Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց, Լուսաբանում

Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ

Սեպտեմբերի 30-ին, ՀՀ Անկախության օրվա առթիվ, կրթահամալիրում հյուրընկալվեց պետական գործիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Պարոն Մանուկյանն առաջին անգամ չէր կրթահամալիրում, և հանդիպամ օրը հասկացա, որ նա կրթահամալիրի ամենասիրված և սպասված հյուրերից է։ Քննարկմանը մասնակցում էին Միջին-Ավագ դպրոցի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, ինչպես նաև դասավանդողներ։ Մեր հանդիպումը նվիրված էր ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ անկախությանը։

Մինչ քննարկումը սկսելը, պարոն Մանուկյանը մի խաղ առաջարկեց մեզ, ըստ որի իր խոսքի ընթացքում եթե օգտագործվեն ոչ հայերեն բառեր, որոնք քննարկման մասնակիցները կնկատեն, այդ մասնակիցներին 100 դրամ կտա։ Բավականին հետաքրքիր սկսվեց մեր հանդիպումը։ Պարոն Մանուկյանը նախ մի հարց տվեց՝ ի՞նչ են անկախությունը և ազատությունը։ Սովորողները տարբերվող պատասխաններ հնչեցրին, և այդպես էլ սկսեցինք մեր քննարկումը։ Պարոն Մանուկյանը խոսեց պետություն ունենալու կարևորության, այն պահել կարողանալու և ճիշտ կառավարելու մասին։ «Պետություն ստեղծելու և ունենալու համար անհրաժեշտ է կամք, հաշվարկ և խելք», -ասաց Արամ Մանուկյանը։ Նա նաև մեզ պատմեց, թե ինչ զգացողություններ է ունեցել ՀՀ անկախության հռչակագիրն ընթերցելիս։ Խոսեցինք նաև մեր օրերի իրադարձություններից։ Պարոն Մանուկյանը նշեց, որ Հայաստանը պետք է լինի դաշնակից կամ համագործակցող բոլորի հետ։ «Փոքր պետությունը չի կարող ունենալ թշնամիներ, դա անթույլատրելի է», -նշեց նա։ Նշեց նաև, որ փոքր երկիրը չպետք է լինի մեծ երկրների թատերաբեմ։ «Փոքր երկիրը պետք է ի վիճակի լինի փոքր կորուստներով դուրս քաշվել և ապրել խաղաղ պայմաններում», -ավելացնում է պարոն Մանուկյանը։

Մեր քննարկումն այնքան բուռն, հետաքրքիր և չձանձրացնող անցավ, որ քննարկմանը տրամադրված ժամանակը մեզ չբավականեցրեց, և մենք մի փոքր ավել զրուցեցինք։ Ընդհանուր ամփոփումն անցկացրինք հարց ու պատասխանի տեսքով։ Բոլորս պարոն Մանուկյանին ուղղեցինք մեզ հուզող հարցերը, իսկ պարոն Մանուկանը մեծ սիրով և անմիջականորեն տվեց մեր հարցերի բանալի պատասխանները։ Քննարկան վերջում պարոն Մանուկյանը հարցեր հնչեցրած սովորողներին նվիրեց ՀՀ Անկախության հռչակագրի օրինակներ՝ իր մակագրությամբ։
Շատ հետաքրքիր, ուսուցողական և օգտակար քննարկում ունեցանք, ինչի համար շատ ուրախ եմ և շնորհակալ։ Հուսով եմ՝ կրկին կհյուրընկալենք պարոն Մանուկյանին մեր կրթահամալիրում։

Մի քանի տպավորիչ արտահայտություններ Արամ Մանուկյանի խոսքից՝

  • «Պետություն ստեղծելու համար անհրաժեշտ է կամք, հաշվարկ և խելք»
  • «Եթե ժողովուրդը կորցնում է իր անկախությունը, կորցնում է իր խելքի պակասի պատճառով»
  • «Քաղաքականությամբ զբաղվելիս պետք է սիրտդ անջատես, ուղեղդ միացնես»

Հանդիպման ֆոտոշարքը՝

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment