Posted in Հասարակագիտություն 10

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էին։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։

Այդքան էլ համաձայն չեմ այս տարբերակի հետ, քանի որ իրական ընկերները միայն լավության համար չեն։ Եթե միայն իրար լավություն անելով լինի, ուրեմն կդառնա շահամոլություն ու ընկերությունը կվերանա։

  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Ընկերությունն իհարկե շատ կարևոր է, բայց օրենքներ խախտելը լավ բան չէ։ Գևորգը, եթե իրական ընկեր է, կարող է Արսենի անունը չտալ, որպեսզի ընկերոջն ամոթով չթողնի, չնայած որ Արսենն արդեն Գևորգին ամաչելու առիթ է տվել, բայց կարող է Արսենին բացատրել, որ լավ բան չի արել և հագուստը պետք է հետ վերադարձնել։

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Եթե Արսենը նման բան անի, ապա նա աշխարհի ամենավատ ընկերը կդառնա։ Նա ոչ մի իրավունք չունի Գևորգին մեղադրելու։ Գևորգը, թե Արսենին իրական ընկեր է համարում, չպետք է ընկերոջից վախենա և նայի ինչն է իր համար լավ, այլ պիտի ասի ու թեկուզ Արսենի հետ խոսակցություն ունենա ու բացատրի, որ Արսենը սխալ բան է արել, քանի որ սա է իրական ընկերությունը։

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Գևորգը չպետք է մտածի, թե ինչ կխոսեն իր հետևից։ Նա վատ բան չի անելու և եթե մարդիկ եղելությունն իմանան, հաստատ Գևորգին չեն մեղադրի ոչ մի բանում։

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Արսենը խախտել է օրենք և խանութի տիրոջ իրավունքները։ Նա ոչ մի իրավունք չուներ առանց վճարելու խանութից իր վերցնել և դուրս գալ։ Նա այդ քայլով ոչ միայն իրեն էր խնդիրների մեջ գցելու, այլև Գևորգին։

  • Գևորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

Գևորգն Արսենի անունը եթե չտա, այսպես թե այնպես խնդիրներ կունենա, քանի որ նրան գողության մասնակից կհամարեն։ Նա պարտավոր չէ Արսենի փոխարեն պատասխանատվություն կրել, չնայած իսկական ընկերոջ համար անգամ կյանքը կարելի է տալ։ Արսենը եթե իրական ընկեր է, Գևորգին պիտի հասկանա և ոչ մի բանում չմեղադրի։

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։

Այս տարբերակի հետ և՛ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ։ Արսենն իրոք Գևորգին գցեց վատ դրության մեջ և գնաց, բայց չի նշանակում, որ Գևորգն էլ նույնը պիտի անի և միայն իր մասին մտածի։ Գևորգը Արսենի անունն ասում է ոչ միայն իրեն փրկելու համար, այլև Արսենին։

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Գևորգը եթե չասի, հանցագործության մասնակից կհամարվի։ Բայց եթե ասի՝ ընկերոջը կգցի վատ դրության մեջ։ Այս տարբերակին ճիշտ պատասխան տալ հնարավոր չէ, քանի որ ամեն մարդ ունի իր կարծիքը տվյալ հարցի շուրջ։

  • Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Մեր հասարակությունը վաղուց է քայքայվել նման խնդրի պատճառով, բայց ո՞ւմ է պետք, որ ոչ ոք այսքան ժամանակ չի փոխվել։ Գևորգի համար իրոք դժվար կլինի ընկերոջը մատնելը, բայց օրենքը մնում է օրենք։ Նա իր և իր ընկերոջ համար է դա անելու, իրենց հասարակության համար։ Եթե բոլորը խաբեն ու պատիժ չստանա, ուր կհասնի երկիրը։