Posted in Գրականություն

Արածեք ձեր խոտը

15․10․2021

Ներկայացրու «Սիրելու տարիք» պատմվածքի շուրջ քո գրած էսսեն։

Հեղինակը դիմում է իշխանություններին և չափից դուրս ջղայնացած է նրանց վրա։ Գրում է շատ կոպիտ բառապաշարով, բողոքում է նրանցից և ասում, որ նրանք սահմանափակ մտածելակերպ ունեն։

  • Մեկնաբանիր «Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ․․․» նախադասությունը։

Վանո Սիրադեղյանն այս նախադասությամբ ցանկացել է ասել, որ իշխանությունները սահմանափակ են ամեն հարցում։ Որքան էլ հիմա գնան բարձրաճաշակ ռեստորաններ, մեկ է, առաջ գնացել են ճաշարաններ, կրպակներ ու նույնիսկ հիմա նրանց ճաշակը չի բարձրացել։ Ուզում է ասել, որ որքան էլ ցանկանան զարգանալ, բարձրաճաշակ տեղեր գնալ, մեկ է, շարունակելու են իրենց սահմանափակ գործողություններն անել։

  • Ո՞ր տողերում է երեւում, որ նրանք, ում դիմում է հեղինակը, իրենց մտածողությամբ սահմանափակ են։

Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։

Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։

  • Վանո Սիրադեղյանն այս էսսեում փորձում է պաշտպանել հայոց լեզուն, բայց ինքն օգտագործում է ժարգոնային, բարբառային եւ օտար լեզվի բառեր։ Մեկնաբանիր հեղինակի այս վարքը։

Իրականում, հեղինակին կարել է հասկանալ։ Տեքստը կարդալիս միանգամից պարզ է դառնում, որ նա չափազանց բարկացած վիճակում է գրել այն և նորմալ է, որ կոպիտ ու ժարգոնային բառեր է օգտագործել։ Եկեք խոստովանենք, որ բարկացած ժամանակ ոչ ոք էլ գրական, հայեցի բառերով չի բարկանում։ Բարկացած ժամանակ բոլորս էլ օգտագործում են ոչ գրական, ժարգոնային բառեր։ Վանո Սիրադեղյանն ըստ իս ոչ միայն հայոց լեզուն է պաշտպանում, այլև մեր հայրենիքը։ Նա ասում է, որ իշխանություններն անմակարդակ են, սահմանափակ, այնպիսի բաներ են անում, որոնք Հայաստանին վնաս են պատճառում և դրանից բոլորն են տուժում։ Վանո Սիրադեղյանն այն աստիճանի է բարկացել, որ իշխանություններին համեմատում է ախոռի անասունների հետ։

  • Պատասխաններիդ հիման վրա էսսե գրիր Վանո սիրադեղյանի այս Էսսեի շուրջ։

Եթե լինեմ անկեղծ, ապա ինձ այս գրելաոճը բացարձակապես դուր չեկավ։ Չեմ սիրում, երբ ստեղծագործություններում օգտագործում են ժարգոնային բառեր, վիրավորանքներ, նվաստացուցիչ խոսքեր։ Սակայն, եկեք հիշենք, որ սա ընդամենը էսսե է և նա գրել է իր կարծիքը։ Անկեղծ ասած առաջին անգամ էի նման բովանդակության ստեղծագործություն ընթերցում։ Վանո Սիրադեղյանը գրել է իր անձնական կարծիքը իշխանությունների մասին և պետք է նշեմ, որ շատ վատ կարծիքի է նրանց մասին։ Քանի որ Սիրադեղյանն այս էսսեն գրել է շատ բարկացած և ջղայնացած, հետևաբար ժարգոնային բառապաշարը կարելի է նորմալ համարել, սակայն կարող էր մի փոքր զուսպ գտնվել և այսպես չարտահայտվել։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment