Posted in Պատմություն

Հայդուկային շարժում

Ռուս-թուրքական պատերազմում խայտառակ պարտությունից հետո Օսմանյան կայսրությունը արևմտահայության նկատմամբ սաստկացրեց բռնությունները։ Քաղաքական հալածանքները հասան աննախադեպ չափերի, նոր թափ ստացավ արևմտահայությանը հողազրկելու, հայրենիքից դուրս հանելու և երկիրը ներգաղթող մահմեդականներով բնակեցնելու պետական քաղաքականությունը: Հայ ազգաբնակչության մի մասը ստիպված լքում էր հայրենիքը, մի մասը համակերպվում էր ստեղծված իրավիճակի հետ, իսկ մնացած մասն էլ զենքը ձեռքին պայքարի էր ելնում օսմանյան բռնապետության դեմ: Այդ մարդկանցից ձևավորվեցին հայդուկային կամ ֆիդայական խմբեր, և տարերայնորեն ծավալվեց հայդուկային շարժումը:

Continue reading “Հայդուկային շարժում”