Posted in Աշխարհագրություն

Վրաստան

Դասի հղումը

1․ Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք ՝ Սև ծովի  արևելյան ափին գտնվելու շնորհիվ։  Ծովը Վրաստանի  հարստության աղբյուրն է։ Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի  տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։ Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում։ Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80%-ը երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրություններն են։

2․ Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը շատ մեծ դեր ունի հվ-արմ Ասիայում, քանի որ արտահանում է մանգան, քարածուխ, պղինձ և շինանյութեր։ Արտահանում է նաև թեյ, ցիտրուսներ, գինիներ, դափնետերև, քիմիական պարարտանյութեր, մեքենաշինական նյութեր:  Վրաստանի տարածքով են անցնում Հայաստանի կապերը դեպի Ռուսաստան։ Նաև Վրաստանով է անցնում Բաքու -Թբիլիսի -Ջեյհան-նավթամուղը։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Օդային ուղիներով Վրաստանը կապված է շատ երկրների հետ: Վրաստանն արտաքին աշխարհի հետ տնտեսական սերտ կապերի մեջ է: Վրաստանի հետ են կապված շատ առևտրական կապեր։ Վրաստանում կան շատ պատմա-մշակութային վայրեր և նավահանգիստներ։

3․ Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման գլխավոր նախադրյալներն են նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսների բազմազանությունը, բնակլիմայական պայմանները, բավարար աշխատանքային ռեսուրսները, նավահանգիստները և պատմա-մշակութային արժեքները: Վրաստանի բնակլիմայական լավ պայմանները նախադրալներ են ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար: Տնտեսության զարգացման հզոր գործոն է նաև Սև ծովը: Երկրի նյութական արտադրության առաջատար ճյուղը արտադրությունն է: Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։

4․ Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Հայ-վրացական հարաբերությունները շատ լավն են և ընկերական։ Հայ-վրացական հարաբերությունները դեռ հին ժամանակներից են լավ եղել։ Վրաստանի բնակչության 10%-ը կազմում են հայեր, և դա կարող է մեծ առավելություն տալ։ Հայերը կարող են նաև ուրիշ երկրների հետ էլ կապեր հաստատել։

Posted in Պատմություն

1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը

Փետրվարի 10-14
 Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեման.

ա/ Պատերազմը և Հայաստանը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էջ 73-79, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ո՞րն էր 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի գլխավոր պատճառը:

Ղրիմի պատերազմում (1853–1856 թթ.) թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը։ Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877 թ. ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ։

2. Ի՞նչ ակնկալիք ուներ հայ ժողովուրդը  Ռուսաստանից:

Հայերն իրենց ազատագրության հույսը կապել էին Ռուսաստանի հաղթանակի հետ։ Նրանք կարծում էին, որ Ռուսաստանը պատերազմների միջոցով կազատագրի Արևմտյան Հայաստանը։ Այդ նպատակով շատերը զինվորագրվում էին ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում։

3. Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը: Փորձե՛ք գնահատել այն:

Դրանով սուլթանական կառավարությունը պարտավոր էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվող գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ միջազգային փաստաթղթում գործածվել է Հայաստան բառը։ Դրանով թուրքական իշխանություններն ընդունում էին, որ այդ երկրամասը հայկական է։ Պայմանագիրը նախատեսում էր, որ ռուսական զորքերը 6 ամիս ժամկետով՝ մինչև բարեփոխումների իրականացումը, պետք է մնային Հայաստանում։ Թուրքական իշխանությունները պարտավորվում էին նաև բռնություններ չգործադրել պատերազմում ռուսական զորամասերին աջակցած քրիստոնյաների նկատմամբ։

4. Պարզաբանե՛ք 61-րդ հոդվածի էությունը: Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար /գրավոր/.

61–րդ հոդվածը նույնպես թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվտանգությունը։ Բայց բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա։ Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու։ Դա վերջիններիս հնարավորություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու։ Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրս բերում գրաված տարածքներից։ Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի շրջանում։ Հայ ժողովրդի մեջ զգալիորեն պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ։ Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց վեհաժողովի ղեկավարությանը։ Մեծ տերությունների կողմից Հայկական հարցի միջազգայնացումն իրականում ոչինչ չտվեց հայությանը։ Ընդհակառակը՝ ավելի սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց Օսմանյան կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին։