Posted in Վրացերեն

Վրացերեն

կրկես-ցիրկի

փուչիկ-բուշտի

փիղ-սպիլո

շուն-ձաղլի

գնդակ-բուռթի

աղվես-մելիա

կապիկ-մայմունի

աքլոր-մամալի

աստղ-վառսկլավի

փայլ-փերադի

հագուստ-տանսացմելի

վարագույր-փարդա

բեմ-ադգիլի

ծաղրածու-մասխարա

կոշիկ-տուփլի, փեխսացմելի

ցինիկ-մասխարա

նկար-սուրաթի

կենդանի-ցխովելի

բանտիկ-բանտի

Posted in Վրացերեն

Ալեքսանդր Մանթաշով

Ալեքսանդր Մանթշովը ծնվել է 1842 թվականին ՝ Թիֆլիսում։ Մանթաշովի պատանեկությունն անցել է Թավրիզում։ Նա սովորել է Գալուստ վարդապետ Փափազյանի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է հայերենի, վրացերենի, ռուսերենի, անգլերենի և գերմաներենի։ Ալեքսանդրը եղել է ընտանիքի միակ արու զավակը և միշտ օգնել է իր հորը ՝ Հովհաննես Մանթաշյանցին, ով գործվածքեղենի վաճառքով էր զբաղվում։ Ծնողների մահից հետո Մանթաշովը վաճառականությամբ է զբաղվել Եվրոպայի մի քանի երկրներով։ Այնուհետև ձեռք է բերել Թիֆլիսյան Առևտրային բանկի արժեթղթային մեծ մասը, իսկ հետո էլ դարձել է դրամատան վարչական խորհրդի նախագահ։ Մանթաշովը 1890-ական թվականների սկզբին Բաքու է տեղափոխվում և սկսում իր ներդրումները նոր-նոր ծաղկող նավթարդյունաբերության ոլորտում։ Մանթաշովն անձամբ էր փնտրում իր նավթի հանքերը։ Նրան անվանում էին <<Նավթի Արքա>>։ Նա երկրաբանների և նավթագործ մասնագետների հետ միասին ուսումնասիրում էր հողակտորը։ Շատ մեծ ուշադրությամբ զննում էր հողի փխրունությունը, գույնը, նույնիսկ հոտոտում էր հողը։ Իսկ հետո կանգ էր առնում մի տեղ, ձեռնափայտը խփում հողին և ասում ՝ <<Այստեղ փորեցեք>>։ Մանթաշովի ասելուց հետո աշխատողները սկսում էին փորել և զարմանալին այն էր, որ նա միշտ ճիշտ էր գտնում նավթի աղբյուրը։ Երբ սկսում էին փորել, նավթն ընդերքից սկսում էր ժայթքել։ Մանթաշովը շատ մեծ ներդրում է ունեցել նաև Բաքուն արդյունաբերական քաղաքի վերածելու գործում։ Նա կառուցում էր գործարաններ, վերարտադրում էր ոչ միայն իր նավթը, այլև ուրիշներինը։ Մանթաշովի առևտրական տները ողջ աշխարհով տարածվում էին ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա։ Նա աշխարհի բոլոր անկյուններում ուներ տներ, գործարաններ, առանձնատներ, հյուրանոցներ և շոգենավեր։ Մանթաշովի հետ մտերիմ էր նաև մեր մյուս հայ բարեգործներից մեկը ՝ Գալուստ Գյուլբենկյանը։ Ալեքսանդր Մանթաշովը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Մանթաշովի առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշովը տրամադրում է 250.000 ռուբլի։ Իսկ Փարիզում հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցելու համար, նա պարգևատրվել է Ֆրանսիայի նախագահի Պատվո Լեգեոնի շքանշանով։ Մանթաշովն ամենուր հայկական դպրոցներ էր հիմնում, օգնում էր հրատարակչական գործին, նպաստներ էր նշանակում կարիքավոր երեխաներին։ Նա օգնում և հովանավորում էր նաև մեր հայ նշանավոր մեծերին ՝ Կոմիտասին, Նիկողայոս Ադոնցին, Ստեփան Շահումյանին, Սիամանթոյին, Հովհաննես Թումանյանին, Ալեքսանդր Շիրվանզադեին, Մուրացանին և շատ այլ մեծերի։ Մանթաշովն իր հարստությունը, որը կազմում էր մոտ 25 միլիոն ռուբլի, կտակել էր 8 զավակներին։ Սակայն նա մի նախապայման ուներ արու զավակների հետ կապված։ Արու զավակները պետք է անպայման ամուսնանային հայ քրիստոնյա օրիորդների հետ։ Մանթաշովը շատ ուրախ և կատակասեր մարդ էր, սակայն 1910 թվականին, երբ մահացավ նրա կինը, Մանթաշովն ամբողջովին փոխվեց։ Այդ կենսախինդ և մարդամոտ աղան, դարձավ շատ մռայլ և մենակյաց։ 1911 թվականի գարնանը, երբ Մանթաշովը գործերով Պետերբուրգում էր, նրա առողջական վիճակը բարդանում է ՝ երիկամները չէին ուզում գործել։ Եվ օրեր անց նա կնքում է իր մահկանացուն։ Մանթաշովի դին Թիֆլիս է հասնում ապրիլի 24-ին, որտեղ ողջ հայությունը 6 օր սգում է մեծն հայորդու մահը։ Ապրիլի 30-ին փառավոր հոգեհանգիստով, Մանթաշովի մարմինը ամփոփվում է Թիֆլիսի Հայկական Մայր եկեղեցու բակում։

Posted in Վրացերեն

Ներկայանում եմ վրացերեն💖

Բարև ձեզ, ես Միլենան եմ։ Տասներեք տարեկան եմ։ Ես հայ եմ, սիրում եմ Հայաստանը։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սովորում եմ ութերորդ դասարանում։ Ես ունեմ փոքր եղբայր։ Սիրում եմ ամառը և աշունը։ Ինձ դուր է գալիս սև գույնը։ Շնորհակալություն, ցտեսություն💖

Posted in Վրացերեն, Թարգմանական աշխատանքներ

Հետաքրքիր փաստեր Թբիլիսիի մասին

Թբիլիսի1․ Վրացերենից թարգմանված ՝ «Թբիլիսի» անունը նշանակում է «տաք աղբյուր»: Ռուսաց լեզվով մինչև 1930-ական թվականները օգտագործվել է քաղաքի անվան հունարեն տարբերակը`Թիֆլիս:

2․ Հնագետները պարզել են, որ մարդիկ ապրում էին ժամանակակից Թբիլիսիի տարածքում մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Առաջին ամրոցը, որի տվյալները փաստագրված են, այս վայրում հայտնվել է մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կեսին։

3․ 19-րդ դարի սկզբին Թբիլիսիի բնակչությունը կազմում էր ավելի քան 90% հայ: Ավելին, այդ ժամանակից մինչև հեղափոխությունը, Թբիլիսիի 47 քաղաքապետերից 45-ը նույնպես ազգությամբ հայեր էին:

4․ Թբիլիսին աշխարհի 10-ը ամենաէժան մեգապոլիսներից մեկն է:

5․ Թբիլիսիի ամենահին շենքը՝ կառուցվելու օրից մինչ օրս, Անխիշխատի եկեղեցին է, որը կառուցվել է 6-րդ դարում:

6․ Թբիլիսիի բուսաբանական այգին հիմնադրվել է 400 տարի առաջ՝ հին ամրոցի ստորոտում: 20-րդ դարում, երբ այգուն ավելացվեց հին մահմեդական գերեզմանատունը, բուսաբանական այգու տարածքը հասավ 128 հեկտարի:

7․ Ծծմբի լոգանքները չափազանց տարածված են Թբիլիսիում։ Դրանք տարբերվում են սովորականներից, քանի որ նրանց մեջ ջուրը ուղղակիորեն գալիս է բնական ջերմային աղբյուրներից: Քաղաքում կան շատ նման աղբյուրներ, հետևաբար մայրաքաղաքի որոշ շրջաններում փտած ձվի հոտ է գալիս:

8․ 4 դար շարունակ Վրաստանի մայրաքաղաքն էր «Թբիլիսիի էմիրությունը»՝ արաբների քաղաք-պետություն: Արաբական մշակույթի ազդեցությունը Թբիլիսիում ակնհայտորեն երևում է նույնիսկ հիմա:

9․ Թբիլիսիում կա փողոց, որը Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշի անունով է։ Փողոցն անվանել են նրա անունով, քանի որ նա այցելել էր Վրաստան։

10․ Ուսանողների համար, ուսումնական տարվա մեկնարկի հատուկ օր չկա Թբիլիսիում: Սովորաբար ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 17-ից 21-ն ընկած հատվածում ՝ կախված եղանակից:

Posted in Վրացերեն

Բաթումի🎡💙

Բաթումի

Բաթումին քաղաք և նավահանգիստ է Վրաստանում, Աջարիայի մայրաքաղաքը, որը գտնվում է Սև ծովի ափին: Այն համարվում է ժամանակակից Վրաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը, նաև կարևոր մշակութային և տնտեսական կենտրոն է: Ենթադրվում է, որ անվան հիմքում ընկած է «բաթ»՝ «քար», արմատը: Այն հայտնի է իր Հին քաղաքով, ինչպես նաև զբոսաշրջային թաղամասով: Քաղաքը բաժանված է 7 շրջանների: Յուրաքանչյուր տարի զբոսաշրջիկների հոսքը դեպի Բաթումի ավելանում է: Հանգստացողներին գրավում է տաք ծովը, ժամանակակից ճարտարապետությունը, ազգային խոհանոցը: Այստեղ են հանգստանում տարբեր ազգության զբոսաշրջիկներ, այդ թվում՝ վրացիներ, ռուսներ, հայեր, ուկրաինացիներ: Բաթումին ժամանակակից քաղաք է, որն ունի լավ զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ` բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ, հյուրանոցներ, ոչ միայն բյուջետային, այլ նաև այնպիսի միջազգային հյուրանոցային ցանցերի հյուրանոցներ, ինչպիսիք են Sheraton և Radisson: Գլխավոր քաղաքային լողափը, որն անվանում են Բաթումի Բիչ, միշտ մարդաշատ է լինում, սակայն այն բավականին մաքուր է: Նրանք, ովքեր ավելի հանգիստ լողափ են ուզում, կարող են գնալ Բաթումիի հարավային արվարձաններ` Գոնիո և Կվարիաթի լողափեր: Այստեղ կա նաև Ջրային այգի 5 լողավազաններով և տարբեր ջրային ատրակցիոններով: Բաթումիի կենտրոնը համանուն պողոտան է, որը ձգվում է լողափի երկայնքով: Այստեղ կան տարբեր սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, նաև մի շարք տեսարժան վայրեր: Հայտնի է նաև Եվրոպայի հրապարակը` երգող շատրվաններով և Մեդեայի հուշարձանով: Քաղաքում կան բազմաթիվ եկեղեցիներ` ուղղափառ, կաթոլիկ, նաև հայկական: Հայտնի են Սուրբ Աստվածածնի վանքը և Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին: Ճարտարապետական հուշարձաններից աչքի է ընկնում նաև Օրթա Ջամե մզկիթը (19-րդ դար): Բաթումիից հարավ գտնվում են Գոնիո ամրոցի ավերակները, որտեղ կարելի է տեսնել 18 աշտարակներով 900 մետրանոց ամրոցի պատերը:  Բաթումիում կան նաև թանգարաններ` Աջարիայի գեղարվեստական թանգարան, Նոբելի թանգարան, Ստալինի թանգարան, Բաթումիի հնագիտական թանգարան: