Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Վանո Սիրադեղյան-75․ կլոր սեղան

Նոյեմբերի 9-ին կայացավ Վանո Սիրադեղյան-75․ կլոր սեղանը։ Բավականին երկար ժամանակ պատրաստվել էինք քննարկմանը, բազում նախապատրաստական աշխատանքներ էինք կատարել։ Քննարկումը սկեցինք հասարակատետ Վահրամ Թոքմաջյանի խոսքով։ Պարոն Թոքմաջյանը մեզ ներկայացրեց Վանո Սիրադեղյան անձին, անունը, քաղաքական գործչին, գրողին։ Պարոն Թոքմաջյանի խոսքին հաջորդեցինք մենք՝ սովորողներս։ Յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեր աշխատանքները, կիսվեցինք մեր կարծիքներով և տպավորություններով։ Քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ վերջերս ենք բացահայտել Վանո Սիրադեղյանին և մինչ այդ բավարար տեղեկություններ չունեինք իր մասին։ Սովորողների խոսքից հետո իր կարծիքը հայտնեց նաև տիար Բլեյանը։ Նա մեզ հետ կիսվեց իր և Վանո Սիրադեղյանի հետաքրքիր հիշողություններով, պատմեց պատմություններ նրա մասին և այդպես էլ ավարտեցինք քննարկումը։ Քննարկան ընթացքում նաև քննարկեցինք <<Վանո Սիրադեղյան>> անվանակ մրցանակը և կրթահամալիրում Սիրադեղյանական օրեր առանձնացնելու հարցը։ Քննարկումը բավականին հետաքրքիր անցավ և ուսուցողական։ Մի շարք նոր բաներ բացահայտեցինք մեզ համար և նոր տեղեկություններ ստացանք Վանո Սիրադեղյանի մասին։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment