Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Հիջաբ․ Հիջաբի մշակույթը Իրանում

Չեչնիայի խորհրդարանը տեղի աշակերտուհիներին թույլատրել է հիջաբ կրել

Իսլամի տեսանկյունից հիջաբ նշանակում է ընդունելի հագուստ կնոջ համար: Տարբեր մշակույթների ազդեցության հետևանքով հիջաբի գաղափարը տրանսֆորմացիայի է ենթարկվել. Իրանում դա չադրան է, Սաուդյան Արաբիայում՝ նիկաբ, այն, որ ծածկում է նաև դեմքը, Աֆղանստանում նույնպես նիկաբ է, այլ երկրներում կարող է լինել միայն գլխաշոր, մի այլ տեղ կարող են նաև ձեռքերը ծածկել: Հիջաբի վերաբերյալ կա հստակ մոտեցում, որը գործում է նաև քրիստոնյա համայնքների համար: Սակայն միշտ եղել են որոշակի առանձնահատկություններ, որոնցով քրիստոնյայի հիջաբը տարբերվել է մուսուլմանի հիջաբից: Իրանում, օրինակ, թեև քրիստոնյաները գլխաշոր էին կապում, բայց գլխաշորի գույնն ու նախշերը տարբերվում էին մուսուլմաններից, ու փողոցում անգամ հիջաբից կարելի էր տարբերել, որ մեկը քրիստոնյա էր, մյուսը՝ մուսուլման: Իհարկե, այս ամենը վերաբերվում է իսլամական հեղափոխությունից ստեղծված իրականությանը, երբ Իրանը դարձավ կրոնապետական պետություն և իսլամը՝ սահմանադրության հիմքը: Հիջաբ կրելը ամրագրվեց օրենքով, իսկ մինչև հեղափոխությունը նման բան չի եղել: Ավելին՝ 1930-ականներին Ռեզահ շահը նույնիսկ հանել է հիջաբ կրելու պարտադրանքը, որովհետև գնում էր Իրանի աշխարհիկացման ճանապարհով:

Continue reading “Հիջաբ․ Հիջաբի մշակույթը Իրանում”