Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

21․10․2021

1․Սյունակներից ընտրիր մեկական արմատ եւ վերջածանց, կազմիր վերջածանցավոր բառեր․

1.

Գովեստ

Աճուկ

Վայրի

Վերջույթ

Կայսրուհի

Խոհուն

2.

Պատմվածք

Օրհնյալ

Որբուկ

Ծնունդ

Ծաղկուն

Թափոն

3.

Շքեղ

Արժանի

Երաշխիք

Ծիծաղկոտ

Ավերիչ

Ազգություն

4.

Հյուսվածք

Անկյալ

Դանդաղկոտ

Ցուցիչ

Աղի

Հարսնացու

5.

Փաստացի

Տիրացու

Ստուգարք

Տանջանք

Ջնջոց

Լեզվանի

6.

Կանացի

Գեղանի

Արգելոց

Պատվիրան

Լծկան

Չափածո

7.

Գուժկան

Զգոն

Հավաքածու

Ալյակ

Խոսուն

Վարույթ

8.

Ծորան

Կալոց

Նրբին

Ելուստ

Խեցեղեն

Ջնջոց

9.

Արժույթ

Սփոփանք

Ծորուն

Մատույց

Փութկոտ

Զազրելի

10.

Որսկան

Խցիկ

Թավուտ

Հնոտի

Գործոն

Ազդու

Posted in English

Ֆիլմ տիեզերքում

Eau de Space: This October, know the smell of space on Earth | Trending  News,The Indian Express

Ռուսաստանը մի դերասան և ռեժիսոր է ուղարկել Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ)՝ Ուղեծրում առաջին ֆիլմը նկարահանելու ծրագրերի շրջանակներում։

Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն միացել են տիեզերագնաց Անտոն Շկապլերովին ՄՏԿ թռիչքի ժամանակ, որտեղ նրանք 12 օր կանցկացնեն տիեզերական ֆոսպոստում `նկարահանելով «Մարտահրավեր» մարտաֆիլմի հատվածները, որտեղ Պերեսիլդը մարմնավորում է վիրաբույժի, ով շտապում է տիեզերակայան: Նա փորձում է փրկել անձնակազմի անդամին, ով տառապում է սրտի հիվանդությունով։

Նկարահանող խումբը չորս ամիս մարզվել է առաքելությունը կատարելու համար, և այն կավարտի վերջին տեսարանները Երկրի վրա: Ֆիլմը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Թոմ Քրուզի, ՆԱՍԱ-ի և Իլոն Մասկի SpaceX-ի կողմից հայտարարված հոլիվուդյան նախագծի կինոթատրոններում:

Source

Posted in Հասարակագիտություն 10

Բարի և չար

Բարու և չարի վեճը

Բարի և չար հասկացությունները բոլորիս են ծանոթ։ Դեռ շատ փոքր տարիքից մեզ սովորեցնում են տարբերել բարին չարից։ Եկեք հիշենք, թե չար և բարի հասկացություններին ինչպես ենք ծանոթացել։ Երբ փոքր էինք, մեզ համար ընթերցում էին հեքիաթներ։ Բարին միշտ արքայադուստրն էր, իսկ չարը՝ կախարդը։ Բարիի կերպարը միշտ մարմնավորում էր գեղեցիկ, ուրախ-զվարթ, հոգատար, խելացի և բոլորին լավը կամեցող անձ, իսկ չարը նախանձ էր, գոռոզ, խորամանկ, ջղայն։ Մեզ նաև սովորեցնում էին բարին և չարն իրարից տարբերել արտաքինով, ինչը հիմա ենք հասկանում, որ բացարձակապես չի աշխատում Ահա, թե ինչպես են մեր մեջ սերմանել այս հասկացությունները։ Հիմա մենք մեծ ենք, և կարողանում ենք տարբերել չարը բարիից։ Չկան 100% բարի կամ չար մարդիկ։ Բոլորի մեջ էլ մի գրամ բարություն կամ չարություն կա։ Ես միշտ հավատում եմ այն բանին, որ նույնիսկ չար մարդու մեջ կա մի նուրբ բարության թել, որն իրեն մի օր կստիպի բարի բան անել, ուղղակի այդ թելն է պետք գտնել։ Մարդիկ ծնվում են ոչ՛ բարի, ո՛չ չար հատկանիշներով։ Նրանք բարի կամ չար դառնում են ժամանակի ընթացքում։ Կյանքն է նրանց ստիպում դառնալ բարի կամ չար։ Իմ կարծիքով մարդը չարանում է այն ժամանակ, երբ ինչ-որ կարևոր բան է կորցնում կամ հարազատ մարդու։ Չար մարդու մեջ կա որևէ բան, որն իրեն ստիպում է չարություն անել։ Ես չեմ կարծում, որ մարդն հենց այնպես չարություն կանի։ Չարություն կանի այն ժամանակ, երբ կունենա դրդապատճառ։ Ինչ վերաբերում է բարիներին, կարծում եմ, նրանք շատ ուժեղ մարդիկ են։ Միայն ուժեղ մարդը կարող է մինչև վերջ բարի մնալ։ Բարիները հոգ են տանում բոլորի մասին, ընկերասեր են, ներողամիտ, կարեկցող։ Ես ինձ ոչ բարի եմ համարում, ոչ էլ չար։ Իմ մեջ երկուսից էլ կա։ Թե ո՞րն է գերակշռում, կիմանան ինձ շրջապատող մարդիկ։