Posted in Վրացերեն, Թարգմանական աշխատանքներ

Հետաքրքիր փաստեր Թբիլիսիի մասին

Թբիլիսի1․ Վրացերենից թարգմանված ՝ «Թբիլիսի» անունը նշանակում է «տաք աղբյուր»: Ռուսաց լեզվով մինչև 1930-ական թվականները օգտագործվել է քաղաքի անվան հունարեն տարբերակը`Թիֆլիս:

2․ Հնագետները պարզել են, որ մարդիկ ապրում էին ժամանակակից Թբիլիսիի տարածքում մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Առաջին ամրոցը, որի տվյալները փաստագրված են, այս վայրում հայտնվել է մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կեսին։

3․ 19-րդ դարի սկզբին Թբիլիսիի բնակչությունը կազմում էր ավելի քան 90% հայ: Ավելին, այդ ժամանակից մինչև հեղափոխությունը, Թբիլիսիի 47 քաղաքապետերից 45-ը նույնպես ազգությամբ հայեր էին:

4․ Թբիլիսին աշխարհի 10-ը ամենաէժան մեգապոլիսներից մեկն է:

5․ Թբիլիսիի ամենահին շենքը՝ կառուցվելու օրից մինչ օրս, Անխիշխատի եկեղեցին է, որը կառուցվել է 6-րդ դարում:

6․ Թբիլիսիի բուսաբանական այգին հիմնադրվել է 400 տարի առաջ՝ հին ամրոցի ստորոտում: 20-րդ դարում, երբ այգուն ավելացվեց հին մահմեդական գերեզմանատունը, բուսաբանական այգու տարածքը հասավ 128 հեկտարի:

7․ Ծծմբի լոգանքները չափազանց տարածված են Թբիլիսիում։ Դրանք տարբերվում են սովորականներից, քանի որ նրանց մեջ ջուրը ուղղակիորեն գալիս է բնական ջերմային աղբյուրներից: Քաղաքում կան շատ նման աղբյուրներ, հետևաբար մայրաքաղաքի որոշ շրջաններում փտած ձվի հոտ է գալիս:

8․ 4 դար շարունակ Վրաստանի մայրաքաղաքն էր «Թբիլիսիի էմիրությունը»՝ արաբների քաղաք-պետություն: Արաբական մշակույթի ազդեցությունը Թբիլիսիում ակնհայտորեն երևում է նույնիսկ հիմա:

9․ Թբիլիսիում կա փողոց, որը Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշի անունով է։ Փողոցն անվանել են նրա անունով, քանի որ նա այցելել էր Վրաստան։

10․ Ուսանողների համար, ուսումնական տարվա մեկնարկի հատուկ օր չկա Թբիլիսիում: Սովորաբար ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 17-ից 21-ն ընկած հատվածում ՝ կախված եղանակից:

Posted in Վրացերեն

Բաթումի🎡💙

Բաթումի

Բաթումին քաղաք և նավահանգիստ է Վրաստանում, Աջարիայի մայրաքաղաքը, որը գտնվում է Սև ծովի ափին: Այն համարվում է ժամանակակից Վրաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը, նաև կարևոր մշակութային և տնտեսական կենտրոն է: Ենթադրվում է, որ անվան հիմքում ընկած է «բաթ»՝ «քար», արմատը: Այն հայտնի է իր Հին քաղաքով, ինչպես նաև զբոսաշրջային թաղամասով: Քաղաքը բաժանված է 7 շրջանների: Յուրաքանչյուր տարի զբոսաշրջիկների հոսքը դեպի Բաթումի ավելանում է: Հանգստացողներին գրավում է տաք ծովը, ժամանակակից ճարտարապետությունը, ազգային խոհանոցը: Այստեղ են հանգստանում տարբեր ազգության զբոսաշրջիկներ, այդ թվում՝ վրացիներ, ռուսներ, հայեր, ուկրաինացիներ: Բաթումին ժամանակակից քաղաք է, որն ունի լավ զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ` բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ, հյուրանոցներ, ոչ միայն բյուջետային, այլ նաև այնպիսի միջազգային հյուրանոցային ցանցերի հյուրանոցներ, ինչպիսիք են Sheraton և Radisson: Գլխավոր քաղաքային լողափը, որն անվանում են Բաթումի Բիչ, միշտ մարդաշատ է լինում, սակայն այն բավականին մաքուր է: Նրանք, ովքեր ավելի հանգիստ լողափ են ուզում, կարող են գնալ Բաթումիի հարավային արվարձաններ` Գոնիո և Կվարիաթի լողափեր: Այստեղ կա նաև Ջրային այգի 5 լողավազաններով և տարբեր ջրային ատրակցիոններով: Բաթումիի կենտրոնը համանուն պողոտան է, որը ձգվում է լողափի երկայնքով: Այստեղ կան տարբեր սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, նաև մի շարք տեսարժան վայրեր: Հայտնի է նաև Եվրոպայի հրապարակը` երգող շատրվաններով և Մեդեայի հուշարձանով: Քաղաքում կան բազմաթիվ եկեղեցիներ` ուղղափառ, կաթոլիկ, նաև հայկական: Հայտնի են Սուրբ Աստվածածնի վանքը և Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին: Ճարտարապետական հուշարձաններից աչքի է ընկնում նաև Օրթա Ջամե մզկիթը (19-րդ դար): Բաթումիից հարավ գտնվում են Գոնիո ամրոցի ավերակները, որտեղ կարելի է տեսնել 18 աշտարակներով 900 մետրանոց ամրոցի պատերը:  Բաթումիում կան նաև թանգարաններ` Աջարիայի գեղարվեստական թանգարան, Նոբելի թանգարան, Ստալինի թանգարան, Բաթումիի հնագիտական թանգարան: