Posted in Պատմություն

Լուսինյաններ

Լուսինյաններ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Լուսինյաններ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Լուսինյանների տոհմը ծագել է Ֆրանսիայից: Նրանց ներկայացուցիչները XIV դարում բարձրանալով հայոց գահ, պետք է ճիգեր գործադրեին և փորձեին երկիրը հանել ճգնաժամից, Կիլիկիայի թագավորությունը փրկեին վերահաս կործանումից։

Լուսինյանների ֆրանսիական տոհմը խաչակրաց արշավանքների արդյունքում հաստատվեց Պաղեստինում: Գվիդոն Լուսինյան իշխանը, որ Երուսաղեմի Բաղդին թագավորի փեսան էր, նրա մահից հետո ժառանգեց գահն ու դարձավ Երուսաղեմի թագավոր: Սակայն 1187 թ. Հալեպի ամիրա Սալահ ադ-Դինը ճակատամարտում ջախջախեց խաչակիրներին և գերեց Գվիդոն Լուսինյանին: Երուսաղեմի արքան փրկագնվեց անգլիացիների կողմից և 1192 թ. կարգվեց Կիպրոսի թագավոր, որտեղ Լուսինյանների արքայատոհմն իշխեց մինչև 1489 թ.:

Կիպրոսի Լուսինյանները խնամիական կապեր հաստատեցին Կիլիկիայի հայկական թագավորության գահակալների հետ: 1293 թ. Կիպրոսի թագավոր Ամորի Բ-ն ամուսնացավ Լևոն Գ Հեթումյան հայոց արքայի դստեր՝ Զապելի հետ: 1310 թ. սպանվում է Ամորի Բ թագավորը, և Կիպրոսի Զապել թագուհին իր հինգ զավակներով ապաստանում է Կիլիկիայում՝ որտեղ թագավորում էր իր եղբոր որդին՝ Լևոն Ե արքան: Քիչ անց Զապելի կրտսեր զավակ Գվիդոնը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ ապաստանելով բյուզանդական կայսեր մոտ:

Continue reading “Լուսինյաններ”