Posted in Գրականություն

Ավելորդը․ Դերենիկ Դեմիրճյան

Ավելորդը

Առաջին անգամ չէ, որ ընթերցում եմ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը։ Ինչպես նախորդ անգամները, այնպես էլ այս անգամ տպավորված եմ պատմվածքով։ Այս պատմվածքից շատ բան եմ սովորել։ Սա մի պատմություն է, որը սովորեցնում է չնմանվել գլխավոր հերոսին։ Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, որը շատ էր սիրում և արժեքավորում իր ունեցվածքը: Հաճի աղայի ընտանիքում ավանդույթ կար․ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները։

Continue reading “Ավելորդը․ Դերենիկ Դեմիրճյան”
Posted in Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք․ Էրդողան vs Աթաթուրք

Թեմա՝ Էրդողան vs Աթաթուրք
Ղեկավար՝ Աննա Խաչատրյան

Հետազոտական աշխատանք

Որպես ապագա թյուրքագետ, հարկ համարեցի ուսումնասիրել հենց այս թեման։ Կարծում եմ, որ Թուրքիան ճանաչելու համար առաջին հերթին պետք է ճանաչել Թուրքիայի երկու հզորագույն ղեկավարներին։ Այս թեման ներկայիս դրությամբ շատ արդիական է, քանի որ Թուրքիայի Հանրապետության ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է «գրավել» Աթաթուրքի տեղը։ Ամեն բան անում է, որպեսզի իրեն ավելի բարձր դասեն Աթաթուրքից։ Աշխատանքը կատարվում է այս թեմայի շուրջ եզարակացություններ անելու համար։

Continue reading “Հետազոտական աշխատանք․ Էրդողան vs Աթաթուրք”
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց, Լուսաբանում

Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ․ լուսաբանում

Նոյեմբերի 22-ին, Սեբաստացու օրերի շրջանակում, Ավագ դպրոցի ընթերցասրահում ունեցանք հանդիպում քարտեզագետ-քարտեզաբան, ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ավագ դպրոցի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, հասարակագետներ և այլ շահագրգիռ անձինք։ Պարոն Գալչյանը մեզ ներկայացրեց իր «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» գիրքը։ Քանի որ մինչ հանդիպումը մենք նախապատրաստական աշխատանքներ էինք կատարել, գրքի բովանդակությանը ծանոթ էինք և մի շարք հարցեր էր առաջացել մեզ մոտ։ Անհամբերությամբ սպասում էինք, թե երբ է պարոն Գալչյանը ներկայացնելու գիրքը, որպեսզի ստանայինք մեր հարցերի պատասխանները։

Continue reading “Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ․ լուսաբանում”