Posted in Թարգմանական աշխատանքներ

Հետաքրքիր փաստեր Արգենտինայի մասին

Արգենտինա1․ Արգենտինայի տարածքը Բրազիլիայից հետո Հարավային Ամերիկայի երկրների շարքում երկրորդն է:

2․ Արգենտինան ոչ մեկին չի արտաքսում, նույնիսկ նրանց, ովքեր խախտում են վիզային ռեժիմը և ապօրինի են մնում այդ երկրում: Այստեղ պարզապես չկա տեղահանության մասին օրենք:

3․ Արգենտինացիներն ամբողջ հոգով և սրտով նվիրված են ֆուտբոլին: Բուենոս Այրեսը պաշտոնապես ճանաչվում է որպես աշխարհի ֆուտբոլային ակումբների ամենաբարձր կենտրոնացված քաղաքը:

4․ Արգենտինայում կան բազմաթիվ կենդանիների տեսակներ, որոնք աշխարհում ոչ մի այլ տեղ չեն գտնվի:

5․ Աշխարհում Արգենտինան առաջին հորիզոնականում է ՝ միս ուտողների քանակով: Բոլորն այստեղ միս են ուտում, և դրա հիման վրա էլ հիմնված է ազգային խոհանոցը:

6․ Անցյալ դարի սկզբին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բացվեց մետրոն, որը դարձավ Երկրի հարավային կիսագնդի առաջին «մետրոն»:

7․ 90 օր շարունակ, ռուս զբոսաշրջիկները կարող են շրջել Արգենտինայում առանց վիզայի:

8․ 2010-ին Արգենտինայում օրինականացվեց ամուսնությունները նույն սեռի ամուսինների միջև:

9․ Արգենտինան հսկայական թվով ականավոր գիտնականների ծննդավայր է, այդ թվում ՝ 3 Նոբելյան դափնեկիրների: Արգենտինացիների շնորհիվ ի հայտ եկան գնդիկավոր գրիչները և մատնահետքերը:

10․ Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որն իրականացրել է  ռեակտիվ ինքնաթիռների թռիչքներ: