Posted in Գարնանային նախագծեր, Գարնանային նախագծեր․Մարտ

Երջանկություն

Այնքան էլ հեշտ չէ հակիռճ ու սպառիչ պատասխան տալ այս չափազանց բարդ թվացող բառին,քանի որ բառը իր մեջ պարունակում է մարդու կյանքի համար բոլոր դրական նշանները:Երջանիկ կարող է լինել այն մարդը,որն իր կյանքում կճաշակի կյանքի բոլոր քաղցրությունները:Եթե մարդ ունի սեր դեպի իր ընտանիքը և ունի այն որն ի վերուստ տրվում է մարդուն դեպի լավը,ապա դա նույնպես երջանկություն է:Երջանկությունը նա է,ով այս կյանքում ունի կատարած մի լավ գործ մերձավորի ու իր դրկիցի համար:Իմ կարծիքով ես ինձ համարում եմ երջանիկ մարդ,որ ունեմ համերաշխ ընտանիք,սեր ու հարգանք միմյանց նկատմամբ:Երջանկությունը մարդու առաջին գրավականն է🖤

Posted in Համաշխարհային պատմություն

Մարտի18-22

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-Խաչակրաց շարժումը
-13-րդ դարի նշանավոր տիրակալները՝
ա/ Ինոկենտիոս 3-րդ Պապ
բ/ Ֆրիդրիխ 2-րդ
գ/ Լյուդովիկոս 9-րդ /բանավոր, դասագիրք, էջ 51-59, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Թվարկե՛ք Խաչակրաց շարժման պատճառները և հետևանքները:

Նրանք արշավեցին դեպի Երուսաղեմ, որպիսի անհավատներից փրկեն Հիսուս Քրիստոսի գերեզմանը:Նրանք գրավեցին Երուսաղեմը, բայց հետո այն անկում ապրեց:Նրանք պատրաստվեցին նոր արշավանքի:Այն գլխավորեցին Ֆրիդրիխ II Բարբարոսան, Ռիչարդ  I Առյուծասիրտը և Ֆիլիպ II  Օգոստոսը:Սակայն 3արքաների արշավանքից հետո խաչակրաց շարժումը անկում ապրեց:

2. Պարզաբանե՛ք «Արքայի 40 օր» օրենքի բովանդակությունը և նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Բախման մեջ հայտնված կողմերը քառասուն օրվա ընթացքում պետք է դիմեին թագավորին:Պատերազմել կարող էին միայն այն դեպքում, երբ թագավորի միջնորդությամբ չէին հաշտվում:Արգելվեց վեճերի լուծումը մենամարտերի միջոցով:

Posted in Գարնանային նախագծեր, Գարնանային նախագծեր․Մարտ

Բնության գրկում

Հայաստանը իր ողջ պատմության ընթացքում առանձնացել է իր չքնաղագեղ բնությամբ:Հայկական լեռնաշխարհը յուրօրինակ նշանակություն ունի բոլոր այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են հանգստանալ մաքուր օդին:Ես էլ լինելով Հայաստանի մի մասնիկը գերադասում եմ հանգստանալ գեղեցիկ ժայռերի մեջտեղով հոսող գետի ափին,որտեղ ականջդ շոյում է ջրի մեղմ խշշոցը:Կամ կարելի է հանգստանալ սաղարթախիտ ծառերի ներսում գտնվող մի խրճիթում, որտեղ սկյուռիկների ընկերակցությամբ շնչում ես մաքուր օդ:Էլ ինչ հանգիստ առանց սառնորակ աղբյուրի,որտեղից հոսող ջուրը կարծես անմահական բնույթ ունի:

Բնության գրկում անկախ քեզնից ձուլվում ես շուրջդ եղած երևույթների հետ ու սկսում ապրել իրենց թելադրած կանոններով:Բնությունն առեղծվածային բան ունի իր մեջ,որը ճահճի նման քաշում է քեզ իր խորհրդավոր խորքերը:Եթե յուրաքանչյուր մարդ գոնե մեկ ժամ կարողանա անտեսանելի ձևով կապվել բնության հետ կհասկանա,որ նա էլ է բնության մի մասնիկ,կհասկանա որ ցանկացած բան առանց բնության ոչինչ է:Եվ դա գիտակցելով կսկսի մաքուր պահել այն, ինչը կյանք է տալիս ամեն ինչին:Մաքուր պահելով բնությունը մենք ապահովում ենք մեր մաքուր հանգիստը,մաքուր օդը:Եվ վերջապես բնության գրկում մենք ընդամենը մի թիթեռ ենք,որը մեկ օր կյանք ունենալով վայելում է այն:

Posted in Uncategorized

Միջին դպրոցի յոթ հրաշալիքները

  • Ուսումնական ճամբարներ

Ուսումնական ճամբարները մեզ հնարավորություն են տալիս զբաղվելու մեր նախընտրած զբաղմունքներով:

  • Ազատ հագուստ

Մեր դպրոցը նախնտրում է հագնել ազատ հագուստ, քանի որ սովորողներն իրենց ավելի լավ են զգում ազատ հագուստով, քան համազգեստով:

  • Ընդհանուր պարապմունք

Քանի որ ես սովորել եմ հանրակրթական դպրոցում և վերջերս եմ տեղափոխվել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, կարևոր եմ համարում ընդհանուր պարապմունքը:Ընդհանուր պարապմունքի ժամանակ Միջին դպրոցի և Ավագ դպրոցի բոլոր սովորողները հավաքվում են մարմարյա սրահում և միասին սկսում են երգել ու պարել:

  • Ուսուցիչների վերաբերմունքը

Ես այս դպրոցում կարևորում եմ ուսուցիչների վերաբերմունքը:Բոլոր ուսուցիչները շատ լավն են և բարի:Դա նպաստում է աշակերտների սովորելուն:Եթե ուսուցիչը լավն է և բարի, ապա աշակերտը կսկսի ավելի լավ սովորել:

  • Երկար դասամիջոց

Մեր դպրոցը ունի ճաշարան որտեղ սովորողները երկար դասամիջոցին կարող են սնվել:Ոմանք երկար դասամիջոցին զբոսնում են դպրոցի բակում և զրուցում ընկերների հետ:

  • Ճամփորդություններ

Մենք հաճախ ենք ճամփորդում տարբեր քաղաքներ:Ճամփորդելով մենք սովորում ենք ապրել առանց ծնողների, ունենալ լավ և հետաքրքիր օրեր ընկերների հետ:Ճամփորդելով սովորում ենք այդ քաղաքի պատմությունը, քաղաքում գտնվող տարբեր վայրերի մասին:

  • Ընտրությամբ գործունեություն

Մեր դպրոցն առանձնանում է իր յուրահատկությամբ, քանի որ մենք ունենք հատուկ դասաժամ, որն անվանում ենք Ընտրությամբ գործունեություն:Այս դասաժամը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել մեր գիտելիքները և սովորել այն առարկան, որը շատ ես սիրում: