Posted in Էկոլոգիա

Ջուր

Ահա թե ինչու է պետք ջուր խմել արթնանալուց անմիջապես հետո

Ջուրը բնության ամենատարածված նյութն է, և բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ Ջուրն այն եզակի նյութերից է, առանց որի կյանք չի կարող լինել։ Երբ դասարանում խոսում էինք ջրի և նրա օգտագործման մասին, պարզվեց, որ մարդն օրական ամենաքիչը 500 լիտր ջուր է օգտագործում։ Սկզբում բոլորս զարմացած էինք, թե ինչպե՞ս է դա հնարավոր։ Բայց հետո պարզվեց, որ հաշվարկի մեջ մտնում է նաև սննդի մեջ պարունակվող ջուրը, այն առարկաները, որոնք մենք օգտագործում ենք և դրանց մեջ ջուր կա կամ ջուր է ծախսվել դրանց ստեղծման համար։ Այդքանը հաշվելն իրականում շատ բարդ է, քանի որ մի շարք սնունդների հաշվարկները չկան։ Ես իմ ջրի օգտագործման հաշվարկն արեցի 1 օրվա կտրվածքով և հետաքրքիր աշխատանք ստացվեց։ Պարզվեց, որ ես մեկ օրվա ընթացքում ծախսում եմ մոտավորապես 2500 լիտր ջուր։ Իմ կարծիքով սա նորմալ ցուցանիշ է։ Որքան էլ սա ինձ համար նորմալ ցուցանիշ է, ես փորձում եմ ամեն կերպ ջուր խնայել։ Օրինակ, երբ ատամներս եմ լվանում, ջուրն այդ ընցաքում փակում եմ։ Կամ, երբ սպասում եմ, որ ջուրը տաքանա, այդ ընցաքում ջուրը լցնում եմ դույլի մեջ, իսկ հետո այդ ջուրն օգտագործում բույսերը ջրելու համար։ Այդպես ծախսում եմ համեմատաբար ավելի քիչ ջուր։ Փորձեք ամեն կերպ ջուր խնայել, քանի որ ջրի ռեսուրսներն անսպառ չեն։

Իսկ այստեղ հաշվարկներն են․․․

Լվացվել, ատամ լվանալ-20լիտր
Թեյ, 3 բաժակ-81լիտր
Շոկոլադե սալիկ-21 լիտր
Պիցցա, 1 կտոր-1200լիտր
Խնձոր, 1 հատ-4,5լիտր
Բանան, 1 հատ-5լիտր
Մանդարին, 5 հատ-440 լիտր
Հաց, 2 կտոր-32լիտր
Կարտոֆիլ 2 հատ-3,2 լիտր
Հավի միս, 100 գրամ-43,2 լիտր
Սպագետտի, 100 գրամ-18,4 լիտր
Սովորական խմելու ջուր- 500մլ
Լողանալ- 600 լիտր, 3 օրը մեկ

Posted in Թուրքերեն

Edilgen çatı. Բայի կրավորական սեռ

Կրավորական սեռը ցույց է տալիս, որ տրամաբանական սյուբեկտը ենթարկվում է ստորոգյալով արտահայտված գործողության ազդեցությանը։

seçmek-ընտրել

Ben seçiliyorum-ես ընտրվում եմ

  • Բաղաձայն հնչյունով վերջացող բայահիմքերին, բացառությամբ l-ի, կրավորական սեռը կազմվում է բայահիմքին -ıl-il-ul-ül ածանցների կցմամբ։

ölçmek-չափել

ölçülmek-չափվել

  • Երկվանկանի բայահիմքերին վերոհիշյալ -ıl-il-ul-ül ածանցների կցման դեպքում, բայահիմքի երկրորդ ձայնավորն ընկնում է։

çağırmak-կանչել

çağrılmak-կանչվել

  • l բաղաձայնով վերջացող բայահիմքերի դեպքում՝ կրավորական սեռը կազմվում է -ın-in-un-ün-ով:

almak-վերցնել

alınmak-վերցվել

  • Ձայնավոր հնչյունով վերջացող բայահիմքերի դեպքում՝ կրավորական սեռը կազմվում է n կամ -nıl-nil-nul-nül-ով:

-nıl-nil-nul-nül վերջածանցները այդքան գործածական չեն, որքան n ածանցը։

aramak-որոնել

aranmak-որոնվել

Posted in Հայոց լեզու

Ամպի վրա նստած

Վստահ եմ, որ շատ են եղել դեպքեր, երբ ցանկացել եք կտրվել այս բաղձալի իրականությունից, միայնակ մնալ սեփական մտքերի հետ և փորձել դրանք վերլուծել, հասկանալ։ Երբ առաջին անգամ կարդացի շարադրության վերնագիրը, բացարձակապես գաղափար չունեի, թե ինչի մասին կարելի է գրել։ Հիմա գրում եմ ու մտածում աշխարհից կտրվելու մասին։ Երանի ամպի վրա նստած լինեի։ Ոչ ոք, ոչ մի շշուկ չխանգարեր երազելուս։ Ամպերի վրա այնքա՜ն խաղաղ է, այնքա՜ն ներդաշնակ։ Այնտեղ չկան չարագործներ, չկան խաբեբաներ, չկա գորշ իրականությունը։ Ամպի վրա նստած բոլորից բարձր ես գտնվում։ Գտնվում ես այնտեղ, որտեղ չկան այլ մարդիկ։ Երանի իրոք հնարավոր լիներ ամպերի վրա նստել։ Պատկերացնում եք, թե ինչ հրաշք կլիներ։ Ուզում ես առանձնանալ բոլորից, խնդրեմ, ամպերը քեզ են սպասում։ Մի փոքր ծիծաղելի է այս մասին մտածելը, բայց միևնույն ժամանակ շատ ցանկալի։ Եթե հնարավոր լիներ դա, ես ամեն օր առնվազն 2 ժամ կանցկացնեի ամպերի վրա։ Կցանկանայի գիշերը հայտնվել ամպի վրա, որպեսզի վայելեի աստղազարդ երկինքը և լուսնին մոտ լինեի։ Սա այն եզակի ցանկություններից է, որը դժվար թե իրականանա, բայց ողջ կայնքում մնալու է երազանք։