Posted in Գրականություն

«Մեր պարտքը»․ Վահան Տերյան

Մեր պարտքը

«… Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա՜ն և որքա՜ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր»:

Continue reading “«Մեր պարտքը»․ Վահան Տերյան”
Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու 06․03․23

06․03․2023

  1. Գտիր կապակցման միջոցի սխալները, մեկնաբանիր, ուղղիր (էջ 117, վ․112-130)
  2. Հապավում, տեսակները՝ տառային, վանկային, խառը տիպի (էջ 39, վ․ 90-95)
  3. Ածանցավոր բառեր․ նախածանցներ, վերջածանցներ։ (էջ 40, վ․ 96-106)

112. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:

1) Հայերը թշնամու դեմ կռվում լիակատար հաղթանակ տարան։
2) Խնդրի լուծումը կախված է երկու անձնավորություններից։
3) Նա համբերությամբ սպասում էր ամրոցը եզերող պարսպի երկաթյա դարպասներից մեկի բացվելուն:
4) Մի՞թե ես հանցագործ եմ, որ հսկում ես բոլոր քայլերիս։

Continue reading “Հայոց լեզու 06․03․23”