերություն

Առաջադրանքի թեմա՝ «Լիդերություն»

  • Ի՞նչ է լիդերությունը

Լիդերությունը մի խումբ մարդկանց կառավարելու գործընթացն է գլխավորի՝ լիդերի կողմից։ Լիդերը նա է, ով իշխանություն ունի որոշ թվով մարդկանց վրա։ Հմուտ է այն գործունեության մեջ, որի խմբային կատարումը նա պետք է կառավարի, ունի վճիռներ կայացնելու և իրագործելու զարգացած ընդունակություն և այլ անձնային հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կառավարելու համար։ Նա առավելագույն ազդեցություն ունի խմբի մյուս անդամների վրա։

  • Լիդերության ի՞նչ ձևեր գիտեք

Լիդերության 4 ձև կա՝ ավտորիտար, դեմոկրատական, անառարկելի և ազատ։

Ավտորիտար առաջնորդները որոշումներ են կայացնում ինքնուրույն՝ առանց քննարկման։ Նրանք ինքնուրույն են սահմանում նպատակները, միայն հանձնարարություններ են տալիս և չեն հետևում հետադարձ կապին։ Մոտիվացիան թույլ է։ Սակայն այս ոճը հարմար է արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտության ժամանակ։

Դեմոկրատիկ առաջնորդները որոշումներ կայացնելուց առաջ քննարկում են աշխատակիցների հետ։ Այս ոճի համար առաջնորդները պետք է լավ հաղորդակցման հմտություններ ունենան, որպեսզի կարողանան բացատրել իրավիճակը և հասկանան հետադարձ արձագանքները։ Այն բարձրացնում է աշխատողների մոտիվացիան։

Անառարկելի առաջնորդները – «հայրիկի նման» կլսեն, կբացատրեն խնդիրը և կխորհրդակցեն աշխատողների հետ, սակայն թույլ չեն տա նրանց որոշումներ կայացնել։ Այս ոճը հարմար է նոր, անփորձ աշխատակազմի դեպքում։

Ազատ ոճի առաջնորդումը – «թույլ տվեք նրանց անել դա» կամ թույլ է տալիս աշխատողներին հանձնարարություններ կատարել և որոշումներ կայացնել ինքնուրույն որոշակի սահմաններում։ Սա դեմոկրատական ոճի առավելագույն տարբերակն է։ Այս ոճը հարմար է ուսումնասիրությունների կամ դիզայնի ոլորտում։

  • Կյանքի ո՞ր ասպարեզներում կարող է դրսևորվել լիդերություն

Իմ կարծիքով կյանքի բոլոր ասպարեզներում էլ կարող է դրսևորվել լիդերություն։ Թե՛ բիզնեսում, թե՛ դպրոցում, թե ՛ հիվանդանոցում, թե՛ ողջ կյանքում, լիդերը մնում է լիդեր և ծավալում իր գործունեությունները։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Լրացրո՛ւ տառերը եւ կետադրիր․

Հայերի բնօրրանը լեռնային երկիր է՝ ձյունագագաթ բարձրունքներով շրջապատված։ Արարատյան անդորր դաշտավայրը հրաբխային երկու երկնառաք լեռնագագաթների միջև է՝ հարավում Մասիսը, ծովի մակարդակից բարձրանում է հինգ հազար հարյուր վաթսունհինգ մետր, հանդիպակաց կողմում Արագածը՝ չորս հազար իննսունհինգ մետր։ Ինքը՝ դաշտավայրը, համարյա հազար մետր բարձրության վրա է։ Հայկական լեռնաշխարհի լճերը մեծ բարձրությունների վրա են․ հարավ-արևելքում Ուրմիո լիճը, մոտավորապես հազար երեք հարյուր մետր, հարավում Վանա լիճը, ավելի քան հազար վեց հարյուր մետր, հյուսիսում Սևանա լիճը, ավելի քան հազար ինը հարյուր մետր։ Բնությունը հաճախ նույնիսկ մոտակա շրջաններում խիստ տարբեր դրսևորումներ ունի․ և՛ բարկ, խեղդող տապ, և՛ մեղմ, հովասուն օդ։ Հողերը տեղ-տեղ անջրդի, քարքարոտ են, որոշ վայրերում՝ ջրարբի, սիզավետ։

2. Մեկնաբանի՛ր կետադրությունդ։
3․ Շարահյուսական վերլուծության ենթարկիր 2-րդ նախադասությունը։

Արարատյան անդորր դաշտավայրը հրաբխային երկու երկնառաք լեռնագագաթների միջև է՝ հարավում Մասիսը, ծովի մակարդակից բարձրանում է հինգ հազար հարյուր վաթսունհինգ մետր, հանդիպակաց կողմում Արագածը՝ չորս հազար իննսունհինգ մետր։

Ենթակա-դաշտավայրը, Մասիսը, Արագածը
Ստորոգյալ-միջև է, բարձրանում է
Որոշիչ-Արարատյան, անդորր, հրաբխային, երկնառաք, հանդիպակաց
Չափի ու քանակի պարագա-երկու, հինգ հազար հարյուր վաթսունհինգ, չորս հազար իննսունհինգ

Անջատման խնդիր-ծովի մակարդակից
Տեղի պարագա-լեռնագագաթների, հարավում, կողմում