Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում

Փետրվարի 8-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում կայացավ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան նվիրված կլոր սեղանը։ Դե, իհարկե, մինչ կլոր սեղանը մենք կատարել էինք նախապատրաստական աշխատանքներ։ Ես ուսումնասիրել էի Սեբաստացու կենսագրությունը, ծավալած գործունեությունը և Մխիթարյան միաբանության մասին հետաքրքիր ուսումնական նյութեր։ Կլոր սեղանին ներկա էին Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, ինչպես նաև տիար Բլեյանը։

Կլոր սեղանի մեկնարկը տրվեց հասարակագետ Վարդան Կարապետյանի խոսքով։ Նրա խոսքին հաջորդեցին 10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողների ներկայացումները և հասարակագետ Արմեն Ոսկանյանի խոսքը։ Նրանք մանրամասն ներկայացրին Սեբաստացու կենսագրությունը, ծավալած գործունեությունը Մխիթարյան միաբանությունում, միաբանության մասին հետաքրքիր տեղեկություններ փոխանցեցին մեզ։ Ընթացքում խոսք գնաց նաև Լևոն Զեքիյանի մասին, ով հայագետ, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ էր։ Սովորողների նյութերից պարզ երևում էր, որ ծավալուն աշխատանքներ են կատարել։

10-րդ դասարանի սովորողներից հետո ներկայացան 11-րդ դասարանի սովորողներ Կարինեն և Արթենին։ Նրանք ներկայացրին իրենց թարգմանական աշխատանքների բլոգը, հետազոտությունները, «Չաչանակ» TV-ն, իսկ վերջում անցկացրին հետաքրքիր և տարբերվող խաղ-վիկտորինա՝ հարցաշար Սեբաստացու մասին։ Հարցաշարը կազմված էր 14 հարցից, որոնք վերաբերվում էին Սեբաստացու կյանքին, գործունեությանը, Մխիթարյան միաբանությանը։ Բոլորն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին, ինչը ողջունելի է։ Կլոր սեղանի վերջում ունեցանք քննարկում, որի ընթացքում որոշեցինք փոփոխություններ անել կլոր սեղանների բովանդակության հարցում։ Յուրաքանչյուրը կիսվեց իր կարծիքով, առաջարկներով, որի արդյունքում հետաքրքիր և բովանդակալից կլոր սեղան ստացվեց։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment