Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․ կլոր սեղան

Ապրիլի 13-ին ավարտվեց «Հասարակագիտական ստուգատես 2023»-ը, որն ամփոփվեց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կլոր սեղան-հավաքով։ Կլոր սեղանին ներկա էին Ավագ, Միջին, Կրտսեր դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ և կրթահամալիրի դասավանդողներ։ Ներկա էին նաև կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, տնօրեն Սուսան Մարկոսյանը, նաև կրթահամալիրի վրաց հյուրերը։

Կլոր սեղանը սկսվեց համակարգող Վարդան Կարապետյանի ողջույնի խոսքով, այնուհետև սովորողներն ամփոփեցին ստուգատեսը՝ ներկայացնելով ստուգատեսի ընթացքում կատարած հասարակագիտական նախագծերը, հասարակագիտական հոդվածների ընթերցում-վերլուծությունները, հանդիպում-քննարկումների արդյունքները և այլ աշխատանքներ։ Շատ հետաքրքիր էր 10-րդ դասարանցիների կատարած աշխատանքը։ Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների նախագծային խումբը նախաձեռնել-իրականացրել են /դեռ շարունակվում է/ “Bigger than us” կամ «Մեզնից առավել» նախագիծը, որի նպատակն է զարգացնել սովորողների իմացությունը աշխարհում առկա շատ խնդիրների մասին և այդ խնդիրների դեմ պայքարող մարդկանց մասին։

Ինչպես նշեցի, կլոր սեղանին ներկա էին նաև կրթահամալիրում հյուրընկալված մեր վրաց գործընկերներն ու ընկերները, ովքեր նույնպես սիրով հայտնեցին իրենց կարծիքը և հանդես եկան համագործակցային առաջարկներով։ Կլոր սեղանի ընթացքում իր մի շարք օգտակար դիտարկումներով հանդես եկավ նաև տիար Բլեյանը։

Ահա այսպես հետաքրքիր հավաքով ամփոփեցինք 2023-ի հասարակագիտական ստուգատեսը։ Շատ հետաքրքիր և արդյունավետ ստուգատեսային շրջան էր, որը, հուսով եմ, հաջորդ տարի էլ նույն կերպ կկազմակերպվի․․․

Լուսանկարները՝ Սոնա Բալայանի․

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment