Posted in Համաշխարհային պատմություն

Մարտի 4-7

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-,,Կարոլինգների կայսրությունը։ Կարլոս Մեծ,, թեման․
ա/ Ծույլ թագավորները
բ/ Աստծո ընտրյալ կայսրը
գ/ Կարոլինգյան վերածնունդը /բանավոր, Համաշխարհային պատմություն-7, էջ 24-28/․
-,,Սրբազան Հռոմեական կայսրությունը,, թեման․
ա/ Գերմանական պետության ծնունդը
բ/ Թագադրություն Սուրբ Պետրոսի տաճարում
գ/ Սրբազան Հռոմեական կայսրությունը /էջ 29-31/.

Առաջադրանքներ.
1. Փորձե’ք բնութագրել Կարլոս Մեծին։ Հայոց արքաներից ու՞մ եք նմանեցնում Կարլոս Մեծին։Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

Կառլոս Մեծը Ֆրանկական պետության Կարոլինգների արքայատոհմի թագավորն է և կայսր: Արքայատոհմը կոչվել է զորավար ու քաղաքագետ Կառլոս Մեծի անունով:

Կառլոսը Պիպին կարճահասակի ավագ որդին է: 771թ. կառավարել է եղբոր հետ, նրա մահից հետո նա դարձել է Ֆրանկական պետության կառավարիչ:

Իր հաղթական պատերազմներից հետո իր իշխանությունը տարածել է Արևմտյան ԵՎրոպայի մեծ մասի վրա:

Ֆրանկներին հաջողվել է ամրանալ Պիրենեյների հարավային լանջերին:

777 թ.-ին էլ սաքսերի ցեղերի մեծ մասի առաջնորդները Կառլոս Մեծին երդում են տալիս հավատարմության, պարտավորվել մկրտվել, բայց ապստամբել են՝ փորձելով տապալել Ֆրանկների լուծը:

Ապստամբությունը ճնշվել է:

Կառլոս Մեծը հանդիպել է արաբների հետ, բայց նահանջել է:

Հետդարձի ճանապարհին բասկերը շրջապատել են  Ֆրանկների գունդը, որի հրամանատարն էր Ռոլանդը:

Այդ ճակատամարտում Ռոլանդի սխրագործությունը դարձել <<Երգ Ռոլանդի մասին>> էպոսի հիմքը:

Լևոն III-պապը Կառլոս Մեծին նշանակել է Կայսր:

Ֆրանկական պետությունը հռչակվել է Հռոմեական կայսրություն:

Երկրի սահմաններն ամրացնելու համար ստեղծել է զիվորական կազմակերպություններ:

Կառլոս Մեծը տիրապետել է հունարեն և լատիներեն:

Կայսերի օրոք ծավալվել է եկեղեցիներ, տաճարներ, բացվել են դպրոցներ:

Կայսրությունը բաժանվել է III մեծ պետությունների՝ Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան:

Ես Կառլոս Մեծին նմանեցնում եմ Տիգրան Մեծին, քանի որ նրանք երկուսնել կատարել են բարեգործական աշխատանքներ, պատերազմել են հարևան երկրների դեմ և գրավել են մի շարք տարածքներ:

2. Ո՞ր իրադարձությունից հետո Օտտոն 1-ինն իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը։ Համաձա՞յն եք նրա հետ․ հիմնավորե’ք ձեր տեսակետը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/․

Օտտոնը 955թվականին պարտության մատնեց հունգարներին:Այս հաղթանակից հետո նա իրեն համարում էր Եվրոպայի ամենահզոր տիրակալը:

Posted in Տրամաբանություն

#13(7-րդ դաս․)

  1. Սեդան մտապահված թվին ավելացրեց 12, ստացվածը կրկնապատկեց, արդյունքից հանեց 32 և ստացվեց 42: Ո՞ր թիվ էր մտապահել Սեդան:

Լուծում

42+32=74

74:2=37

37-12=25

2. Ո՞րն է ավելորդ:

11 Ավելորդ է C-ն։

3. Աղցան պատրաստելու համար օգտագործեցին 200 գրամ կարտոֆիլ, 400 գրամ եգիպտացորեն և եգիպտացորենի 1/4- ի չափով բրինձ: Քանի՞ գրամ աղցան ստացվեց:

Լուծում

1/4=100գրամ

200+400+100=700գրամ

4. Գրված են 1 2 3 4 5 6 թվերը: Օգտագործելով թվաբանական գործողությունների նշաններ և փակագծեր, առանց թվերի հերթականությունը փոխելու, կազմեք արտահայտություն, որի արժեքը լինի 121։

(1+2×3+4)x(5+6)=121

5. Հաշվիր կոնֆետները: Եթե ութ կոնֆետ ես հաշվել, ապա ստուգիր հաշվածդ այստեղ:

111 Կա 7կոնֆետ։

6. Քառակուսու պարագիծը 52 սմ է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

Լուծում

52սմ։4=13սմ

13սմx3=39սմ

7. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180:

59+60+61=180

8. Ուղղանկյան մի կողմը մյուսից տարբերվում է 6 սմ-ով, կողմերից մեկը 14 սմ է: Ուղղանկյան անկյունագիծը (երկու հանդիպակաց գագաթները միացնող հատվածը) այն բաժանում է 2 հավասար եռանկյունների: Գտեք ստացված եռանկյան մակերեսը:

9. Պատկերացրու դու մեծ, մութ, դատարկ սենյակում ես։  Սենյակը դռներ չունի ու ոչ էլ լուսամուտ, բայց տանիքի վրա փոքր անցք կա։  Իչպե՞ս դուրս գալ այդ սենյակից։

Կդադարեմ պատկերացնելը։