Posted in Թարգմանական աշխատանքներ

Հետաքրքիր փաստեր Կուբայի մասին

Կուբա1․ Կուբայի պետական նշանաբանն է ՝ «Հայրենիք կամ մահ»:

2․ Կուբայի աբորիգեններն ամբողջովին ոչնչացվեցին իսպանական նվաճողների կողմից:

3․ Կուբայի մայրաքաղաք Հավանայում կա պետական «Maxim Rock» ռոք ակումբ, որտեղ ներկայացված են թիմեր, որոնք հաստատություն են ստացել ազգային ռոք գործակալության կողմից: Համերգներից ստացված հասույթի մի մասը փոխանցվում է երաժիշտներին, իսկ մնացած հասույթը հասնում է պետական բյուջե:

4․ Կուբայի ցանկացած համալսարան ընդունվող դիմորդները պետք է հանձնեն 3 քննություն ՝ Կուբայի պատմության, իսպաներենի և մաթեմատիկայի: Կղզու վրա վճարովի համալսարաններ կամ մասնավոր դպրոցներ չկան ՝ կրթությունն անվճար է:

5․ Կուբան ամբողջ աշխարհում հայտնի է բժշկության բարձր մակարդակով: Կուբայացիների համար բոլոր առողջապահական ծառայություններն անվճար են:

6․ Կուբայում բնակիչներին դեռևս տրվում են քարտեր ՝ առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար, ինչը թույլ է տալիս անգամ անբավարար եկամուտ ունեցող ընտանիքներին սոված չմնալ:

7․ Կուբայական գրեթե բոլոր տների պատուհանները ՝ բացառությամբ մայրաքաղաքի մի քանի շենքերի, ապակիներ չունեն։ Դրանք փոխարինվում են մետաղական կամ փայտե շղարշներով:

8․ Կուբայում չկա կենտրոնացված տաք ջրամատակարարում:

9․ Կուբայի յուրաքանչյուր բնակչի թույլատրվում է ունենալ միայն մեկ SIM քարտ բջջային հեռախոսի համար: Մինչև 2008 թվականն ընդհանուր առմամբ արգելվում էր բջջային հեռախոս ունենալը:

10․ Կուբայում չեն վաճառում Coca-Cola ըմպելիքը: Երկրորդ երկիրը աշխարհում, որտեղ այս ըմպելիքը չի վաճառվում ՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն է: