Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Նախապատրաստական աշխատանք ՀՀ ԱԳՆ ուսումնաճանաչողական այցից առաջ

ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, ղեկավարման, դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության մասին հանրության իրազեկվածության բարձրացման նպատակով ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է ուսումնաճանաչողական այցեր՝ Հայաստանի, Արցախի և օտարերկրյա պետությունների ավագ դպրոցների սովորողների և մանկավարժական կազմի համար: «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակներում որոշեցինք մեր մասնակցությունն ունենալ այս այցին, քանի որ շատ կարևոր և տեղեկատվական է այն։ Ինչպես ամեն անգամ, այս անգամն էլ բացառություն չէ․ կատարել եմ ուսումնասիրություններ, ընթերցել ՀՀ ԱԳՆ-ի մասին տարբեր նյութեր, տեղեկություններ և ձեզ եմ ցանկանում ներկայացնել իմ նախապատրաստական աշխատանքը, որին կարող եք ծանոթանալ ստորև․

Continue reading “Նախապատրաստական աշխատանք ՀՀ ԱԳՆ ուսումնաճանաչողական այցից առաջ”
Posted in Թարգմանական աշխատանքներ, Թուրքերեն

ԶՈւ-ում գտնվելու ժամանակ, PKK-ի դեմ իրականացրած գործողություններով առաջին պլան մղվելով, հրամանատարը տեղափոխվել է ադրբեջանական բանակ

Բահթիյար Էրսային, որը Թուրքիայի զինված ուժերում ծառայելու ժամանակ կարևոր դեր է խաղացել PKK-ին ծանր հարվածներ հասցնելու գործում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական դառնալուց հետո առաջին անգամ համազգեստով են տեսել։

Կարևոր զարգացումներ են տեղի ունեցել Բահթիյար Էրսայի հետ կապված, որը FETO ահաբեկչական կազմակերպության դավաճանական դավադրությունների ժամանակ ժամկետային զինվորների թվում էր։  Հուլիսի 15-ի դավաճանական հեղաշրջման փորձից հետո Էրսայը YAŞ-ի որոշմամբ բարձր պաշտոն ստացավ և նորից սկսեց աշխատել։

Continue reading “ԶՈւ-ում գտնվելու ժամանակ, PKK-ի դեմ իրականացրած գործողություններով առաջին պլան մղվելով, հրամանատարը տեղափոխվել է ադրբեջանական բանակ”