Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ

Մարտի 1-ին կրթահամալիրում սկսվեց «Հասարակագիտական ամենամյա բաց ստուգատես»-ը, որը շատ կարևորում ենք մենք՝ պատմության ընտրությամբ դասընթացի սովորողներս։ Ստուգատեսի բացումն արեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բեյանի հետ զրույց-քննարկմամբ։ Տիարն իր խոսքով ողջունեց ներկաներին, իսկ հետո սկսեցինք քննարկումը։ Թեման ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին էր վերաբերվում։ Մինչ ստուգատեսի մեկնարկը, մենք դիտել էինք տիարի հարցազրույցներից, որի ընթացքում մի շարք հարցեր էին առաջացել մեզ մոտ։ Քննարկումն ընթանում էր հարց ու պատասխանով։ Մենք տիարին ուղղեցինք մեզ հուզող հարցերը, իսկ տիարը տալիս էր այդ հարցերի պատասխանները։ Իհարկե, տիարի ոչ բոլոր մտքերի հետ էի համաձայն, բայց այն, որ ցանկացած քաղաքական գործընթացի ժամանակ պետք է բացառել պատերազմն ու բռնությունը, միանշանակ համաձայն եմ։ Քննարկման ընթացքում խոսեցինք նաև հայ-ադրբեջանական, հայ-թուրքական և ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին։ Այս թեման ներկայումս շատ արդիական է և լավ է, որ հնարավորություն ստեղծվեց կենդանի շփումով այն քննարկել։ Քննարկումը հետաքրքիր և շատ օգտակար անցավ։ Առջևում դեռ մի շարք հանդիպում-քննարկումներ կան, որոնք, հուսով եմ, նույնպես կլինեն օգտակար։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment