Posted in Վրացերեն

Բաթումի🎡💙

Բաթումի

Բաթումին քաղաք և նավահանգիստ է Վրաստանում, Աջարիայի մայրաքաղաքը, որը գտնվում է Սև ծովի ափին: Այն համարվում է ժամանակակից Վրաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը, նաև կարևոր մշակութային և տնտեսական կենտրոն է: Ենթադրվում է, որ անվան հիմքում ընկած է «բաթ»՝ «քար», արմատը: Այն հայտնի է իր Հին քաղաքով, ինչպես նաև զբոսաշրջային թաղամասով: Քաղաքը բաժանված է 7 շրջանների: Յուրաքանչյուր տարի զբոսաշրջիկների հոսքը դեպի Բաթումի ավելանում է: Հանգստացողներին գրավում է տաք ծովը, ժամանակակից ճարտարապետությունը, ազգային խոհանոցը: Այստեղ են հանգստանում տարբեր ազգության զբոսաշրջիկներ, այդ թվում՝ վրացիներ, ռուսներ, հայեր, ուկրաինացիներ: Բաթումին ժամանակակից քաղաք է, որն ունի լավ զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ` բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ, հյուրանոցներ, ոչ միայն բյուջետային, այլ նաև այնպիսի միջազգային հյուրանոցային ցանցերի հյուրանոցներ, ինչպիսիք են Sheraton և Radisson: Գլխավոր քաղաքային լողափը, որն անվանում են Բաթումի Բիչ, միշտ մարդաշատ է լինում, սակայն այն բավականին մաքուր է: Նրանք, ովքեր ավելի հանգիստ լողափ են ուզում, կարող են գնալ Բաթումիի հարավային արվարձաններ` Գոնիո և Կվարիաթի լողափեր: Այստեղ կա նաև Ջրային այգի 5 լողավազաններով և տարբեր ջրային ատրակցիոններով: Բաթումիի կենտրոնը համանուն պողոտան է, որը ձգվում է լողափի երկայնքով: Այստեղ կան տարբեր սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, նաև մի շարք տեսարժան վայրեր: Հայտնի է նաև Եվրոպայի հրապարակը` երգող շատրվաններով և Մեդեայի հուշարձանով: Քաղաքում կան բազմաթիվ եկեղեցիներ` ուղղափառ, կաթոլիկ, նաև հայկական: Հայտնի են Սուրբ Աստվածածնի վանքը և Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին: Ճարտարապետական հուշարձաններից աչքի է ընկնում նաև Օրթա Ջամե մզկիթը (19-րդ դար): Բաթումիից հարավ գտնվում են Գոնիո ամրոցի ավերակները, որտեղ կարելի է տեսնել 18 աշտարակներով 900 մետրանոց ամրոցի պատերը:  Բաթումիում կան նաև թանգարաններ` Աջարիայի գեղարվեստական թանգարան, Նոբելի թանգարան, Ստալինի թանգարան, Բաթումիի հնագիտական թանգարան:

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment