Posted in Էկոլոգիա

Մի քանի քայլ, որ պետք է անել՝ Ամուլսարը շահագործելու դեպքում

Որքան էլ դեմ լինեմ Ամուլսարի հանքի շահագործմանը, սակայն ցանկանում եմ ներկայացնել մի քանի պարտադիր քայլ՝ հանքը շահագործելու դեպքում․

1․ Մինչ հանքը շահագործելը տեղանքի լավ ուսումնասիրություն։ Պետք է տեղեկանալ, թե ինչ բուսականություն ունի տեղանքը։ Գուցե այդ տարածքում աճում են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, որոնք հանքի շահագործման պատճառով կարող են վերանալ։ Եթե որոշում կայացվի, որ հանքը շահագործվելու է և պետք է այդ տարածքում աճող բուսատեսակը վերատնկել, ապա շահագործող ընկերությունը պետք է պարտավորվի ամեն տարի հաշվետվություն ներկայացնել, թե ինչ վիճակում է գտնվում բուսատեսակը վերատնկումից հետո։ Եթե վերատնկման պատճառով բուսատեսակը վնասվի՝ շահագործող ընկերությունը պետք է տուգանք վճարի։

2․ Հանքը շահագործող ընկերությունը պարտավորվի 6 ամիսը մեկ անցկացնել տեղի բնակչության առողջական բուժզննում, քանի որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել ժողովրդի մոտ առողջական խնդիրների առաջացման։ Եթե բուժզննումներից հետո առողջապահական խնդիրները չպակասեն՝ դադարեցվի հանքի շահագործումը և հանքը շահագործող ընկերությունը փոխհատուցի առողջական խնդիրներ ստացած անձանց։

3․ Հանքը շահագործող ընկերությունը, որը տեղի բնակչության հողակտորները յուրացրել է՝ պարտավորվի յուրացրած հողակտորին և դրանից եկող եկամուտին համապատասխան վճարել հողատիրոջը։

4․ Ամեն 6 ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնել հանքի շահագործման վերաբերյալ՝ աշխատանքի ընթացքը, ի՞նչ չափի բյուջե է օգտագործվում և հանքի շահագործումից ի՞նչ արդյունքներ կան։

5․ Հանքը շահագործող ընկերությունը հանքը շահագործելու դիմաց փոխհատուցի պետությանը՝ օրենքի սահմաններում։ Օրինակ՝ հանքի շահագործման պատճառով առաջանում են թափոններ, որոնց համար պետք է վճարել։ Եթե հանքը շահագործող ընկերությունը իրավական խախտումներ անի և վճարումներ չկատարի՝ ենթարկվի պատասխանատվության և տուգանվի խոշոր չափի գումարով։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment