Posted in Էկոլոգիա

Վայրիից առավել վայրի․ կրակը, անտառները և ապագան

Երեկ՝ էկոլոգիայի դասաժամին դիտեցինք <<Վայրիից առավել վայրի․ կրակը, անտառները և ապագան>> ֆիլմը, որը կիսատ մնաց։ Ես որոշեցի այն դիտել տանն ամբողջությամբ։ Ֆիլմը պատմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած անտառային հրդեհների մասին։ Հրդեհները տեղի էին ունեցել 5-6 նահանգներում, որոնցից էր Կալիֆոռնիա նահանգը։ Ես այդքան մեծամասշտաբ հրդեհներ չէի տեսել երբեք։ Հրդեհների առաջաման գլխավոր պատճառը գլոբալ տաքացումներն էին։ Չոր, շոգ, տոթ կլիմայի և վառելիքների պատճառով տեղի էին ունեցել շատ մեծ մասշտաբով անտառային հրդեհներ։ Դե քանի որ տարածքում շատ շոգ էր և չոր, հրդեհները շատ հեշտ և արագ են տարածվել։ Ամենախոշոր հրդեհը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Յոսեմիթ ազգային պարկում, որն իր չափերով հասնում էր Չիկագոյին։ Հրդեհները մարելու գործընթացին մասնակցել են մի շարք հրշեջներ և կամավորներ, որոնք իրենց կյանքը զոհելով փրկել են անտառները այրվելուց։ Ջերի Բեյքերի ճամբարը մոտ է գտնվել անտառին և 20 րոպեի ընթացքում կրակը հասել է ճամբարին։ Ճամբարի մեծ մասն այրվել ու ավերվել էր։ Անտառային հրդեհների պատճառով մի ամբողջական քաղաք էր այրվել։ Շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես են հազարավոր մարդիկ իրենց տներից հապճեպ փախել և գիշերում էին փողոցներում։ Այս հրդեհները մարդկանց սովորեցնում են գնահատել բնության ամեն մի թիզը և հրդեհից հետո շատ կամավորներ նոր ծառեր էին տնկում, որպեսզի այրված անտառը նորից կյանքի վերադառնար։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած բոլոր հրշեջները, փրկարարները փորձում էին լուծումներ գտնել անտառային հրդեհները կրճատելու համար և ցանկանում են ամեն կերպ պաշտպանել թե՛ բնությունը, թե՛ մարդկությանը անտառային հրդեհներից։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

18․11․2021

«Զահրատ» բեմադրում։

Լեզվական աշխատանք

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Արդեն երկուսուկես դարից ավելի է ինչ Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, հիմնադրվել է հայկական հոգևոր մի կենդրոն՝ Մխիթարյան միաբանությունը, որն իր վրա բևեռված է պահում քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը։ Հայրենի ժողովրդի լուսավորության և մշակույթի զարգացման գործին մատուցած իր աներկբա ծառայություններով այդ ուխտը մի հրաշալի կաճառ է և արդարև պատիվ է բերում մեր ժողովրդին, այս միաբանության սրբակյաց եղբայրների բարեկրթությունը, անկեղծ նվիրվածությունը, բարձր արժանիքներն ու առաքինությունները սքանչելիորեն ներդաշնակված էին և աշխարհիկ մարդուն համակում էին այն հավատով, թե նույնիսկ այս կյանքում կա մի ուրիշ՝ ավելի լավ կյանք։
Սուրբ Ղազարի միաբանությամբ զմայլված են եղել շատ ճանապարհորդներ։ Իսկ անգլիացի հանճարեղ բանաստեղծ Ջորջ Բայրոնի հետաքրքրությունն ու հիացումը ոչ թե ճամփորդական պատահական այցելության արդյունք էին, այլ տևական համակեցության ու համագործակցության արգասիք։
Ազատության մեծ երգիչը անկեղծ ու ջերմ տողեր է գրել հայ ժողովրդի ու նրա ճակատագրի մասին <<Թերևս դժվար է գտնել որևէ այլ ազգի կենսագրություն, որն առավել զերծ լինի արատավորող ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ թուլությունները՝ բռնադատման հետևանքնրանց հայրենիքը պիտի մնա ամենահետաքրքիր երկրներից մեկը>>։