Posted in Թարգմանական աշխատանքներ

Հետաքրքիր փաստեր Մեքսիկայի մասին

Մեքսիկա1․ Առաջին մարդիկ հայտնվել են ժամանակակից Մեքսիկայի տարածքում առնվազն մ.թ.ա. 20-րդ հազարամյակի ընթացքում:

2․ Հնում Մեքսիկայում բնակեցված էին շատ հզոր ցեղեր, որոնցից ամենահայտնիներն են ացտեկները և մայաները:

3․ Մեքսիկան աշխարհի խոշորագույն նավթ արտահանողներից մեկն է, մինչդեռ նավթի վերամշակումը բավականին վատ է զարգացած հենց այս երկրում:

4․ Մեքսիկական ավանդական տղամարդկանց գլխաշորերը սոմբրեոներն են: Չնայած իրականում երկրի բնակիչները վաղուց դադարել են կրել դրանք, սակայն զբոսաշրջիկներն ամեն տարի հազարավոր սոմբրեներ են գնում ՝ որպես այս երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկը:

5․ Նոյեմբերի սկզբին Մեքսիկայում նշում են մահացածների օրը։ Մեքսիկացիներն իրենց զոհված հարազատների համար ստեղծում են զոհասեղաններ, որոնք զարդարված են հանգուցյալների գանգերով, սիրված ուտեստներով և խմիչքներով: Համարվում է, որ այս օրը մահացածների հոգիները վերադառնում են իրենց տները: Տոնի պատվին տեղի է ունենում գունագեղ կառնավալ, իսկ քաղցրավենիքով բազմաթիվ սկուտեղներ հայտնվում են փողոցներում`կանանց զգեստներով հագած գանգերի և կմախքի տեսքով:

6․ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն իսպանախոս խոշորագույն քաղաքն է աշխարհում:

7․ Մեխիկոյում կա 10 հնագիտական պարկ: Դրանցից մեկը կառուցվել է Ացտեկների բուրգի շուրջը, որը կառուցվել է XIV դարում:

8․ Հավատացյալներն ամբողջ աշխարհից գալիս են Մեխիկո՝ տեսնելու Լատինական Ամերիկայի գլխավոր սրբավայրը ՝ թիկնոցով Գվադալուպեի Սուրբ Կույսի պատկերով:

9․ Մեքսիկական խոհանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ է մտնում`շնորհիվ հին ժամանակների բազմաթիվ բաղադրատոմսերի:

10․ Մեքսիկայում գտնվում է մոլորակի միակ հրաբուխը, որի աճի սկիզբն ու ավարտը գրանցվել են գիտնականների կողմից: 8 տարի շարունակ Պարիտիկինի հրաբուխը, որը ծագել է տեղի բնակչի դաշտի մեջտեղում, հասել է 424 մ բարձրության: