Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Առաջին տեսահոլովակում ներկայացված է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին, իսկ երկրորդ ուղերձն ամանորյա այլընտրանքային ուղերձ էր․ ի՞նչ կասեր նախագահը, ինչպիսի՞ն կլիներ իր ուղերձը, եթե նա անկեղծ խոսեր։ Կոստյում, փողկապ, Հայաստանի Հանրապետության դրոշը, ետևի ֆոնում ընտանեկան լուսանկարներ։ Սա է կոչվում փափուկ ուժ։ Այս կերպով իշխանությունը ցանկանում է արժանանալ ժողորդի վստահությանը։ Խոսում է գրական, համոզիչ, սակայն խոսում է միայն քաղաքականության, երկրի վիճակի մասին։ Ամանորը հիշատակվում է ուղերձի սկզբում և վերջում։ Նաև, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ այս ուղերձը մեր օրերին էր վերաբերվում։ Ուղերձն արվել է 2018 թվականի դեկտեմբերին, սակայն ինչի մասին խոսեց, ամբողջովին մեր օրերի մասին էր։ Ասաց, որ հանդիպելու ենք դժվարությունների, աշխարհաքաղաքական խնդիրներ են լինելու։ Արդյո՞ք այս ամենը ձեզ ոչինչ չի հիշեցնում։ Ինչ վերաբերվում է երկրորդ ուղերձին, ուղղակի կարող եմ ասել որ թեթև և անկեղծ ուղերձ էր։ Դե սա հումորային, այլընտրանքային ուղերձ էր այն մասին, թե ի՞նչ կասեր նախագահը, եթե անկեղծ լիներ։ Իրականում սա և՛ ծիծաղելի է, և՛ ցավալի։ «Ամեն կատակի կեսը լուրջ է»։ Եթե հավատանք այս արտահատությանը, ապա իրոք ցավալի վիճակում ենք։ Մի խոսքով, ես եկա այն եզրակացությանը, որ սա բացարձակապես տոնական ուղերձ չէր, այլ ուղերձն արվում էր քաղաքական միտումով։

Posted in English

The Search for Santa Paws

I think Christmas is the best time to watch movies. That’s when you watch the most interesting Christmas movies. I recently watched the movie “The Search for Santa Paws” and I have to be honest, I’m just amazed. Before watching the movie, I thought it would be something childish and uninteresting, but I was wrong. The film was about the adventures of Santa and his loyal friend Paws. Santa receives a white toy dog as a gift. The Christmas Magic Icicle turns the toy into a living dog. They go to New York together for the holidays, but many unexpected events happen and they lose each other. A task is set for Paws: find Santa and prevent Christmas from being ruined. Of course, all this wasn’t going to be easy, because he was in a big and unfamiliar city, where it would be difficult to find Santa, but here new friends come to help Paws. This movie once again proved that miracles happen at Christmas. This is a great movie to watch with the family at Christmas. If you haven’t watched this movie yet, hurry up and you won’t regret it.

Movie link