Posted in Քիմիա

Թթվածին

Թթվածնի անձնագրի կազմումը`

 Թթվածնի ընդհանուր բնութագրումը

Քիմիական նշանը o

 Քիմիական բանաձևը O2

Հարաբերական ատոմային զանգված՝  Ar=2,66•10-26կգ /1.66•10-27կգ = 16

Հարաբերական մոլեկուլային զանգված Mr=32

Իզոտոպները Օ16 (99,75 %), Օ17 (0,037 %) և Օ18 (0,204 %)

Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվըպարբերությունըխումբը պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը

 8 պրոտոն 8 նեյտրոն 8 էլեկտրոնն կառուցվածքը )2)6

Վալենտականությունը (O)՝2

Օքսիդացման աստիճանը -2,+1,+2

Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը 2.56+10-26

Թթվածնի ալոտրոպիկ  տարաձեվություններ  O2,O3

  • Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա

Թթվածինը ամենատարածված տարրն է ամբողջ երկրագնդի վրա։ Թթվածինը ոչ միայն մեզ շրջապատող օդի մեջ է այլև շատ տեղերում։ Տոկոսային հարաբերությամբ այն կազմում է երկրագնդի 50%: Իսկ օդում 25%:

  • Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը  

Օդն անհոտ, անհամ, տարբեր գազերի համասեռ խառնուրդ է: Հեղուկանում է 200°C-ում:1774թվականին ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն փորձով բացահայտել է, որ օդի ծավալի մոտ 1/5մասը (21)  թթվածինն է, իսկ մոտ 4/5 մասը (78) ` ազոտ և այլ գազեր:  Նա առաջարկել է նաև օդի հիմնական բաղադրիչ մասերի անվանումները:

  • Օքսիդավերականգնման ռեակցիաներ

Մագնեզիումի այրման ռեակցիայի հավասարումը թթվածնում հետևյալն է.

2Mg+O2=2MgO
եթանի այրման ռեակցիայում վերականգնիչ տարրը տրամաադրել է 8 էլեկտրոն.
C48eC4+,
  • Թթվածնի ֆիզիկական և քիմիական  հատկությունները  

քիմիական

    • Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ.

    Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի։

    Փոխազդում է ածխի հետ։

  • Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).
  • Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։
  • Փոխազդում է ֆոսֆորի հետ.
  • Այս ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան ռեակցիան ընթանում է ինքնաբերաբար՝ լույսի ու ջերմության անջատմամբ։
    • Փոխազդեցությունը մետաղների հետ.

    Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ ոսկին (Au)։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար սովորաբար տաքացում է պահանջվում.

    Օդում մագնեզիումը (Mg) այրվում է շլացուցիչ բոցով, ռեակցիայի հետևանքով առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ.

  • Պղինձը (Cu) միանում է թթվածնին՝ առաջացնելով սև փոշի՝ պղնձի (II) օքսիդ (CuO).
    • Թթվածնով օքսիդանում են նաև բարդ նյութերը.

ֆիզիկական

  • սովորական պայմաններում գազ է,
  • հոտ չունի,
  • անգույն է,
  • համ չունի,
  • Հեղուկանում է -183°C ջերմաստիճանում,
  • գոլորշիանում է -219°C ջերմաստիճանում,
  • հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,
  • հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում
  • Քիչ է լուծվում ջրում։
  • Թթվածնի կիրառումը
  • Մետաղների արտադրություն.

Դոմենային վառարանում թուջի ստացման գործընթացն արագացնելու նպատակով հաճախ թթվածնով հարստացված օդ է կիրառվում։ Մաքուր թթվածնում այրումն ընթանում է մոտ հինգ անգամ արագ, քան օդում։ Մեծ քանակությամբ թթվածին է օգտագործվում նաև պողպատահալման գործընթացում։

  • Մետաղների կտրում, զոդում ու եռակցում.

Ջրածինը (H2) թթվածնի հետ հատուկ այրիչներում այրելիս բոցի ջերմաստիճանը հասնում է մինչև 3200 °C, իսկ ացետիլեն (C2H2) օգտագործելիս՝ նույնիսկ մինչև 3500 °C։ Ացետիլենի այրման ռեակցիայի հավասարումն է.

Այդպիսի բոցն օգտագործվում է մետաղների կտրման (թթվածնի ավելցուկի պայմաններում), զոդման ու եռակցման նպատակներով։

  • Պայթեցումների իրականացում (օգտագործվում է հեղուկ թթվածին),
  • Շնչառության ապահովում (տիեզերանավերում, ինքնաթիռներում, սուզանավերում, բժշկության մեջ),
  • Բազմաթիվ քիմիական ռեակցիաների իրագործում,
  • Ազոտական ու ծծմբական թթուների, պարարտանյութերի և այլ նյութերի արտադրում,
  • Հրթիռային շարժիչների գործարկում (այստեղ ևս օգտագործվում է հեղուկ թթվածին),
  • Վառելանյութերի այրում (օգտագործվում է հատկապես մեծ քանակություններով թթվածին)։

Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։

Փորձ 1

Այս փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է ջրով լի թասիկ, ապակե խողովակ, լուցկի և պենոպլաստի վրա ամրացված մոմ։ Լուցկիով վառում ենք մոմը, և այն դնում ջրով լի թասիկի մեջ։ Այնուհետև զգուշորեն խողովակով ծածկում ենք մոմը։ Կտեսնենք, որ մոմը հանգեց։ Մոմը հանգեց, քանի որ մենք փակեցինք թթվածնի մուտքը։ Իսկ ջուրը լցվեց խողովակի մեջ` թթվածնի փոխարեն։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment