Posted in Հասարակագիտություն

Պատասխանատվություն

Պատասխանատվություն ասելով ես հասկանում եմ մի զգացողություն, երբ քեզ տրված է որևէ բան կատարել, և դու պարտավորված ես այն կատարել։ Պատասխանատվությունը լինում է մի քանի տեսակների։ Քրեական պատասխանատվություն, վարչական պատասխանատվություն, պատասխանատվություն ընտանիքի հանդեպ, աշխատանքի հանդեպ։ Որոշակի պարտականություններ ունենում ենք հասարակության մեջ առկա սովորույթներից ելնելով: Օրինակ քրեական պատասխանատվությունը և վարչական պատասխանատվությունը ընդհանրապես նման չեն մյուս տեսակի պատասխանատվություններին։ Քրեական պատասխանատվության հիմքում ընկած է հանցանքը, այսինքն` այնպիսի արարք կատարելը, որն իր մեջ պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության բոլոր հատկանիշները։ Վարչական պատասխանատվության հիմքում ընկած է իրավախախտումը։ Վարչական պատասխանատվությունը լինում է տույժերի և տուգանքների տեսքով։ Պատասխանատվության տեսակներից մեկը պարտաճանաչությունն է։ Իմ կարծիքով պարտաճանաչությունը պատասխանատվության զգալի մասն է կազմում։ Օրինակ աշխատանքի ընդունվելիս պետք է պարտաճանաչ և պատասխանատու մարդ լինես, որ քեզ աշխատանքի ընդունեն։ Եթե դու պարտաճանաչ մարդ չլինես, քեզ ոչ ոք որևէ գործի պատասխանատու չի նշանակի, և մնացածին էլ կասի, որ դու պարտաճանաչ և պատասխանատու մարդ չես, և այդպես կզրկվես աշխատանքից։ Պատասխանատվությունը ընտանիքի հանդեպ կայանում է նրանում, որ դու հոգ տանես ընտանիքիդ անդամների մասին, նրանց ապահովես ամեն ինչով, քանի որ ժամանակին էլ ծնողներդ են քեզ ապահովել այդ ամենով և քո մասին հոգ են տարել։ Նաև կան պարտականություններ, որոնք մեզ շրջապատում են առօրյա կյանքում։ Օրինակ այն, որ ծնունդ գնալիս պետք է նվեր գնես, և նոր գնաս։ Երբ երթուղայինում տեսնում ես տարեց մարդու, պետք է քո տեղը զիջես նրան։ Օրենքը և նորմատիվ իրավական այլ փաստաթղթեր հասարակության անդամների համար սահմանում են պատասխանատվության որոշակի շրջանակներ: Օրինակ՝ ՀՀ Սահմանադրությունը պարտադիր է համարում հիմնական կրթություն ստանալը: 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչ ՀՀ քաղաքացիները պարտադիր զորակոչվում են՝ բացի օրենքով սահմանված դեպքերից:

Posted in Հովհաննես Թումանյան, Գրականություն

Դառնացած ժողովուրդ

Թումանյան

Դառնացած ժողովուրդ

Ընթերցել օրական մեկ հոդված և

  • կազմակերպել քննարկում հոդվածում բարձրացրած հարցերից որևէ մեկի կամ մի քանիսի շուրջ, ներկայացնել տեսանյութով

Այս հոդվածից ինձ շատ դուր եկան այս խոսքերը․«Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու, տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու»։ Թումանյանը ցանկանում էր ասել, որ մարդկանց մեջ միշտ կա նախանձ կոչվածը։ Նրանք ամեն ինչում նախանձում են մնացած մարդկանց։ Հենց այս նախանձն է, որ մարդկանց դարձնում է ավելի վատը, ու մարդականց դեպի վատն է փոխում։ Նախանձը ինչ որ չափով նման է հեշտ տրվող որևէ մի բանի։ Օրինակ, երբ որևէ մեկը մի նոր բան է գնում իր համար, մենք միանգամից սկսում ենք նախանձել, և չենք էլ մտածում, որ նախանձելու փոխարեն կարելի է աշխատել և աշխատելուց հետո մենք էլ կունենանք այն, ինչի համար էլ նախանձում էինք որևէ մեկին։

  • վերլուծել ասելիքը, համեմատել մեր ժամանակների հետ, գտնել նմանություններ և տարբերություններ, նյութը հրապարակել բլոգում

Թումանյանն այս հոդվածով ցանկանում էր մեզ ասել, որ մեր մոլորակում շատ են նախանձ և դառնացած մարդիկ։ Ես լիովին համաձայն եմ Թումանյանի ասած խոսքերի հետ, որ մարդիկ ընդունակ են ամեն քայլի, միայն թե մնացածը իրենցից լավը չլինեն։ Մարդիկ անկախ ամեն ինչից նախանձում են իրար։ Նախանձն աշխարհի ամենավատ բանն է, և կարող է քանդել անգամ ամենաամուր ընկերությունը։ Մարդիկ միշտ ուզում են ամենալավը լինել, ամենագեղեցիկը, ամենանորաձևը, ամենատաղանդավորը, և այդ իսկ պատճառով ամեն վատություն անում են, որ իրենից լավը չգտնվի։ Իսկ եթե իրենցից լավերն են գտնվում, այդ նախանձներն ամեն հնարավոր բան անում են, որ այն մարդը, ով իրենցից լավն է, ոչ մի արդյունքի չհասնի։ Այս հոդվածը շատ նման է մեր օրերում կատարվող ամենամեծ խնդրին։ Մեր օրերում էլ է նախանձը բոլորին իշխում։ Մեր օրերում էլ են մարդիկ իրար նախանձում։ Իմ կարծիքով այս նախանձ ասվածը երբեք չի վերանա, քանի որ նախանձը մտել է մեր արյունների մեջ, և ոչ մի կերպ չի վերանում։ Մենք ամեն չնչին բանի վրա նախանձվում ենք, և չենք ուզում, որ որևէ մեկը մեզնից լավը լինի։ Սա աշխարհի ամենավատ երևույթն է, և պետք է ամեն կերպ ազատվել դրանից, որքանով որ կարող ենք։

  • հոդվածի հիման վրա հարցաշար կազմել, հարցում կազմակերպել ցանկացած վայրում, եզրակացություն անել, տեսա-ռադիոնյութը թողարկել բլոգում և ենթակայքում
Posted in Ռուսաց լեզու

Домашнее задание

Домашнее задание: упр. из сборника упражнений

гг

А. Упражнение 1. Вместо точек вставьте слово должен в нужной форме.

1. Я должна писать письма. 2. Ты должен писать письма. 3. Он должен писать письма. 4. Она должна писать письма. 5. Мы должны писать письма. 6. Вы должны писать письма. 7. Они должны писать письма.

Упражнение 2. Вместо точек вставьте слово должен в нужной форме.

1. Вы должны много заниматься. 2. Ахмед должен читать текст правильно. 3. Мы должны писать диктант. 4. Анна должна повторять новые глаголы. 5. Я должна отвечать урок хорошо. 6. Виктор и Борис должны делать домашнее задание. 7.  Ты должен знать этот урок.

Б. Упражнение 3. Напишите предложения со словом должен в прошедшем времени.

1. Вечером я должна была писать письма. 2. Мы должны были читать этот рассказ. 3. Все студенты должны были купить этот словарь. 4. Мария должна была читать этот рассказ. 5. Вы должны были много заниматься. 6. Рашид должен был делать это упражнение. 7. Ты должен был повторять глаголы каждый день.