Posted in Ձմեռային նախագծեր

Կրթության կարևորությունը

Երբ մտորում եմ կրթության դերի ու կարևորության մասին, ակամայից հիշում եմ իմ անցած ուղին: 
Ես ծնվել ու հասակ եմ առնում մի ընտանիքում, ուր միշտ կարևորվել է կրթության դերը: Ինձ միշտ շրջապատել են բազմաթիվ գրքեր: Իմ ականջը սովոր է եղել միշտ լսել հայ ժողովրդի բազմադարյան պատմության ելևէջների մասին: Իմ ծնողներն ինձ միշտ ներշնչել են այն գաղափարը, որ լիարյուն և լիարժեք մարդ-քաղաքացի կարող է դաստիարակվել միայն ճշմարիտ ու հաստատուն կրթության ճանապարհով: Եվ այդ մտայնությունը ինձ տարավ մեր պատմության խորքերը` դեպի ոսկեդար, երբ ժամանակի մեծագույն մտածողներ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը հասկացան, որ սեփական գիրն ու գրականությունը միայն կարող են դառնալ ազգային հաստատուն կրթության հիմքը:
Դրանից հետո անցել են բազմաթիվ դարեր: Մենք ունենք նույնիսկ մեծ ու հզոր ազգերին պատիվ բերող քնարերգություն, գրականություն, ստեղծել ենք նյութական ու հոգևոր մեծ արժեքներ: Մեր արյունից մի կաթիլ ենք տվել համաշխարհային քաղաքակրթությանը:
Աշխարհն այսօր ապրում է քսանմեկերորդ դարը: Այսօրվա սերունդը՝մենք ժառանգել ենք մեր պապերի ստեղծած հոգևոր ու նյութական արժեքները, քաղաքակրթության ողջ գանձարանը: Բայց եթե որևէ սերունդ կանգ առնի այդ առաջընթացի ճանապարհին, դա կլինի կյանքի ու աշխարհի վերջը. չէ՞ որ երկրագունդն էլ ապրում է շարժման մեջ:

Posted in Ձմեռային ճամբար 2020

Լաբորատոր աշխատանք․ Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով

Աշխատանքի նպատակը․սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․չափանոթ,ջրով լցված բաժակ,ոչ մեծ սրվակ և այլ անոթներ։

Մարմնի ծավալը՝ պինդ մարմինների և հեղուկների զբաղեցրած տեղն է։Ծավալը ֆիզիկական մեծություն։Ծավալի չափման հիմնական միավորը՝ՄՀ-ում ընդունված է այն խորանարդի ծավալը,որի բոլոր կողմերը 1մետր է,դա 1մ³։Օգտագործվում են նաև այլ միավորներ 1դմ³,1սմ³,1մմ³,1լ,1մլ։

This slideshow requires JavaScript.

Պարզենք 1լ և 1մլ տարողությունները ի՞նչ ծավալներ են։

Փորձը ցույց տվեց,որ 1լ=1դմ³,որից հետևում է 1մ³,որը հավասար է 1մ³=1մ 1մx1մ=10դմx10դմx10դմ=³

Մյուս փորձով համոզվեցինք,որ 1լ=1սմ³

Որպեսզի որոշեմ իմ բաժակի և սրվակի տարողությունը,նախ պետք է որոշեմ իմ չափագլանի սանդղակի բաժանման արժեքը։Դրա համար օգտվում եմ հետևյալ կանոնից․

C=a-b/n

բաժանման արժեքը=մեծ թիվ-փոքր թիվ

————————— =…սմ³

բաժանումների թիվ