Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

«Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի առաջին ուս․ շրջանի ամփոփում

Ահա և վերջ։ Ավարտին է մոտենում 2022-2023 ուս․տարվա առաջին ուսումնական շրջանը։ Շրջան, որը լի էր բազում հետաքրքիր իրադարձություններով, և, որ ամենակարևորն է՝ ստացված շրջան։ Արդեն 2 տարի է, ինչ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի մի մասն եմ կազմում, ինչի համար շատ ուրախ եմ։ Ցանկանում եմ հակիրճ պատմել ձեզ, թե ինչ ենք հասցրել անել առաջին ուսումնական շրջանի ընթացքում։ Այս ուս․ շրջանի ընթացքում մի շարք աշխատանքներ ենք կատարել՝ տարբեր ուղղություններով։

  • Հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ

Դե, կարծում եմ ոչ ոքիդ համար էլ գաղտնիք չէ, որ հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները մեր կրթահամալիրի անբաժան մասն են կազմում։ Այս շրջանում նույնպես ունեցել ենք մի քանի հանդիպում-քննարկում հրավիրյալ մասնագետների հետ, ինչպես նաև կլոր սեղան՝ նվիրված Սիրադեղյանական օրերին։ ՀՀ անկախության օրվան նվիրված բովանդակալից և օգտակար հանդիպում ունեցանք պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ։ Ավելի ուշ՝ նոյեմբերին, հանդիպեցինք աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի հետ։ «Վանո Սրադեղյան» կլոր սեղանի շրջաքնակներում կրթահամալիրում հյուընկալել էինք կրթահամալիրի լավ ընկեր և բարեկամ Արամ Մանուկյանին, Հրանտ Մաթևոսյանի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին և Վանո Սիրադեղյանի որդուն՝ Խաչատուր Սիրադեղյանին։ Շատ հետաքրքիր և բուռն կլոր սեղան ունեցանք։ Կլոր սեղանը կարևոր էր նաև նրանով, որ մեր հյուրերն անձամբ ճանաչել են Վանո Սիրադեղյանին և անչափ հետաքրքիր էր իրենց կարծիքները, հին ու բարի պատմությունները լսելը իրենց ընկերոջ մասին։ Այս ամենին ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք ստորև տեղադրված հղումներով։

«Վանո Սիրադեղյան քաղաքական, պետական, հասարակական գործիչը». կլոր սեղան
Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ
Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ

  • Նախապատրաստական աշխատանքներ

Կարծում եմ, բոլորդ էլ տեղյակ եք, որ ցանկացած հանդիպումից, կլոր սեղան-քննարկումից կամ արտագնա պարապմունքից առաջ մենք կատարում ենք նախապատրաստական աշխատանք՝ ուսումնասիրում ենք տրված թեմայի շուրջ նյութեր, հետազոտություններ ենք անցկացնում, նոր տեղեկություններ գտնում։ Սա իրականում շատ կարևոր է, քանի որ հանդիպումից կամ արտագնա պարապմունքից առաջ թեկուզ և չնչին ինֆորմացիայով, բայց տեղեկացված ենք լինում։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր հանդիպումները, արտագնա պարապմունքները և կլոր սեղանները շատ են եղել, հետևաբար նախապատրաստական աշխատանքներն էլ են շատ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։

Արատտան և Արարատյան թագավորությունը․․․
Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ․ նախապատրաստական աշխատանք
Երվանդունիների /Հայկազյան/ թագավորությունը
«Կարմիր բլուր» հնավայրը․ նախապատրաստական աշխատանք
«Հին Հայաստանի պատմությունը և մշակույթը»․ Միջազգային գիտաժողով
Վանո Սիրադեղյան․ հոդվածներ
Հանդիպում քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի հետ․ նախապատրաստական աշխատանք
Այցելություն Հայաստանի պատմության թանգարան․ նախապատրաստական աշխատանք
Նախապատրաստական աշխատանք ՀՀ ԱԳՆ ուսումնաճանաչողական այցից առաջ

  • Արտագնա պարապմունքներ

Ուսումնական շրջանը լի էր նաև արտագնա պարապմունքներով։ Այս մի քանի ամիսների ընթացքում հասցրել ենք արտագնա պարապմունք ունենալ «Կարմիր բլուր» հնավայրում, որն, ըստ իս, ամենատարբերվողն ու ամենայուրահատուկն էր։ Պարապմունքի տարբերվող և յուրահատուկ լինելը պայմանավորված էր նրանով, որ մենք միայն չէինք լսում հնավայրի, Թեյշեբաինիի ամրոցի մասին, այլ տեսնում էինք այդ ամենը մեր աչքերով։ Նույնիսկ վերջում մասնակցեցինք պեղումների, որի շնորհիվ աննկարագրելի ապրումներ և տպավորություններ ունեցանք։ Շատ կարևոր և տեղեկատվական արտագնա պարապմունք ունեցանք ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում, երբ մասնակցեցինք «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազային գիտաժողովին։ Վերջերս արտագնա պարապմունք անցկացրինք Հայաստանի պատմության թանգարանում, որով էլ ամփոփեցինք առաջին ուսումնական շրջանի ուսումնական ճամփորդությունները։

Մի անգամ Հայաստանի պատմության թանգարանում․․․
«Հին Հայաստանի պատմություն և մշակույթ»․ Միջազգային գիտաժողովի ամփոփում
Թեյշեբաինիի հետքերով․․․

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment