Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Ոսկեհատ

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Մարտի 22-ին մենք ուղևորվեցինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղ: Ավտոբուսում մենք տարբեր խաղեր խաղացինք և երգեցինք: Ճանապարհին գնեցինք քաղցր սուջուխ, խնձոր և շարունակեցինք ճանապարհը: Հասանք Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի միջնակարգ դպրոց: Դպրոցի տղաներից մի քանիսը մեզ ուղեկցեցին: Նրանց հետ միասին, մենք գնացինք Սուրբ Հովհաննես եկեղեցի: Այնտեղ լուսանկարվեցինք և շարժվեցինք առաջ: Մենք գնացինք ժայռերը տեսնելու: Տղաները մեզ ցույց տվեցին իրենց գյուղի տեսարժան վայրերը: Այդ վայրերը իրոք շատ գեղեցիկ էին: Մենք այնտեղ ասմունքեցինք և գնացինք ֆուտբոլի դաշտ: Մենք մի փոքր հանգստացանք և բարձրացանք ժայռերը: Քարերից մեկի վրա տեսանք նկար, որը ցույց էր տալիս, որ եղնիկի հետևից հովազ էր ընկել: Հետո  մենք Արշակի հետ  գնացինք <<Շուրջերկրյա ճանապարհորդության>>: Տեսանք շատ գեղեցիկ վայրեր, լուսանկարվեցինք  և վերադարձանք ֆուտբոլի դաշտ: Մեր տղաները Ոսկեհատի տղաների հետ պետք է ֆուտբոլ խաղային: Խաղն ավարտվեց 6:0 հաշվով  հօգուտ Ոսկեհատի տղաների: Ճիշտ է մեր տղաները պարտվեցին, բայց մենք չտխրեցինք, քանի որ մենք նրանց հրավիրեցինք մեր դպրոց ընկերական խաղի: Մենք հետ վերադարձանք դպրոց: Ճանապարհին խաղացինք տարբեր խաղեր: Մեր օրը շատ ուրախ անցավ:

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment