Posted in Ձմեռային նախագծեր

Ուղևորություն դեպի անցյալ

Մտածելով,թե ինչպե՞ս է առաջացել թուղթը,հրթիռը,գրիչը,աթոռը, ցանկանում եմ գնալ անցյալ։Ուղևորվենք անցյալ՝բացահայտելու այդ ամենը։Մենք հիմա Չինաստանում ենք և դիտում ենք,թե ինչպե՞ս է Ցայ Լունը առաջին անգամ բացահայտում թուղթ պատրաստելու եղանակը՝ երկրորդ դարում։Մենք դեռ Չինաստանում ենք։Առաջին հրթիռները, որոնք նման էին ժամանակակից հրավառության հրթիռներին,առաջացել են ավելի քան 1000 տարի առաջ՝ Չինաստանում։Ուղևորվենք Նյու Յորք։Առաջին ինքնահոս գրիչները ստեղծվել են  Նյու Յորքում։Հիմա գնանք 1944թվական։1944թվականին ավստրիացի Լասլո Բիրոն ստեղծեց գնդիկավոր առաջին գրիչը։Այս պահին մենք Հին Եգիպտոսում ենք։Այստեղ են առաջացել թիկնակով աթոռները։Հետագայում Մերձավոր Արևելքի ազդեցությամբ կիրառության մեջ են մտել ավելի բարդ ձևեր ունեցող աթոռներ` պատկերազարդ ոտքերով, բարձիկներով, ինչպես նաև ծալովի աթոռներ` կաշվից նստատեղով, և մետաղական աթոռներ։Մենք ավարտեցինք մեր շատ հետաքրքիր ճամփորդությունը և վերադարձանք 21-րդ դար։Այսքանն էր մեր ճամփորդությունը,հուսով եմ նորից կհանդիպենք։