Posted in Վրացերեն

Հանդիպում Լագոդեխիի «Հերթի» պատանեկան պարի խմբի հետ 💙

This slideshow requires JavaScript.

Այս շաբաթ կրթահամալիր են այցելել մեր վրաց ընկերները՝ Լագոդեխիի «Հերթի» պատանեկան պարի խումբը: Մենք նրանց մեծ ուրախությամբ դիմավորեցինք Մայր դպրոցում, և սկսեցինք հայկական պարի ուսուցումը: Նրանց հետ միասին սովորեցինք “Սասնա շորոր” պարը, երգեցինք հայկական ազգագրական երգեր։ Երգուսուցումից հետո նրանց հետ գնացինք ֆիզկուլտուրայի։ Այս տարի Տեառնընդառաջը նշեցինք Քոլեջում: Նրանք անցած տարի էլ էին եկել մեր դպրոց, բայց Տեառնընդառաջը նշել էին Մայր դպրոցում: Տեառնընդառաջը շատ լավ անցավ նրանց հետ։ Մինչ խարույկի արարողությունը սկսելը, մենք ազգագրական երգեր էինք երգում և պարում։ Մենք մի փոքրիկ ծառ էինք պատրաստել, որի վրա ժապավեն կապելուց հետո երազանքդ կատարվում է, և բոլոր երեխաները կապում էին այդ ժապավենները։ Երբ տեղեկացանք, որ խարույկն արդեն պատրաստ է դուրս եկանք բակ։ Բակում շատ մեծ տոնակատարությամբ նշեցինք Տեառնընդառաջը։ Արարողությունից հետո բարձրացանք Վերնատուն՝ Շոթա Ռուսթավելի ընթերցելու։ Ընթերցանության ժամանակ մեզ միացավ Վրաստանի դեսպանի կինը՝ Էկա Բաքրաձեն։ Շատ ջերմ ընդունեցինք նրան, և սկսեցինք մեր ընթերցանությունը։ Խոսեցինք Ռուսթավելիից, իր աֆորիզմներից և «Ընձենավորը» պոեմից։ Ընթերցանություն անելուց հետո գնացինք գինու դպրոց։ Այնտեղ մեր Վրաստանի հյուրերը իրենց ձեռքով շշալցրեցին գինիները` նաև համտեսեցին։ Գինու դպրոցից դուրս գալուց հետո, ետ վերադարձանք Մայր դպրոց։ Մարմարյա սրահում կազմակերպեցինք փոքրիկ պարային համերգ։ Վրաց երեխաները ներկայացրեցին իրենց մենապարերը, իսկ հետո սկսեցին բոլորը միասին պարել։ Այս 2 օրերի ընթացքում հասցրեցինք շփվել և ծանոթանալ շատ լավ երեխաների հետ։ Նրանցից մեկը՝ Աննան, մեզ իր դպրոցից էր պատմում, իսկ մենք մեր դպրոցից էինք պատմում։ Եվ այսպիսի ուրախ և հետաքրքիր լիցքերով ավարտվեցին մեր 2օրերը վրաց ընկերների հետ💙

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment