Posted in Հայոց լեզու

Ամանորյա բարեմաղթանքներ

Ամանո՜ր․․․ Ամենալուսավոր և գեղեցիկ տոնը ողջ աշխարհում։ Չեք պատկերացնի, թե որքան եմ սիրում այն։ Այդ օրերին քաղաքը լցում է ամանորյա տրամադրությամբ, իսկ ձմռան շունչն իրոք զգացվում է։ Վառվռուն, գեղեցիկ լույսերով են պատվում մութ փողոցները։ Բոլորը շտապում են նվերներ գնելու, պատրաստվում են Ամանորին։ Հենց Ամանորին են հնչում ամենաշատ բարեմաղթանքները, որոնք մարդիկ շռայլում են միմյանց։ Մի քանի բարեմաղթանքներ էլ ես եմ ցանկանում շռայլել, իսկ մի քանիսն էլ թարգմանել եմ անգլերենից և ռուսերենից։ Ամանորը գրեթե բոլոր երկրներում ամենասիրելի տոնն է։ Ի տարբերություն Հայաստանի, ԱՄՆ-ում և Ռուսատանում Սուրբ Ծնունդն Ամանորից առաջ են տոնում։ Այդ օրերին մարդիկ բավականին զբաղված են լինում ամանորյա առևտուրով, նվերների գնմամբ, սակայն միշտ ժամանակ են գտնում միմյանց բարեմաղթանքներ ասելու։ Այդպիսի բարեմաղթանքներից մի քանիսը ներկայացրել եմ ստորև։ Բարեմաղթանքներն ուսումնասիրելիս նկատեցի, որ բոլորը դրական լիցքեր են հաղորդում մարդկանց։ Ոչ մի բացասական բան չեք գտնի այս մաղթանքներում։ Անգլալեզու բարեմաղթանքների մեծ մասը կամ հայտնի մարդկանց խոսքեր են, կամ ինչ որ ստեղծագործությունից հատված՝ երգ, գրական ստեղծագործություն։

1․ «Աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բաները հնարավոր չէ տեսնել կամ նույնիսկ շոշափել: Դրանք պետք է զգալ սրտով»։ – Հելեն Քելլեր
“The best and most beautiful things in the world cannot be seen or even touched. They must be felt with the heart.” — Helen Keller
2․ «Սուրբ Ծնունդը եղանակ չէ, զգացողություն է»: — Էդնա Ֆերբեր
“Christmas isn’t a season. It’s a feeling.” — Edna Ferber
3․ «Նվիրողին ավելի շատ սիրիր, քան նվերը»։ – Բրիգամ Յանգ
“Love the giver more than the gift.” — Brigham Young
4․ «Սուրբ Ծնունդը կախարդական փայտիկ է թափահարում այս աշխարհի վրա, և ահա, ամեն ինչ ավելի մեղմ և գեղեցիկ է»: — Նորման Վինսենթ Փիլ
“Christmas waves a magic wand over this world, and behold, everything is softer and more beautiful.” — Norman Vincent Peale
5․ «Եկեք Սուրբ Ծնունդը գեղեցիկ պահենք՝ առանց ագահության մասին մտածելու»: — Էն Գարնեթ Շուլց
“Let us keep Christmas beautiful without a thought of greed.” — Ann Garnett Schultz
6․ Շնորհավո՜ր Նոր Տարի։ Թող գալիք տարվա յուրաքանչյուր ամիս լինի պայծառ ու անմոռանալի: Թող հրաշքները տեղի ունենան ավելի հաճախ, քան նրանք երազում էին: Թող իրադարձությունները լինեն նշանակալից և գեղեցիկ, իսկ կյանքը՝ բարեկեցիկ և երջանիկ:
С Новым годом! Пускай каждый месяц грядущего года будет ярким и незабываемым! Пусть чудеса случаются чаще, чем о них мечтается! Пускай события будут значительными и красивыми, а жизнь — благополучной и счастливой!
7․ Թող գալիք տարվա յուրաքանչյուր նոր պահ երջանկություն, հաջողություն, հարմարավետություն և ջերմություն բերի ձեր տուն: Թող յուրաքանչյուր իրադարձություն լցված լինի ուրախ պահերով, աչքերում փայլով, սիրելիների ժպիտներով:
Пусть каждый новый миг наступающего года приносит в дом счастье, везение, уют и теплоту! Пусть каждое событие будет наполнено радостными мгновениями, блеском в глазах, улыбками близких.
8․ Ամանորը հրաշքների ժամանակ է, ձմեռային հեքիաթի կախարդանք, նոր սկիզբ: Մաղթում եմ, որ այս նոր տարում ոչ միայն երազեք, այլև դանդաղ, բայց հստակ շարժվեք դեպի նոր բացահայտումներ ու մեծ հաղթանակներ։ Թող բախտն ու ամենամոտ մարդկանց ջերմությունը ուղեկցեն ձեզ այս ճանապարհին։ Շնորհավոր Նոր Տարի։
Новый год — это время для чуда, волшебства зимней сказки, новых начинаний. Желаю не только мечтать в этом новом году, а и медленно, но уверенно идти в направлении новых открытий и больших побед. Пусть в этой дороге сопровождает удача и тепло самых близких людей. С Новым годом!
9․ Շնորհավոր Նոր Տարի։ Թող այս տարի գտնեք միայն ուրախություն, առողջություն և հաջողություն: Թող այն լինի ցանկությունների իրականացման և բոլոր ծրագրերի իրականացման տարի։ Թող այս տարին բոլորին հնարավորինս շատ ուրախ օրեր և ուրախ հանդիպումներ պարգևի:
С Новым годом! Пусть в этом году вас ждет только радость, здоровье и удача! Пусть он будет годом исполнения желаний и претворения в жизнь всех планов! Пусть этот год каждому подарит как можно больше счастливых дней и счастливых встреч!
10․ Շնորհավոր Նոր Տարի։ Մաղթում եմ, որ այս տարի բոլոր նպատակներն իրականանան, խնդիրները լուծվեն, իսկ անակնկալները միայն հաճելի լինեն։ Թող այս տարին լինի ուրախ, անհոգ և բարեկեցիկ:
Поздравляю с наступающим Новым годом! Желаю, чтобы в этом году все поставленные цели были достигнуты, проблемы решены, а сюрпризы были только приятными. Пусть этот год будет веселым, беззаботным и благополучным!

Իմ սիրելիներ, շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը։ 2022-ը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Չհասրինք նույնիսկ հասկանալ, թե ինչպես այս տարին անցավ։ Ինձ համար բավականին ստացված տարի էր՝ մի շարք ձեռքբերումներով, անմոռանալի և շատ ուրախ պահերով, սակայն էլ ինչ տարի, առանց վատ պահերի։ Այո, 2022-ում վատ պահեր էլ եղան՝ տխուր դեպքեր, ձախողումներ, սակայն դրանք կմնան 2022-ում և ինձ հետ չեն տեղափոխվի 2023։ Հուսով եմ, ձեզ մոտ լավ և ուրախ պահերը շատ են եղել և գերակշռել են։ Եթե անգամ վատ տարի եք ունեցել, մի հուսահատվեք, ամեն ինչ առջևում է։ 2023-ը մեզ է սպասում։ Ցանկանում եմ, տարին լավ սկսեք, քանի որ ինչպես սկսեք այն, այնպես էլ կշարունակեք։ Ինչ չեք հասցրել անել 2022-ում, կանեք 2023-ում։ Եթե ձախողվել եք՝ չհուսահատվեք և չհիասթափվեք։ Կյանքը շարունակվում է, ամեն ինչ առջևում է։ Վստահեցնում եմ ձեզ, գալիք տարին տարբերվող է լինելու, քանի որ ձեր նպատակներին հենց 2023-ում եք հասնելու։ Հիմա կհարցնեք, թե ես որտեղից գիտեմ։ Կպատասխանեմ․ ես այդպես եմ զգում։ Դե, սիրելիներս, ձեզ ուրախ տարի եմ ցանկանում։ Հասեք ձեր երազանքներին և նպատակներին։ Ես էլ գնամ իմ նպատակներին հասնելու։ Ուրախ և խաղաղ տարի բոլորիդ, սիրում եմ ձեզ❤

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment