Posted in Քիմիա

Պարբերական համակարգ

Տարրերի առաջին դասակարգում

Բոլոր տարրերը բաժանվեցին երկու խմբի՝ մետաղներ և ոչ մետաղներ։ Մետաղները բացի սնդիկից պինդ են, ունեն մետաղական փայլ, պլաստիկ են, դժվար են հալվում , ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն։ Եթե պինդ են փխրուն են, մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն փայլ, չունեն ջերմա և էլեկտրա հաղորդականություն։ Այս դասակարգումը թերի էր, որովհետև գտնվեցին տարրեր, որոնք ունեին և մետաղական և ոչ մետաղական հատկություններ։ Բոլոր մետաղներից առանձնացրեցին ամենաակտիվ մետաղները, որոնք կոչվեցին Ալկալիական մետաղներ՝ Li, Na, K, Rb, Cs, Fr: Բոլոր ոչ մետաղներից առանձնացրեցին ամենաակտիվ ոչ մետաղները, որոնք կոչվեցին Հալոգեններ`F2, Cl2, Br,I2, At2:  Հալոգենները հունարենից թարգմանված նշանակում է աղածին։ Մետաղները կազմված են ատոմներից, իսկ ոչ մետաղները մոլեկուլներից։ Բոլոր գազային նյութերից առանձնացրեցին Իներտ(ազնիվ) գազերը՝ He, Ne, Ar, Kr, Xe, Rn: Այս գազերը կազմված են ատոմներից։ Նրանց ատոմները այնքան պասիվ են, որ չեն միանում իրար հետ և չեն առաջացնում մոլեկուլներ։

Պարբերական համակարգի ստեղծումը

Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով: Տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի ութը տարից հետո կրկնվում են տարրերի հատկությունները այսինքն ալկալիական մետաղներից հետո ութերորդը հալոգեն ազնիվ գազից հետո ութերորդը ազնիվ գազ: այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես, որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, ազնիվ գազերն էլ իրար տակ: Այդ կարճ շարքերը կոչվեցին պարբերություն: Պարբերությունը դա տարրերի հորիզոնական շարքեր են գրված ըստ կարգաթվերի մեծացումով սկսվում են ալկալիական մետաղներով վերջանում են ազնիվ գազերով: Հայտնի է յոթ պարբերություն առաջին երկրորդ երորդ փոքր պարբերություններ են 4,5,6,7 մեծ պարբերություններ են: Պարբերությունները կազմված են զույգ և կենտ շարքերից: Ուղղաձիգ շարքերը կոչվեցին խմբեր խմբերը բաժանվեցի գլխավոր և երկրորդական: Գլխավոր են կոչվում այն ենթախումբը որը կազմված է և փոքր և մեծ պարբերության տարերից: Երկրորդական են կոչվում այն ենթախումբ որը կազմված է միայն մեծ պարբերության տարերից: Քիմիական տարրերի և նրանց միացությունների հատկությունները գտնվում են պարբերական կախման մեջ հարաբերական ատոմային զանգվածից:

Մենդելեեվի օրենքը

Քիմիական տարրերի և նրանց միացությունների հատկությունները գտնվում են պարբերական կախման մեջ հարաբերական ատոմային զանգվածից։

Ժամանակակից օրենքը

Տարրերի և նրանց միացությունների հատկությունները գտնվում են պարբերական կախման մեջ կարգաթվերից։

Ատոմի կառուցվածքը

Ատոմը կազմված է միջուկից, իսկ միջուկը կազմված է դրական պրոտոններից և չեզոք նեյտրոններից և միջուկի շուրջը պտտվում են բացասական էլեկտրոննները։ Ատոմի միջուկը դրական լիցք ունի, բայց ատոմը չեզոք է, որովհետև պրոտոնների և էլեկտրոնների քանակը հավասար է։

Կարգաթվի նշանակությունը

Կարգաթիվը համընկնում է միջուկի լիցքի հետ, այսինքն՝ պրոտոնների և էլեկտրոնների թվի հետ։ Էլեկտրոնների զանգվածը ընդունել են զրո, որովհետև նրանց զանգվածը երկու հազար անգամ փոքր է պրոտոննների և նեյտրոնների զանգվածներից և նրանք անընդհատ շարժման մեջ։

Posted in Համաշխարհային պատմություն

Սրբազան Հռոմեական կայսրությունը

1․Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

-,,Սրբազան Հռոմեական կայսրությունը,, թեման․
ա/ Գերմանական պետության ծնունդը
բ/ Թագադրություն Սուրբ Պետրոսի տաճարում
գ/ Սրբազան Հռոմեական կայսրությունը /էջ 29-31/.
-«Հին Ռուսիան» թեման.
ա/ Արևելյան Սլավոնները
բ/ Հին Ռուսիա պետության ծնունդը
գ/ Քրիստոնեության ընդունումը
դ/ Յարոսլավ Իմաստուն. «Ռուսկայա Պրավդա» /բանավոր, դասագիրք, էջ 37-40/.

Առաջադրանքներ.
1. Ո՞ր իրադարձությունից հետո Օտտոն 1-ինն իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը։ Համաձա՞յն եք նրա հետ․ հիմնավորե’ք ձեր տեսակետը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/․

Օտտոնը 955թվականին պարտության մատնեց հունգարներին:Այս հաղթանակից հետո նա իրեն համարում էր Եվրոպայի ամենահզոր տիրակալը:Ես համաձայն չեմ այդ արարքին,քանի որ նա պարտության մատնեց միայն մեկ պետության և իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալ։


2. Ներկայացրե՛ք «Ռուսկայա Պրավդայի» նշանակությունը: Ուրիշ ի՞նչ օրենսգրքեր գիտեք, համեմատե՛ք միմյանց հետ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Հայտնի է համառոտ, ընդարձակ և կրճատ խմբագրություններով։ Ռուսկայա պրավդայում արտացոլվել է հասարակական-քաղաքականության հարաբերությունների զարգացումը 11-13 դարերում։ <<Ռուսկայա պրավդայի>> հիմքն են կազմել Ռուսական, Ուկրաինական, Բելառուսի, և Լիտվայի իրավունքները, սովորութային իրավունքը, իշխանական օրենսդրությունը, դատական պրակտիկան։ <<Ռուսկայա պրավդան>> մեծացնում էր համայնքի պատասխանատվությունը նրա տերիտորիայում կատարվող իշխանական դրուժինայի անդամների, պաշտոնատար և այլ անձանց սպանությունների, խիստ պատիժներ նախատեսում տնտեսական շինությունները հրդեհելու, անտառները դիտավորությամբ ոչնչացնելու, հարուստների գույքի նկատմամբ կոլեկտիվ ոտնձգություններ կատարելու համար։

Posted in Տրամաբանություն

#14(7-րդ դաս․)

  1. Կշեռքի մի նժարին դրեցին մի կտոր օճառ, իսկ մյուս նժարին` նույնպիսի կտոր օճառի 3/4-ը և 3/4 կգ:  Կշեռքը հավասարակշռվեց:  Որքա՞ն էր կշռում օճառը:

2. Ի՞նչ ես տեսնում, շարժում կա՞

222 Նկարը չի շարժվում։

3. Ծնողները երեխաների հետ լիմուզինով շրջում են․ 4 մեծահասակները  5 երեխաների հետ միասին վճարում են $39:  Մեկ մեծահասակի տոմսը երկու անգամ թանկ էր երեխայի տոմսից։  Ի՞նչ արժեր մեծահասակի տոմսը։

222

4. Ճանապարհի 1/8 մասը անցնելուց հետո ուղևորին մնացել էր անցնելու 455 կմ:  Որքա՞ն էր ամբողջ ճանապարհի երկարությունը:

5. Ինչպե՞ս կարող եմ 19-ից վերցնել 1 և ստանալ 20:

XIX-I=XX

6. Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է:  Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

Պատ․՝8մ։

7. Ի՞նչ է գրված

111 Պատ․՝արտահայտություն։2good for me.

8. Գերանը 12 մասի  կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

Պատ․՝11։

9. Who or what has an eye but cannot see colors?

Պատ․՝Դալթոնիզմ։