Posted in Գրականություն

Մեր կամքին հակառակ՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում․ Վանո Սիրադեղյան

«Հակառակ մեր կամքին՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում»

Վանո Սիրադեղյանի «Մեր կամքին հակառակ՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում» հոդվածն իմ ընթերցած հոդվածներից թերևս ամենաքաղաքականն էր։ Այս հոդվածում պարզ և հասկանալի կերպով Վանոն խոսում է մի մտատիպարի՝ տեսլականի մասին, որը դեռևս 20-25 տարի առաջ փորձում էին իրագործել, սակայն չհաջողվեց՝ Իրանի և Ռուսաստանի ճնշումների շնորհիվ։ Մտատիպարն իրենից ներկայացնում էր Մեղրիի փոխանակումը Արցախի հետ։ Այս մասին Վանոն գրել է 20-25 տարի առաջ, բայց այս հարցը մինչև այսօր էլ արդիական է։ Մինչև այսօր Ադրբեջանի նպատակներից մեկն է հանդիսանում Մեղրիի միջպետական ճանապարհի տերը դառնալը։ Վանոն դժգոհում է այս որոշումից՝ այն ներկայացնելով անընդունելի, նաև չմտածված։ Այս հոդվածում արծարծվող խնդիրը դեռ այսօր էլ արդի է ու կարևոր՝ այսօրվա իրավիճակը հասկանալու համար։ Ցանկանում եմ մեջբերում բերել հոդվածից․

Ադրբեջանին Մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել֊դառնալը, ինչպես իրենց ապուշի տեղ դրած փորձում են մեզ հավատացնել ոմանք։ Մեղրու երկաթգծի համարժեքը ոչ թե Լաչինի միջանցքն է նրանց համար, այլ Ղազախ֊Իջեւան երկաթուղին, որոնք կբացվեն զուգահեռաբար, երբ կնքվի խաղաղությունը։

Ալիեւը մի հարցում է ստում… որ Քոչարյանը հրաժարվել է Մեղրին տալուց։ Այդ բանը արգելել են Ռուսաստանն ու Իրանը։ Իսկ Զանգեզուրի վրայով, Նախիջեւանով Թուրքիայի սահմանը դուրս գալն ու երկիրը միաժամանակ Ռուսաստանից եւ Իրանից վնասազերծելը եղել է Ադրբեջանի ողջ 20֊րդ դարի ՙտեսլականը՚, ինչին, իհարկե, Ալիեւը չէր հավատում, որովհետեւ երեկվա թուլեն չէր քաղաքականության մեջ։

Սիրադեղյանն այս հոդվածում իրավիճակն այնպես է ներկայացնում, որ պարզ երևում է Քոչարյանի և Ալիևի գաղափարերի ու ցանկությունների համընկնումը։ Սակայն, այստեղ կա մի խնդիր։ Քոչարյանի և Ալիևի ցանկությունները չէին համընկնում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շահերի հետ, ինչ-որ չափով նաև Ադրբեջանի, որքան էլ որ Ալիևը որոշ հարցերում համաձայնության եկել էր։ Հենց սա էլ պատճառ հանդիսացավ խնդրի կանխմանը, քանի որ այդ խնդիրը նշածս պետությունների համար էլ կարող էր ճակատագրական լինել և դառնալ իսկական գլխացավանք։ Բայց ինչ հետաքրքիր է չէ՞։ Մեր այս փոքրիկ տարածաշրջանում մի փոքրիկ փոփախության համար ողջ աշխարհը պատրաստ կանգնած էր այդ փոփոխությունը կանխելու համար՝ ԱՄՆ-ից և Իրանից սկսած։ Սակայն այսօր՝ մեր օրերում, երբ կրկին բախվել ենք այս խնդրի հետ, ոչ ոք ոչինչ չի ծրագրում հարցը լուծելու համար, քանի որ շահերի համընկնում չկա։ Ամեն մեկն իր հերթին քաշվել է մի կողմ և ոչինչ չի անում, մինչդեռ 20 տարի առաջ պատրաստ էին աշխարհը շուռ տալու։

Ըստ էության, Մեղրու հարցը (ՙՓարիզի սկզբունքներ՚) փակվել էր արդեն Քի Վեսթում, բայց վերջնականապես ջրվեց մայիսին Մոսկվայում։ Իսկ հիմա Քոչարյանին մնում է մի բան պահել իշխանությունը։ Պահի ինչ անի։ Իսկ չպահի ինչ անի։

Այս հոդվածում պարզ երևում է, որ իսկապես, Մեղրին մեր կամքից անկախ է մնացել մեզ։ Մեզնից բացի, բոլորը զբաղվում էին այս հարցով և մեր փոխարեն որոշում, քանի որ առաջին հերթին սա իրենց էր վնասելու։ Մեղրին մեզնից անկախ մնաց մեզ։ Անկախ մեկի կամքից, ով պատրաստ էր ամեն բան անել, որպեսզի Մեղրին փոխանակեր Արցախի հետ։ Հնարավոր է, որ այս տեսլականի միջոցով լուծվեր Արցախի հարցը, բայց կլուծվեր այն դեպքում, երբ Հայաստանի սուվերեն տարածքից մի մաս տրվեր։ Ըստ իս՝ այդ փոխանակումն իրոք անընդունելի կլիներ։ Նպատակը պետք է լիներ ոչ թե որևէ տարածք տալ կամ չտալը, այլ տարածք հետ ստանալը։ Շատ ափսոս, որ այսքանը ժողովուրդը չէր հասկանում և չէր կարողանում կանխել։ Միգուցե մեր ժամանակի խնդիրների մեծ մասը չլիներ, եթե ժամանակին մեր ժողովուրդը խնդիրը կանխելու ձև գտներ։ Արդյո՞ք հնարավոր կլիներ։ Մտածել է պետք․․․

Բարեբախտությունն այն է, որ ապրում ենք 21֊րդ դարում, երբ կոնֆլիկտային շրջանների իրադարձություններին լուրջ երկրների դիվանագիտական արձագանքը հեռուստատեսության եւ ՙտոմոգավկների՚ շնորհիվ գործում է անմիջապես։ Եւ ի տարբերություն 19֊րդ դարավերջի ու 20֊ի սկզբի, երբ ՙանգլիական նավերը չկարողացան բարձրանալ հայկական լեռները՚ եւ մեզ մենակ թողեցին մեր հիմարության հետ, այս դարում այդպես չստացվեց, եւ Զանգեզուրը, մեր կամքին ու մեր խելքին հակառակ, մնաց Հայաստանի կազմում։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment