Posted in Թուրքերեն

Bayramlar

BAYRAMLAR

Türkiye’de iki dinî ve dört millî bayram vardır. Bu günler resmî tatildirBankalar, okullar gibi resmî kurumlar kapalıdır.

Dinî bayramlar Ramazan ve Kurban Bayramı’dır. Ramazan Bayramı üç gün, Kurban Bayramı dört gündür. Bayramdan önce bayram için insanlar alışveriş yapıyorlar, evlerini temizliyor ve bayrama ha- zırlanıyorlar. Bayram günü insanlar anneanne, babaanne ve dede gibi büyük akrabalarını ziyaret ediyorlar ve onların ellerini öpüyorlar. Küçük çocuklar büyüklerin ellerini öptükten sonra büyükler onlara hediyeler veriyor. Bayramda insanlar özel yemekler yapıyorlar ve o gün bütün aile beraber o yemekleri yiyor. Bu günlerde zengin insanlar fakirlere daha çok yardım ediyor. Herkes birbirinin bayramını kutluyor.

Türkiye’de millî bayramlar 29 Ekim Cumhuriyet Bayramı, 19 Mayıs Atatürk’ü Anma Gençlik ve Spor Bayramı, 23 Nisan Ulusal Egemenlik ve Çocuk Bayramı ve 30 Ağustos Zafer Bayramı’dır. Bu bayramlar başlamadan önce okullarda öğretmenler ve öğrenciler hazırlık yapıyorlar. Bu bayramları insanlar her şehirde büyük stadyumlarda kutluyor. Bu kutlamalara bütün halk katılıyor. Kutlamalarda öğrenciler şiirler okuyor, dans ve spor gösterisi yapıyor ve marşlar söylüyorlar.

Bu bayramları herkes büyük bir heyecan ve coşku ile kutluyor.

Թարգմանություն

Տոներ

Թուրքիայում երկու կրոնական և չորս ազգային տոներ կան։ Այս օրերը պետական արձակուրդ են համարվում։ Բանկերիդպրոցների նման պետական հաստատությունները փակ են։

Կրոնական տոներն են Ռամազանը և Քուրբանը։ Ռամազանի տոնը տևում է երեք օր, Քուրբանի տոնը՝ չորս օր։ Տոների համար մարդիկ առևտուր են անում, տներն են մաքրում և տոնին են նախապատրաստվում։ Տոնի օրը մարդիկ մորական տատիկի, հորական տատիկի, պապիկի և նման տարիքով բարեկամների են հյուր գնում և ձեռքերը համբուրում։ Փոքր երեխաները համբուրում են մեծերի ձեռքերը, հետո մեծահասակները նրանց նվերներ են տալիս։ Տոներին մարդիկ հատուկ ուտեստներ են պատրաստում, և ամբողջ ընտանիքով ուտում են այն։ Այդ օրերին հարուստներն ավելի շատ են օգնում աղքատներին։ Բոլորը միմյանց տոնի առթիվ շնորհավորում են։

Թուրքիայի ազգային տոներն են՝ հոկտեմբերի 29-ի «Անկախության օրը», մայիսի 19-ի Աթաթուրքի հիշատակին նվիրված «Երիտասարդության և սպորտի տոնը», ապրիլի 23-ի «Երեխաների պաշտպանության տոնը», և օգոստոսի 30-ի «Հաղթանակի տոնը»։ Այս օրերի սկսվելուց առաջ, ուսուցիչներն ու աշակերտները նախապատրաստական աշխատանքներ են կատարում։ Տոներին ամեն քաղաքում մարդիկ ստադիոններում են հավաքվում։ Այս օրերին ամբողջ ազգը տոնում է։ Տոներին աշակերտները բանաստեղծություններ են կարդում, պարային և սպորտային միջոցառումներ են կազմակերպում և օրհներգն են արտասանում։

Տոնական օրերն ամբողջ ազգը հուզմունքով և ցնծությամբ է անցկացնում։

Posted in Գրականություն

Մարդու մը միտքը․ Զահրատ

  • Սովորիր քո ընտրած բանաստեղծությունն անգիր, նաեւ բեմադրիր այն։

Մարդու մը միտքը

Ծառին կը նայի — ծառը չի տեսներ — ինքզինքը կը տեսնե
Ճամփուն կը նայի — ճամփա չի տեսներ — ինքզինքը կը տեսնե

Վեր կը նայի — ասուպներ կան երկինքն ի վար —
Չի տեսներ — ինքզինքը կը տեսնե

Ու հայելին կը նայի — չի տեսներ ինքզինքը —
— Կը բարևե

Արևելահայերեն

Ծառին է նայում, չի տեսնում ծառը, իրեն է տեսնում
Ճանապարհին է նայում, չի տեսնում ճանապարհը, իրեն է տեսնում

Վերև է նայում, ասուպներ կան երկնքում
Չի տեսնում, իրեն է տեսնում

Ու հայելուն է նայում, իրեն չի տեսնում
Բարևում է

Վերլուծություն

Զահրատը շատ դիպուկ է ներկայացրել եսասեր մարդու կերպարը։ Նա ոչ միայն Կիկոյի մասին է գրել, այլև բոլոր եսասերների մասին, որոն իրենց բոլորից վեր են դասում և իրենցից բացի ոչ ոքի չեն նկատում։ Իսկ ինչ վերաբերվում է <<Ու հայելուն է նայում, իրեն չի տեսնում>> տողին, ցանկացել է ասել, որ նա իրեն ամենակարողը, ամենահզորն է պատկերացնում, բայց հայելու մեջ նայելիս չի ճանաչում իր իրական կերպարը ՝ փոքրոգի, անկարող էակի։

Զահրատ

Զահրատը (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան) ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։ 1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեասյանի հետ։ Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին: Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։ Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն: Մահացել է 2007 թվականի փետրվարի 20-ին Ստամբուլում։ Թաղված է Շիշլիի գերեզմանատանը։